Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». խմբագրական

Հայաստանում տիրող վիճակը որոշակի խմբավորումների կարծիքով աբսուրդային է: Սակայն իրականում աբսուրդն այնտեղ չէ, որտեղ նկատի ունեն այդ խմբավորումները: Տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացին ունի մի կառավարություն, որը առնվազն առաջին դեմքերի  մակարդակով կոռուպցիայի հետ որեւէ կապ չունի, չի սերտաճում բիզնեսի հետ, չի հովանավորվում օտարերկրյա որեւէ կենտրոնից...: Ե՛վ ՀՀ քաղաքացիների, ե՛ւ աշխարհասփյուռ հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում, հավատում է իր վարչապետին ու կառավարությանը եւ հպարտանում: Այստեղ ոչ մի աբսուրդ չկա:

Իրականում աբսուրդ կա, բայց բոլորովին այլ տեղ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- գրել է Հովհաննիսյանը:

Այստեղ միանգամից երկու աբսուրդ կա: Առնվազն: Առաջինն այն է, որ Արփինե Հովհաննիսյանը դեռ զբաղեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Սա պարզապես հակասում է քաղաքական տրամաբանությանը: Նախ, ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում այլեւս չունի մեծամասնություն եւ այն չպետք է ունենար ոչ ԱԺ նախագահ, ոչ էլ միանգամից երկու փոխնախագահ: Ահա սա աբսուրդ է:

Աբսուրդ է նաեւ, որ ընդհանրապես, ՀՀԿ-ն ԱԺ-ում այդքան մեծ խմբակցություն ունի: Այլեւս ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ունեցած մանդատների թիվը, մեղմ ասած, շա՜տ մեղմ ասած, բոլորովին չի արտահայտում ՀՀ ներքաղաքական դասավորվածությունը: ՀՀԿ-ն էլի մեղմ, չափազանց մեղմ ասած, այնքան ցածր վարկանիշ ունի, որ նույնիսկ չհամարձակվեց, նույնիսկ մտքներով չանցավ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:  Եվ այն, որ հիմա Արփինե Հովհաննիսյանը կամ որեւէ այլ ՀՀԿ-ական օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱԺ-ի մեծամասնությանը տրված լիազորություններից, դա է իրական աբսուրդը:

Կարելի էր չանդրադառնալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որը նույնպես աբսուրդ է: Առնվազն: Ասում է ՝ «խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումներ»: Ու այդ մասին մտահոգություններ է հայտնում ՀՀԿ-ական պատգամավորը: Որքան հայտնի է, հեղափոխությունից հետո ոչ մի ՀՀԿ-ական, ոչ մի լրագրող, սոցցանցերի ոչ մի օգտատեր ու անգամ ֆեյք չի ենթարկվել բռնաճնշումների: Եվ հակառակը: Հեղափոխությունից առաջ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ բառացիորեն ենթարկվել են բռնաճնշումների միայն ազատ խոսք ունենալու իրավունքից օգտվելու համար: Այդ թվում՝ նաեւ Արփինե Հովհաննիսյանի գործընկերներից մեկը՝ ԱԺ պատգամավորը, որը համարձակվել էր ԱԺ ամբիոնից քննադատել ՀՀԿ-ի առաջնորդին: Նրան շենքի մուտքում ծեծեցին, որից հետո ԱԺ-ում նաեւ կշտամբեցին, թե ինչու է քննադատել իրենց առաջնորդին: Արփինե Հովհաննիսյանին նաեւ դուր չի գալիս, որ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրան ակնհայտորեն դուր է գալիս, որ այդ նախկին պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները մի քանի հարյուր հազար  դրամ աշխատավարձ ստանալով՝ դիզել են մի քանի հարյուր հազար, մի քանի հարյուր միլիոն դոլարների ունեցվածք: Ու ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, այդ մարդկանց դեմ քրեական գործ հարուցելը, նրանց գործերը քննելը, այսպես ասենք, հակաժողովրդավարական է: Բա եթե սա աբսուրդ չէ, բա աբսուրդը ո՞րն է:  Դրանից ավելի ընդգծված աբսուրդ է թերեւս այն, որ այդ «նախկին պաշտոնյաները» դեռ վայելում են իրենց ունեցվածքը, եւ իրավապահները ու դատարանները օրենքի տառին եւ ոգուն համապատասխան նրանցից դեռ չեն բռնագրավել այդ ունեցվածքը եւ հանել աճուրդի...:   

Բայց աբսուրդի գագաթնակետը, անխոս, Ռոբերտ Քոչարյանի հայտնած մտքերն էին երեկ տված հարցազրույցում: Նա որոշել էր ժողովրդավարության ու պարկեշտության դասեր տալ: Ասում էր՝ գաղտնալսման սկանդալից հետո «յուրաքանչյուր երկրում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական երկրում նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է հրաժարական տային, ներողություն խնդրեին հասարակությունից...»: Քոչարյանը, բնականաբար, չասաց, թե ինչ պետք է աներ այն մարդը, որի թիկնապահները սրճարանի զուգարանում դաժանորեն ծեծելով մարդ են սպանում միայն այն բանի համար, որ նա հանդգնել է ասել «պրիվետ Ռոբ»: Նա չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որի թիկնապահները մարդ սպանելուց հետո նույնիսկ մեկ ժամ չեն անցկացրել անազատության մեջ: Չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որը նույնիսկ կեղծ ցավակցություն կամ ափսոսանք չի հայտնում սպանության կապակցությամբ, այլ չափազանց «նրբանկատորեն» ասում է ափսոս, սպանած չլինեին՝ ես իրեն մի երկու բան կասեի: Մայրաքաղաքում իր ու իր թիմի դեմ դուրս եկած խաղաղ ցուցարարներին գնդակահարելու կապակցությամբ մինչեւ օրս նույնիսկ ափսոսանք չհայտնած անձը հանդգնում է պարկեշտության մասին խոսել:

Մի խոսքով, ասել սա աբսուրդ է՝ կնշանակի ոչինչ չասել: Աբսուրդը չափազանց դիվանագիտական բնորոշում է: Սա անսահման ցինիզմի «մաստեր կլաս» է, սա լկտիության «վիշի պիլոտաժ» է:

Տպել
27836 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին