«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի համար նոր խոչընդոտ ե՞ն ստեղծում

ՀԺ-ն մի քանի անգամ անդրադարձել է Երեւան-Արմավիր երթուղային գծի հետ կապված խնդրին: Այսօր գիծը սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը ահազանգեց մեզ՝ նշելով, որ հերթական անգամ նոր խոչընդրոտներ են ի հայտ եկել երթուղու համար: Խնդրին ծանոթանալու համար այցելեցինք Երեւանի Հյուսիսային ավտոկայան, որտեղ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին պատկանող բոլորովին նոր «Մերսեդես սպրինտեր» միկրոավտոբուսները տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստուգման էին ենթարկվում:

Խաչատրյանի խոսքով՝ նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը ինչ-ինչ պայմաններով, որոշ ժամանակ առաջ, մի շարք տրանսպորտային գծեր է դասավորել որոշ մարդկանց համար, եւ հիմա փորձում է թերություններ գտնել բոլորովին նոր մեքենաների վրա, որպեսզի դրանց շահագործումը ձգձգվի:

Մելքոնյանը մեր զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ սովորական ստուգման ընթացակարգ է տեղի ունենում: 

«Մեր կողմից արհեստական խոչընդոտներ չեն լինելու այսուհետ»,- այս մասին մեր զրույցում ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, որը նույնպես եկել էր միկրոավտոբուսները տեսնելու:

«Չենք ուզում անձերի հարթության վրա տեղափոխել: Մենք ամեն ինչ փորձում ենք անել օրենքի սահմաններում: Իսկ օրենքի սահմաններում դիմումի համաձայն՝ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի ավտոբուսներն առանց ձգձգման, ընթացակարգով ստուգեցինք: Այնտեղ ստուգելու բան էլ չկար, մեքենաները ամբողջությամբ նոր են, այնտեղ չի կարող որեւիցե խնդիր առաջանալ: Վարորդների վարորդական իրավունքները ստուգեցինք, որը նույնպես օրենքի շրջանակներում է: Հիմա պետք է գնանք եւ նախապատրաստենք թույլտվության հրամանը: Այսինքն, ոչ մի խոչընդոտ չի կարող լինել»,- ասաց Փամբուխչյանը:

Հարցին, թե ինչ ժամկետներում է լինում այդ հրամանը, Փամբուխչյանը պատասխանեց. «Մեկ շաբաթվա ընթացքում: Մենք հիմա տեղեկանք ենք տալու, նա պետք է գնա ՃՈ-ից դեղին համարանիշներ վերցնի եւ վերջ: Ամեն ինչ կլինի առանց արհեստական խոչընդոտների»:

Մեր հարցին, թե այս ընթացքում նախարարությունը դիմե՞լ է ինչ-որ կառույցների՝ ընկերության աշխատանքը խոչընդոտող ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ վարորդների հետ կապված, Փամբուխչյանը պատասխանեց. «Իհարկե, բոլոր կառույցներին` ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ դիմել ենք եւ նրանք զբաղվում են: Ինչպես նաեւ տրանսպորտի տեսչությունը, որն արդեն գրեթե կազմավորվել է, նրանք նույնպես զբաղվելու են այդ խնդրով: Տեսչությանը դիմել ենք ոչ միայն այս խնդրի, այլ նաեւ ընդհանուր միջմարզային տրանսպորտային խնդիրների հետ կապված եւ նշել ենք, որ իրենց օգնությունը շատ անհրաժեշտ է»:

Հիշեցնենք, որ Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն արդեն տեւական ժամանակ բողոքում է, որ անհատ վարորդներն անօրինական կերպով ազդում են իրենց ուղեւորահոսքի վրա:

Տպել
3885 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան