Համապետական մաքրություն. լրացավ Շիրակի մարզպետի պաշտոնավարման 100 օրը

08/09/2018 schedule15:42

Ուղիղ 100 օր առաջ, հունիսի 4-ին էր Կարեն Սարուխանյանը ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը: Հենց այդ օրն էլ նա խոստացել էր արդարացնել այն վստահությունը, որին արժանացել էր: Կարեն Սարուխանյանն այդ օրը մասնավորապես ասել էր.«Շնորհակալ եմ վստահության համար: Հանդիսանալով Շիրակ աշխարհի ներկայացուցիչ, ծննդով գյումրեցի, ներկաներին եւ ամբողջ Հայաստանին վստահեցնում եմ, որ ծառայելու եմ Շիրակ աշխարհին եւ ՀՀ քաղաքացիներին: Իմ հնարավորությունների սահմաններում վայելելով ձեր բոլորի աջակցությունը ՀՀ կառավարության հետ համագործակցելով կանեմ այն ամենը, ինչն օգնելու է գյումրեցիներին եւ շիրակցիներին: Ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը»:

Թե որքանո՞վ է կարողացել անցած 100 օրերի ընթացքում Կարեն Սարուխանյանը ծառայել ՀՀ-ին, ինչպե՞ս է աշխատել, ի՞նչ խնդիրներ է հաղթահարել, որո՞նք են ձեռքբերումները կամ բացթողումները, կիմանանք առաջիկայում, քանի որ այսօր Կարեն Սարուխանյանը ոչ թե ասուլիսի, այլ բոլորին շաբաթօրյակի էր հրավիրել: Խոստացավ իր 100 օրը բոլորած աշխատանքային գործընթացի մասին առաջիկայում խոսել: Իսկ այսօր համապետական շաբաթօրյակ է եւ պետք է հնարավորինս շատ տարածքներ ազատել աղբից,-ասաց մարզպետը:Այսօրվա եւ համապետական մաքրության օրվա համընկնումը ինչպե՞ս կորակեք,- ՀԺ-ի հարցին, մարզպետը կարճ պատասխանեց՝ խորհրդանշական, եւ բոլորն անցան գործի:Շիրակի մարզպետարանի բոլոր վարչությունների եւ բաժինների պետերն իրենց աշխատակիցներով որոշել էին եւ մաքրեցին Գյումրու Սեւերսկի կոչվող թաղամասի Թռչունյան տուն տանող  հատվածը: Կենցաղային աղբից բացի այստեղ սատկած կենդանիներ, թռչուններ, մասնավորապես ագռավ եւ շուն, մետաղի ջարդոններ, հին գազօջախներ եւ այլ տեխնիկա էր նետված: Տարածքն աղտոտում են թաղամասի սեփական սեկտորի տների բնակիչները, հանրակացարանում ապրող ռուս զինվորականներն իրենց ընտանիքի անդամներով: Հանրակացարանի տարածքում հատկապես գերակշիռ էր տարատեսակ շշերի եւ կոտրված ապակեղենի քանակը:  Շիրակի մարզպետարանի 162 աշխատակից մասնակցեց շաբաթօրյակին: Իսկ ընդհանուր առմամբ աշխատանքներում ընդգրկված էր մարզի 42 համայնք, 263 կոլեկտիվ: Մոտ 18.000 մարդու մասնակցությամբ 305 տարածք մաքրվեց:

 

Տպել
3183 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը