Մենք չենք կարող ամեն ինչ մեղսագրել նախագահին, որովհետեւ նա եղել է նախագահ. փաստաբան

«Մենք դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին՝ մեր պաշտպանյալի հանդեպ հետապնդումը դադարեցնելու համար: Քոչարյանն ունի անձեռնմխելիություն տվյալ հետապնդումից: Սա նշանակում է, որ առաջադրված մեղադրանքը չի կարող քննվել, որովհետեւ դրանք նախագահի գործողություններ են, ավելի կոնկրետ՝ պետության գործողություններ, իսկ Սահմանադրության համաձայն՝ նախագահն ունի անձեռնմխելիություն»,- այս մասին այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Քոչարյանի մեղադրանքին:

Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Հովհաննես Խուդոյանը, նշեց, որ անկախ նրանից՝ քրեական հետապնդումը կդադարեցվի, թե՝ ոչ, մեղադրանքն իրավաչափ է, թե՝ ոչ, բայց քանի չկա խափանման միջոց, մեղադրյալի անձնագիրը չպիտի պահվի. «Սա օրենքի խախտում է, որը պիտի հետեւանքներ առաջացնի կարգապահական ոլորտում»,- ասաց Խուդոյանը:

Քոչարյանի փաստաբաններն անդրադարձան նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս Քոչարյանի ազատ արձակումը որակել էր ապօրինի: Փաստաբանների խոսքով՝ իրենք որոշումը ստացել են դատարանի կողմից այն հրապարակելուց մի քանի օր հետո. «Եվ քանի մենք դատարանի որոշման տեքստը չենք տեսել, իրավունք չենք վերապահել հիմնավորվածության մասին գնահատական տալ, հետո ենք գնահատել, ու որոշ հարցերի համար բերել ենք վճռաբեկ բողոք: Իսկ ՀՔԾ պետը միանգամից հաստատել է, որ դա ապօրինի է»,- ասացին Քոչարյանի փաստաբանները:

Փաստաբան Օրբելյանը կրկին անդրադարձավ անձեռնմխելիությանը. «Ուզում եմ հստակ լինի՝ անձեռնմխելիությունը չի նշանակում, որ կա հանցանք, չկա պատիժ: Դա նշանակում է, որ անձեռնմխելիությունից ելնելով՝ գործողություններ են արվել, ու եթե այն արարքը, ինչի համար ուզում են պատասխանատվության ենթարկել, արվել է՝ ելնելով այդ անձեռնմխելիությունից, այդ գործը չպիտի քննվի»,- ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանի փաստաբանը:

Հովհաննես Խուդոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանը, հավելեց, որ եթե, ինչպես հայտարարում է ՀՔԾ պետը, դատավորը իր լիազորությունները սահմանազանցել է, դա հիմք է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի. «Խնդրում եմ՝ հարցը ուղղեք ՀՔԾ պետին: Բացի այդ՝ ինչո՞ւ չեն կատարել որեւէ գործողություն: Չեն կատարել, որովհետև այդ հայտարարությունն անհիմն է»,- ասաց Խուդոյանը:

Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ Քոչարյանի բոլոր գործողությունները արվել են իր լիազորությունների սահմաններում եւ Սահմանադրության համաձայն՝ անձեռնմխելիությամբ, եւ դրա համար նախագահը չպիտի ենթարկվի քրեական հետապնդման:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ 2008 թվականին Քոչարյանը հայտարարել է, որ տեսագրություններ կան, որտեղ ցուցարարները դուրս են գալիս ավտոբուսների հետեւից, կրակում են իրավապահների վրա, նորից անցնում են ավտոբուսների հետեւը, այդ տեսագրություններն ու ինֆորմացիան Քոչարյանի կողմից նախաքննական մարմին ներկայացվե՞լ են, փաստաբան Օրբելյանը պատասխանեց.

«Գործի նյութերի պարունակությանը հետո կանդրադառնանք, հիմա չեմ կարող ասել՝ ինֆորմացիոն ինչ նյութեր կան գործում: Եթե գործը կհասնի դատարան, ուր կարիք կլինի գնահատել գործի նյութերը, կգնահատենք: Հիմա անմեղության կանխավարկածի հիմք է, որ անձը ինքը չպիտի ապացույցներ ու հիմքեր բերի, որ ինքն անմեղ է: Հետո կքննարկենք, կհասկանանք՝ ինչ փաստաթղթեր, ինչ նյութեր կան»,- ասաց Օրբելյանը:

Վերջինիս լրացրեց մյուս փաստաբանը՝ նշելով, որ ցանկացած անձ հրապարակային կարող է հայտնել տեղեկություն, բայց որևէ մեկն իրավունք չունի ասել, թե ինչ է հայտնել վարույթ իրականացնող մարմին կամ հարցաքննվել է, թե՝ ոչ. «Որովհետև նման տեղեկատվության հրապարակումը կլինի նախաքննության տվյալների հրապարակում: Դա կարող է անդրադառնալ նաեւ այլ վկայի վրա, նման ինֆորմացիան անթույլատրելի է հրապարակել»,- ասաց Խուդոյանը:

Փաստաբանները եւս մեկ անգամ հայտարարում են, որ Մարտի 1-ի այս գործը մահերի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է ներքաղաքական գործողություններին զորքերը ապօրինի ներգրավելուն, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ասաց, որ զորքերը ներգրավելը գործողություն չէ, հետեւանք է. «Եւ մենք չենք կարող ամեն ինչ մեղսագրել նախագահին, որովհետեւ նա եղել է նախագահ»,- ասաց Քոչարյանի փաստաբանը:

Տպել
3017 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց