Սերժ Սարգսյանի խնամի Ալիսա Ղազարյանն ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից

Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի տնօրեն Ալիսա Ղազարյանը, որն ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է (Սաթենիկ Սարգսյանի ամուսնու մայրը), ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Դպրոցի փոխտնօրեն, այժմ նաեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանը, հաստատելով մեր տեղեկությունը, նշեց, որ Ղազարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն. լրացել է նրա պաշտոնավարման հնգամյա ժամկետը:

Այժմ հայտարարվել է հ.51 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Այն կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 19-նն է: Տնօրենի պաշտոնակատարի փոխանցմամբ, առայժմ որեւէ հավակնորդ մրցույթին մասնակցելու դիմում չի ներկայացրել: Ենթադրվում է, որ նախկին տնօրեն Ալիսա Ղազարյանն այս անգամ չի առաջադրի իր թեկնածությունը: Անուշ Ալավերդյանը նշեց, որ հ. 51 դպրոցից երկու ուսուցիչ, այդ թվում՝ ինքը, ցանկություն ունեն մասնակցել թափուր պաշտոնի մրցույթին: Բայց դրա համար, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է ունենալ համապատասխան հավաստագիր:

Նշված երկու մանկավարժները մասնակցում են դա ձեռք բերելու համար անհրաժեշտ դասընթացին: Անուշ Ալավերդյանը, սակայն մտավախություն ունի, որ չեն հասցնի քննություն հանձնել եւ շեմը հաղթահարելու դեպքում հավաստագիր ստանալ մինչեւ տնօրենի պաշտոնի հավակնորդների դիմումների ընդունման վերջնաժամկետը: Նա նշեց, որ դա կապված է քննությունը էլեկտրոնային դարձնելու պատճառով սպասվող ձգձգումների հետ ու խնդրանքով դիմեց կրթության ոլորտի պատասխանատուներին՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգել դիմումների ընդունման վերջնաժամկետը, որպեսզի իրենք նույնպես դրան մասնակցելու հնարավորություն ունենան:

Տպել
17633 դիտում

Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Ջավախահայերը հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները տեղափոխում են Հայաստան. Վրաստանը թույլատրեց

Մակրոն, Թրամփ, Պուտին, Մերկել, Հռոմի Պապ. ազդեցիկ առաջնորդները խաղաղության ու երկխոսության կոչ են անում

Շվեյցարիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերին

Հայկական զինուժի կողմից հակառակորդի՝ մինչ այժմ խոցված սպառազինությունը. ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել

Աշխատավարձը՝ 1500-2000 դոլար եւ Թուրքիայի գրանցում. ում է հավաքագրել Թուրքիան եւ ինչի դիմաց

Զգուշացնում ենք՝ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանի հետ զրույցում խոր մտահոգություն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Թուրքիան սիրիացի մարտիկներ է ուղարկում՝ օգնելու իր հավատակից Ադրբեջանին. պատմել են զինյալները․ Reuters

Պետք է պատրաստ լինենք շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների. ԱՀ նախագահ

Հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է եւս 26–ով. Արցախի ՊՆ-ն նոր ցանկ է հրապարակել

Առաջնագիծ մեկնեց օգոստոսին Լիբանանից հայրենադարձված պահեստազորի լեյտենանտ Արեգ Ասրապեանը. Զարեհ Սինանյան

Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

Վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական բնակիչ. Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդկանց ոգին բարձր է, բայց զգուշավոր են

Վրացի իրավապահները ջավախահայերին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը հասցնել սահման եւ փոխանցել հայկական կողմին

Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

Ադրբեջանի ռազմաօդային և հրթիռային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՄԻՊ

Տեսանյութում բաց աղբյուրներով ապացուցվում է, որ Ադրբեջանն է հարձակվել հայկական կողմի վրա. Հովհաննես Մովսիսյան

Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան