Երեւանը պատրաստ է ակտիվ համագործակցության. ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: 

Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժեւորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարեւոր հարթակ, եւ վերջինիս հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու ԵԱՀԿ հետ ակտիվ փոխգործակցությունը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ քարտուղարության եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջեւ համագործակցության ծրագրերի շուրջ:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունն է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակել երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական եւ սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Նախարար Մնացականյանը հատուկ անդրադարձ կատարեց կառավարության առաջնահերթություններից համարվող զարգացման օրակարգին, որի հիմնական հենասյուներից է նորարարությունը, այդ թվում՝ ստեղծագործ կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում։

Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարեւորեց միջազգային գործընկերների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցությունն ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Արտգործնախարար Մնացականյանը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Երկուստեք ընդգծվեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարեւորությունը միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարեւոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը։ Այդ ուղղությամբ ԱԳ ղեկավարն առաջնային որակեց նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարումը, հրադադարի ռեժիմի խախտումների եւ ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Տպել
1654 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին