Կաթնաջուրում կրքերը թեժանում են. ինչ ջուր են խմում գյուղացիները

Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում տեւական ժամանակ է` բողոքի ցույցեր են տեղի ունենում: Գյուղացիների մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը: Որպես հիմնական պատճառ բնակիչները մեջբերում են գյուղի խնդիրներն ու դրանց նկատմամբ համայնքի ղեկավարի անտարբերությունը: Գյուղում մթնոլորտը թեժացել է, հատկապես վերջին օրերին, երբ պարզվել է, որ խմելու ջրագիծը, որը կառուցվել է, անորակ ու վտանգավոր նյութեր է իր մեջ պարունակում:

Կաթնաջուրցի Արմեն Ավագյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղում դեռ 2015թ.-ին ջրագիծ է կառուցվել, շուրջ 200 մլն դրամ գումարով: Ջրագծի կառուցումն արվել է բազմաթիվ խախտումներով ու չարաշահումներով: Ըստ բնակչի, չեն պահպանվել նախագծով սահմանված չափորոշիչները. «Խողովակի տակ պետք է նախ ավազ լցվեր, որ քարերը չջարդեին խողովակները, բայց ավազ չկա, ինչի պատճառով հաճախակի են վթարներ լինում, դա չարաշահում է, պետք է նորմալ ու միատեսակ խողովակ անցկացվեր, բայց 3-4 տեսակի խողովակ են բերել»,-ասաց նա, նշելով, որ սեփական նախաձեռնությամբ խողովակաշարից նմուշ է ուղարկել մասնագիտացված լաբորատորիա, պատասխանը ստացվել է օրեր առաջ, ըստ որի, ջրագծում օգտագործված խողովակաշարը չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին, ասել է թե՝ անպիտան է ու առողջության համար վտանգավոր:

Արմեն Ավագյանը պնդեց նաեւ, որ անգամ գյուղապետի ընտանիքի անդամները չեն օգտվում կառուցված ջրագծից հոսող ջրից, փոխարենը ջուրը կրում են բնական աղբյուրներից. «Եթե մաքուր է, ինչու չեն օգտվում»,-ասաց նա: Արմեն Ավագյանը լաբորատոր հետազոտության է ուղարկել նաեւ ջուրը, շուտով կստացվի նաեւ դրա պատասխանը, որն ըստ բնակչի, կրկին որակական շեղում է արձանագրելու:

Գյուղացիներից մի քանիսը, ովքեր չցանկացան ներկայանալ, գյուղապետին մեղադրեցին նաեւ համայնքային բյուջեն վատնելու, ուրիշի սեփականություն հանդիսացող հողամասը իր եղբորը վաճառելու ու տարաբնույթ այլ գործարքների մեջ: Կաթնաջուրցիները տեւական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում ու պահանջում համայնքի շուրջ 20 տարվա ղեկավարի հրաժարականը: Գյուղացիները պահանջում են նաեւ ջրագծի կառուցումն իրականացրած կազմակերպությունից շուրջ 200 մլն դրամ գումարի հետվերադարձ՝ նոր ու որակյալ ջրագիծ կառուցելու համար: Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նախ կասկածի տակ դրեց ջրագծից վերցված ու հետազոտության ուղարկված խողովակի փաստը, նշելով, որ չկա որեւէ հիմք ու ապացույց, թե որտեղից է տվյալ փորձանմուշը վերցվել ու փորձաքննության ուղարկելու ճանապարհին ինչ միջամտությունների է ենթարկվել:

Պապոյանի խոսքով, ինքը, համապատասխան մարմինների ներկայությամբ, սահմանված ընթացակարգով օրեր առաջ խողովակի փորձանմուշ է ուղարկել. «Հանձնաժողով է կազմվել ընթերակաների հետ միասին, նմուշ է վերցվել, փաթեթավորվել ու կնքվել է, հետո նոր ուղարկվել, որ հանկարծ վաղը մյուս օր շինարարը չասի, թե դա իր խողովակը չէ»: Գյուղապետը վստահեցնում է՝ ինքը եւս շահագրգռված է, որ իրականությունը պարզվի, բայց ոչ թե ներկայացվի այնպես, ինչպես որ որոշ մարդիկ են ցանկանում: Ինչ վերաբերվում է բնակիչների այն դիտարկմանը, թե գյուղապետն անձամբ է ընդունել ու ստորագրել ջրագծի ավարտական ակտը, հետեւաբար, պետք է իմանար կառուցման ընթացքում առաջացած թերությունների մասին, համայնքի ղեկավարը նշեց, որ ինքը միայն ստորագրել է, իսկ որակի պատասխանատուն որակը վերահսկող համապատասխան ընկերությունն է, ում եւ վճարվել է, իսկ եթե ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումներ կհայտնաբերվեն, ուրեմն պետք է պատասխան տան բոլորը:

Իր դեմ սկսված արշավը գյուղապետը կապում է նախորդ ընտրություններում մրցակից թեկնածուի պարտության հետ, ով մինչ օրս, ըստ գյուղապետի, ցանկանում է գյուղապետ դառնալ. «Ինչ-ինչ մեթոդների են դիմում, շանտաժներ են անում, բայց իրավապահները հիմա լուրջ զբաղվում են, ովքեր էլ վերջում իրավական գնահատական կտան»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ինքն այն եզակի գյուղապետերից է, որի աշխատակազմում իր բարեկամներից եւ ոչ ոք չի աշխատում:

Մեր տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում բնակիչների բողոքի հիման վրա, կապված գյուղապետի վարորդի հաստիքի ու հողատարածքի վաճառքի մասով: Վերջինիս հետ կապված բնապահպանության բաժնում նաեւ վարչական վարույթ է իրականացվում: Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Տպել
2141 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց