Երևան
12 °C
«Այս պահին կա ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն կարծում ենք, որ այս որոշումը՝ ստորագրությունը, որպես խափանման միջոց ընտրելը, օրինական չէ: Բայց այս պահին չենք կարող որոշման որեւէ դրույթ մեկնաբանել, որովհետեւ դեռ չենք ստացել որոշումը»,- այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու, Քոչարյանի՝ երկրից բացակայելու ու չբացակայելու վերաբերյալ ասուլիսի ժամանակ: Օրբելյանը շեշտում է, որ Քոչարյանն ի սկզբանե այլ երկիր գնալու, տեղաշարժվելու սահմանափակումներ չուներ՝ նշելով, որ նման պրակտիկա եղել է նաեւ նախկինում՝ վկաների վերաբերյալ:
Փաստաբանը հաստատում է, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին՝ անձնագրերն ի սկզբանե՞ են եղել վարույթն իրականացնող մարմնում, Քոչարյանի փաստաբան Օրբելյանը հաստատեց՝ հավելելով, որ այնուամենայնիվ, օրինական չէ, որ մեղադրյալի անձնագիրը պահվի վարույթն իրականացնող քննչական մարմնում: «Մարդու իրավունքների պաշտպանը եւս համապատասխան դիմում ունի, ըստ որի՝ անձնագիրը պահելու դրույթը համարվում է Սահմանադրությանը հակասող: Սա նշանակում է, որ քննչական մարմինը չի կարող անձնագիր պահել, եթե չկա ընտրված խափանման միջոց՝ ըստ Սահմանադրական դատարանի»,- ասաց Արամ Օրբելյանը:
«Հայկական ժամանակ»-ի այն հարցին՝ թե մարտի 1-ի լուսադեմի դեպքերի գործի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել, եւ արդյո՞ք Քոչարյանն է հրաման տվել այդ օրը լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց.
«Նախ, այս հարցը դեռ չենք քննարկվել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք պետք է հստակ պատկերացնենք պաշտպանող-պաշտպանյալ գործողությունները: Պաշտպանյալն ունի նպատակ՝ հիմնավորել, որ մեղադրող կողմի մեղադրանքն անհիմն է: Եթե նկատել եք, մեր պաշտպանյալի գործը, եւ մյուս գործերը միացվել են մեկ վարույթում: Հետեւաբար՝ քննարկել գործն ամբողջ ծավալով՝ կլինի ոչ տրամաբանական, որովհետեւ ծավալը շատ մեծ է: Իսկ երեկվա հաղորդագրությունից պարզ չէ՝ երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008-ին, թե՝ հետո: Եթե խոսքը գնում է 2008 թվականի փետրվարի փաստաթղթերի մասին, ապա քրեական դատավարության օրենսգիրքը ասում է, որ վաղեմության ժամկետի ավարտից հետո նյութերը խոչընդոտ են: Երբ կլինեն նոր փաստաթղթեր, հիմքեր, կնայենք: Բայց այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում, սակայն դա չի նշանակում, որ կապ չունի Մարտի 1-ի հետ»,- ասաց Արամ Օրբելյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել է Մարտի 1-ի առավոտյան ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբանը կտրուկ պատասխանեց՝ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT