Շանթ Հարությունյանի պահանջը բավարարված է. նա մամուլի ասուլիս կունենա «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ  օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, ստորագրի փաստաթուղթը, որը Շանթ Հարությունյանը մերժել է:

Ի պատասխան վարչապետի խոսքերի, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հաջորդ օրը հրապարակել էր հոր պատասխան խոսքը բանտից, որտեղ Հարությունյանը նշում էր, որ տեղեկանալով Փաշինյանի անդրադարձին, ակամա զուգահեռներ է նկատել վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներումու քանի որ վարչապետի կողմից իրեն ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունի, Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ իրեն հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու:

Ըստ Հորությունյանի, այդպիսի հնարավորությունը կլիներ արդարացի և բարոյական: Այն կապահովեր խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ:

Ստացվում է՝ բավարարվեց նաեւ Շանթ Հարությունյանի այս պահանջը եւ 2 օրից՝ սեպտեմբերի 8-ին վերջինս լրագրողների ներկայությամբ խոսելու հնարավորություն կունենա:

Տպել
4234 դիտում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր