Երևան
12 °C
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական կարգով բողոքարկում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել այդ հրամանը եւ իրեն վերականգնել նախկին աշխատանքում: «Խնդիրն այն է, որ աշխատանքից ազատման որեւէ հիմք գոյություն չի ունեցել, եւ հրամանում էլ աշխատանքից ազատման որեւէ հիմք վկայակոչված չէ: Այսինքն՝ երբ որ «Աշխատանքային օրենսգիրքը» նայում ենք, թե երբ կարող է աշխատողն ազատվել աշխատանքից, այդ հիմքերից որեւէ մեկը առկա չէ ու հրամանում էլ վկայակոչված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է աշխատանքից ազատվելու մասին սահմանված ժամկետներում նախապես չտեղեկացնելուն, Վահագն Գրիգորյանը նշեց, որ դա չի բողոքարկվում: «Ծանուցման ժամկետները խախտելը իրավունք չի տալիս աշխատողին վերականգնվել: Ընդամենը նախատեսում է ֆինանսական փոխհատուցում՝ տուժանք: Որեւէ ֆինանսական պահանջ չի դրվել»,- մանրամասնեց նա:
Արա Մինասյանն ավելի վաղ մեկ այլ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Առողջապահության նախարարությունը մինչ այդ հայտարարել էր, որ նշված բուժհաստատությունում իրականացվող ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքների համաձայն, 2016-2018 թթ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս: Համապատասխան նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին:
«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ կազմակերպած բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի աթոռից: Ճի՞շտ եմ հասկանում: Երեւի ճիշտ եմ հասկանում: Ինչ վերաբերում է քրեական գործին եւ իրավական հետեւանքներին. 99 տոկոս վստահ եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որովհետեւ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»,- նաեւ ասել էր նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT