Օլիգարխ, որը սիրում է մի երգչի, կարող է 3000 դոլար տալ, մեկ ուրիշին՝ 80 հազար դրամ առաջարկել. Ջուս

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով հարկերի հավաքագրման մասին, անդրադարձել էր մշակույթի ոլորտին, նշել, որ երգիչ-երգչուհիները հարսանիքներում մի քանի երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն: 

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է երգչուհի Ջուսի հետ։ «Շատ ծիծաղելի է, ի՞նչ գումարներ ենք Հայաստանում հարսանիքների ժամանակ ստանում, որ մի բան էլ հարկ վճարենք։ Ես երգիչ-երգչուհիներ գիտեմ, որ չորս երգի համար 30 հազար դրամ են վաստակում: Այդ դրսում է, որ կա առողջ շոու-բիզնես, Հայաստանում այն վաղուց չի շնչում: Այստեղ ոչ համերգներ կան, ոչ էլ լուրջ միջոցառումներ, ի՞նչ գումարի մասին է խոսքը»,- ասաց Ջուսը։

Երգչուհին նշեց, որ իրենց ասպարեզում ամեն ինչ անօրինական է։ Առաջարկեց դրա փոխարեն պայքարեն մշակույթը բարձրացնելու ուղղությամբ. «Ինչպես ԽՍՀՄ տարիներին է եղել, թող մաքրեն երաժշտական դաշտը թուրքական կլկլոցներից, եթե այդպես են մտածում, ապա թող հարսանիք անողներն ու հայտնիների հետ հարցազրույց իրականացնող լրատվամիջոցներն էլ հարկ վճարեն»,- ասաց նա։

Երգչուհին հույս էլ չունի, որ մոտ ապագայում խնդիրը կկարգավորվի. «Մինչեւ երկրի վիճակը տնտեսապես չկայունանա, այստեղ ոչինչ չի փոխվի, եւ ամեն ինչ տեղում կդոփի: Հայաստանում մի օլիգարխ, որը սիրում է այս մի երգչին, կարող է մոտ 3 հազար դոլար տալ մի հարսանիքի համար, խոսքը պոպուլյար երգիչների մասին է: Մի հարսանիքի ընթացքում մենք մոտ 6–ից 7 երգ ենք կատարում: Չնայած նույն պոպուլյարներին կարող են 80 հազարով էլ երգեցնել, ասել, որ այդքան են տրամադրում եւ վերջ»,- ասաց երգչուհին:

Ջուսը նշեց, որ գնալով համոզվում է, որ այստեղ իրականացվող միջոցառումների մեծ մասն ընկերական են, դրա համար ցածր են վարձատրվում, ուստի երգիչների հարկ վճարելու վերաբերյալ օրենքը ծիծաղելի է եւ չգործող է համարում: Փաստեց, որ երգիչների հոնորարը Հայաստանում գնալով իջնում է, դրա համար էլ շատերը ձգտում են այստեղից փախչել:

«Երգիչը տալիս է հարյուր տոկոս էներգիա եւ դրա դիմաց ոչինչ չի ստանում: Դրա համար էլ շատ հայտնիներ համերգներ են տալիս դրսում, որովհետեւ այնտեղ նորմալ գումարներ են վճարում: Նախկինում, որ եղել է մի երգը 1000 դոլար արժողությամբ, հիմա նման բան չկա, մոռացե՛ք, դա վաղուց անցել է: Կարող եք տեսնել, թե դրսի համերգներին ինձ ինչպես են ընդունում, բայց այստեղ գումար չկա, չկա այն գումարը, որին արժանի է իմ ելույթը»,-ասաց Ջուսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7623 դիտում

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում