ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն

10/09/2018 schedule17:43

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհաննեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին եւ համաժողովին:

Ինչպես հայտնում են Դատախազության մամուլի ծառայությունից, համաժողովը հրավիրվել է «Դատախազական անկախությունը. հասարակության մեջ արդարադատության անկյունաքար» խորագրի ներքո եւ այս տարի նվիրված է  դատախազական համակարգի անկախության` աշխարհում կիրառվող կառուցակարգերի արդյունավետությանը, դատախազական ծառայության ղեկավարման  եւ հաշվետվողականության, դատախազի անձի պաշտպանության, դատախազական համակարգի նկատմամբ հանրային վստահության հիմնախնդիրներին:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվող ֆորումների ընթացքում քննարկվելու են սահմանադրաիրավական բավարար երաշխիքներով դատախազական համակարգերի նկատմամբ քաղաքական ազդեցությունների չեզոքացմանը, հասարակական տարբեր շրջանակների հետ հաղորդակցման արդյունավետ գործիքակազմի կիրառմամբ դատախազությունների անկախության վերաբերյալ հանրային իրական պատկերացումների ձեւավորմանը, վերջինս տարատեսակ հնարավոր ճնշումներին դիմակայելու միջոց դարձնելուն առնչվող ժամանակակից մարտահրավերները:

Մտքեր կփոխանակվեն նաեւ դատախազների վարքագծի եւ կարգապահական կանոնների, առաջխաղացման, խրախուսման կառուցակարգերի կատարելագործման, դատախազների մասնագիտական ու որակական չափորոշիչների, ինչպես նաեւ էլեկտրոնային հանցագործությունների դեմ պայքարում անդրազգային համագործակցության, դատախազական տարբեր միջազգային ցանցերի գործունեության արդյունավետության բարձրացման ակտուալ հարցերի շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես կգա ելույթով: Համաժողովին մասնակցում են մոտ 100 երկրների դատախազությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ այլ երկրների եւ միջազգային կառույցների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:

171 երկրի դատախազական համակարգ եւ կազմակերպություն ներառող այս հեղինակավոր միջազգային ասոցիացիային ՀՀ գլխավոր դատախազությունն անդամակցում է սկսած 1999 թվականից:

ԴՄԱ-ն նպաստում է անդամ երկրներում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քրեական հետապնդման համընդհանուր չափանիշների կիրառման, քրեական գործերի արդար, անկողմնակալ եւ արդյունավետ քննության ապահովմանը՝ տեղեկատվական եւ մեթոդական աջակցության ցուցաբերման, փորձի ակտիվ փոխանակման հարթակներ տրամադրելու եւ այլ եղանակներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2572 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա