Երևան
12 °C
Ծննդով գյումրեցի, ֆրանսաբնակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը Գյումրու սուրբ Նշան եկեղեցուն երգեհոն է նվիրել: «Եկեղեցու ընտրությունը պատահական չէր, մանկությանս հուշի թեւով եւ քայլերով հասա այստեղ»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց երաժիշտը:
«Ես այս եկեղեցու բակում եմ մեծացել, խաղացել եմ: Ընկերներիս հետ, հիշում եմ, միշտ մի քիչ ներքեւ էինք իջնում եւ նստում Գյումրի գետակի ափին: Այն ժամանակ այն շատ մաքուր էր, այսպիսի հոտ չէր գալիս, խնդիրներ չկային: Նստում ու երազում էինք»,- հիշեց Նարինեն:
Ինչո՞ւ ընտրեցինք երգեհոնը հարցին, պատասխանեց՝ երգեհոնն ինձ ընտրեց ու տարավ իր հետեւից ընդմիշտ: «Սիրտս հանգիստ չէր լինի, որ մոգական այս գործիքից իմ ծննդավայրը չունենար: Ես հստակ որոշեցի, որ կանգ չեմ առնելու ոչ մի դժվարության առաջ, անգամ ֆինանսական: Գործիքը գնել եմ Գերմանիայից, իսկ մասնագետներին Գյումրի եմ հրավիրել Ֆրանսիայից: Երգեհոնը տեղում պետք է հավաքվեր: Այն պետք է լինի հարմարեցված այն միջավայրին, որում հնչելու է»:
Նարինեն ավելի հեռուն գնացող նպատակ ունի: Հոկտեմբերին Գյումրիում երգեհոնային դպրոց կբացի: Մասնագետները կհրավիրվեն Երեւանից: Նաեւ ես կգամ հաճախակի, մաստեր-կլաս կանեմ, անշուշտ, մինչեւ էստեղ հունի մեջ ընկնեն»,-ասաց նա: Գյումրիում երգեհոնահարության զարգացման մեծ նախադրյալներ կան, եւ կան շատերը, ովքեր երազում եւ ցանկանում են տիրապետել գործիքին»,- ասաց Նարինեն: Հոկտեմբերին Գյումրիում նաեւ նաեւ երգեհոնային փառատոն կանցկացվի:
Սուրբ Նշան եկեղեցում տեղադրված երգեհոնի հնչողությունից երաժիշտն ու երգեհոնաշինարարը գոհ են: Ուղղակի գործիքի վրա փոքրիկ տանիքանման հատված է կառուցվելու, որպեսզի երաժշտությունը գմբեթ բարձրանալու փոխարեն դեպի կենտրոն տարածվի: «Ակուստիկայի առումով հայկական եկեղեցիները հրաշք են»,- ասում են մասնագետները:
«Գյումրու երգեհոնը պատրաստված է՝ հաշվի առնելով տեղանքի եղանակային պայմաններն ու եկեղեցու չջեռուցվելու հանգամանքը: Իհարկե, լավ կլիներ, որ այստեղ տաք լիներ, որ մենք չսառեինք, թե չէ երգոհոնը մինչեւ -25 աստիճանը պրոբլեմ չունի: Ես Գերմանիայից հենց այդ տեսակն էլ ընտրել եմ»,- անկեղծացավ երաժիշտն ու խոստացավ հոկտեմբերին ներկայանալ երգեհոնային համերգային մեծ ծրագրով:
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT