Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում դպրոցահասակ երեխաներին. նոր համաձայնագիր է ստորագրվել

ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ընդլայնվում է նոր հետազոտական բաղադրիչով: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից: 

Այդ նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում  նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը ստորագրել են համաձայնագիր: Ըստ այդմ` Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը կիրականացնի Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նախաճաշիկ բաղադրիչի ազդեցության գնահատումը նախադպրոցական տարիքի երեխաների՝ դասարանում ուշադրության կենտրոնացման, ինչպես նաեւ դպրոցին պատրաստվածության վրա: Ազդեցության գնահատման հետազոտությունը կիրականացվի ՀՀ  երեք մարզերի (Շիրակ, Լոռի եւ Գեղարքունիք) 50 դպրոցներում` նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում:

Ստորագրման արարողությունից հետո կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը տեղեկացրել է, որ Հայաստանի դպրոցներ հաճախող ավելի քան 100 հազար երեխա արդեն տարիներ շարունակ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  շրջանակում անվճար սնունդ է ստանում  դպրոցում.«Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում դպրոցահասակ երեխաներին եւ նրանց սննդի կազմակերպմանը: Ծրագրում ընդգրկված երեխաները, ինչպես նաեւ նրանց ընտանիքները, դպրոցը, կրթության եւ գիտության նախարարությունը իրենց ներդրումն են ունենում ծրագրի հաջողության համար»,- նշել է Ելենա Միլոշեւիչը: 

Իր հերթին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը շեշտել է, որ սննդակարգի ազդեցության գնահատումը կրթական գործընթացի վրա կարեւոր է կրթության քաղաքականության հետագա մշակման համար. «Որպես կրթության որակի պատասխանատու մարմին` մենք կարեւորում են սովորողի որակական հատկանիշները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրթության որակի համար 5 բաղադրիչ է առանձնացրել, որտեղ կարեւորվում է նաեւ արդյունավետ սննդակարգի հարցը: Համաձայնագրի մեջ գնահատման բաղադրիչի ներառումը կարեւոր է այս տեսանկյունից եւ կարող է գիտական եւ մասնագիտական հիմք ապահովել հետագա քաղաքականության մշակման համար»,- հայտաարարել է ԿԳ նախարարի տեղակալը: Նրա խոսքով`հետազոտության համար ընտրվել են այն մարզերը, որտեղ աղքատության ցուցանիշը բարձր է եւ հատկապես նման մարզերում մեծ տոկոս են կազմում սոցիալապես անապահով ընտանիքների երախները. «Այս հետազոտության շրջանակում թիրախավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները: Մեր նպատակն է հստակ մասնագիտական հիմնավորում ունենալ, թե որքանով է առաջնային  սննդակարգը կրթության որակի բարձրացման համար»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:   

Գնահատման տեխնիկական առաջադրանքն արդեն համաձայնեցվել է մասնագիտական խմբի հետ: Հետազոտությունը տեւելու է մեկ տարի,  վերջնական զեկույցը կտրամադրվի կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններին`  մեկնաբանությունների համար: Գնահատման փորձնական հետազոտությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է առաջին անգամ` Հայաստանում: Հետազոտության ֆինանսավորումը կատարվելու է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: 

Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվում է 2010 թվականից: Ծրագիրն հնարավորություն է տալիս դպրոցներին կից գործող նախակրթարանների, ինչպես նաեւ առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին ստանալ տաք կամ սառը սնունդ: Ներկայումս 10 մարզերից 5-ում ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի, 5-ում ՊՀԾ-ի կողմից: Ծրագրում ընդգրկված երեխաների 40 տոկոսի սնունդն ապահովվում է ՀՀ պետական բյուջեի, 60 տոկոսը` ՊՀԾ-ի ֆինանսովորմամբ:

Տպել
1733 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց