Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել․ Բախշյանը դիմել է Աղաբեկյանին «Մարտիկ» հիմնադրամի գործով

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով նախկինում բազմիցս անդրադարձել է «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումներին, հայտարարություն է տարածել՝ դիմելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Անահիտ Բախշյանը, մասնավորապես, գրել է.

«Պարոն Աղաբեկյան, անհանգստացնողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000$-ը՝ այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ ավելացվել է մայր գումարին: Ճի՞շտ է:

Պարոն Աղաբեկյան, Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել, որովհետեւ Ձեր գրառման հետ կապված, քննիչների ենթադրյալ հարցերից բացի, ինձ մոտ առաջացան հետեւյալ հարցերը:

Հարց առաջին: Միթե մենք ընդամենը 4210 զոհված ազատամարտիկ ունենք կամ ունեցել այն պահին, երբ նման որոշում եք կայացրել, ովքե՞ր են այդ 4210-ը զոհված ազատամարտիկները, ի՞նչ սկզբունքով եք ընտրել հենց այդ 4210-ին: Ի՞նչ է, մնացածն արժանի չէի՞ն:

Երկրորդ հարցս: Քննչական մարմնին ներկայացրել եք արդյո՞ք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որի հիման վրա մայր գումարի տոկոսներից եկած տոկոսները իրավունք ունեիք վերածել 100-ական դոլարների, ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ի՞նչ հիմնավորմամբ է հոգաբարձուների խորհուրդը կայացրել նման որոշում, արդյո՞ք միայն նրա համար, որ «Մարտիկ»-ների ցուցակում լինեն մեր զոհված ազատամարտիկների, այն էլ՝ ոչ բոլոր, անուննե՞րը: Հարց՝ որ ի՞նչ:

Երրորդ հարցս: Արդյո՞ք այդ որոշումը գործել է ամեն տարի, եթե այո, ապա ինչո՞ւ հոգաբարձուների այս որոշումը չի կատարվել, մասնավորապես՝ 2017թ.-ին, երբ ավանդադրումից ստացված տոկոսը եղել է 44.623.324ՀՀ դրամ, որն անում է 92196 $, ինչո՞ւ այս գումարին համապատասխան 921 զոհված ազատամարտիկի անուն չի ավելացել ցուցակում եւ ցուցակը նույն, նախորդ տարվա ցուցակն է:

Չորրորդ հարցս: Հիմնադրամի կայքում «Փնտրում» պատուհանի տակ գրված է արդեն 12 410 անուն, ազգանուն, նույնիսկ հայրանունները գրված չեն ու ոչ մի այլ տվյալ, թե ո՞վ, ե՞րբ է, Ձեր ասած, «Մարտիկ»-ի «պատվավոր կոչում»-ը «վաստակել»: Դուք ասում եք, որ նրանցից 4210-ը զոհված ազատամարտիկներ են, ո՞րտեղ է դա երեւում, նամանավանդ որոշ տղամարդկանց անունների վրա համակարգչի մկնիկի սեղմումից  գալիս են  տարբեր տարիքի երեխաների նկարներ՝ բարուրի մեջ փաթաթված երեխայից սկսած (օրինակ՝ N 628/):

Հինգերորդ հարցս: Ձեր հայտարարած 820.000$-ից եկած տոկոսների 421.000$ գումարը ո՞ր տարվա  տարեկան տոկոսն է, չէ՞ որ  ըստ  տարիների, փաստորեն,  գումարն ավելացել է, ուրեմն բանկի տոկոսները նույնպես ավելացել են, եւ ուրեմն  ո՞ր տարվա տոկոսի հետ եք հարմարեցրել 421000 թիվն ու բաժանելով 100-ի, ստացել զոհված ազատամարտիկների 4210 թիվը: Հիշեցնում եմ, Դուք  2016թ. մայիսի 12-ին ասել եք. «Մարտիկ» հիմնադրամը մինչեւ 2005թ. ունեցել է 8200 մասնակից, հետագայում բանկային տոկոսներով համալրվել է «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցների ցանկը, եւ այժմ հիմնադրամի մասնակից են համարվում 12404 հոգի: Մնացած մասնակիցները Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների անուններն են: Նպատակ ենք ունեցել, տալով նրանց «Մարտիկ» հիմնադրամի մասնակցի կարգավիճակ, հավերժացնել նրանց կենդանի հիշատակը»: Ձեր երեկվա  գրառման  մեջ  արդեն ստույգ գրել եք  մնացած մասնակիցների թիվը՝ 4210 զոհված ազատամարտիկ: Հիմա ես զոհված ազատամարտիկ չեմ, բայց այդ ցուցակի 12404-րդն եմ, Ձեր կարծիքով ո՞ր ստի մեջ եմ ես:

Է՜, հարգելի պարոն Աղաբեկյան, ինչքան  փորձում եք արդարանալ, այնքան ոչ ճիշտ բաներ եք ասում: Կարծում եմ՝ այս թվերը ոչ այնքան  քրեական, որքան բարոյական բովանդակություն ունեն: Ամեն դեպքում այս թվերի ու փաստի մասին  քննչական մարմնի փորձագիտական վերլուծությունը պետք է հստակ պատասխան  պահանջի, այս թվերը շատ բանի մասին են խոսում:

Հինգերորդ հարցս: Եթե մայր գումարի տոկոսները 100$-ի վերածելով միացրել են նրան ու այն եղել է անձեռնմխելի,  ապա ամեն տարի ինչ-որ կանոնադրական նպատակներով ծախսերի համար ո՞րտեղից եք գումար տրամադրել, ո՞րտեղից եք հենց վերջին 4-5 տարիներին  Հիմնադրամի կանոնադրությամբ տարեկան ընդհանուր ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված  10 %-ի փոխարեն ծախսել 20%-ից ավել գումար: Որպես փաստ, azdarar.am-ում դրված 2017թ. հաշվետվության համաձայն, որտեղ ո՛չ հիմնադիրների, ո՛չ հոգաբարձուների խորհրդի անդամների անուն ազգանուններն այդպես էլ գրված չեն,  ֆինանսական տարում օգտագործված ֆինանսների ընդհանուր չափը՝ 45.759.332 ՀՀ դրամ, իսկ ազատ դրամական միջոցների ավանդադրումից ստացված տոկոսը՝ 44.623.324ՀՀ դրամ:

Փաստորեն  բանկի հաշվում մայր գումարից բացի կա ազատ դրամական միջոցնե՞ր, ո՞րտեղից: 2017թ-ին ազատ դրամական միջոցներից ստացված տոկոսի գումարից  միլիոնից ավել գումար է ծախսվել, ո՞րտեղից: Հաշվետվությամբ կանոնադրական նպատակների  իրականացմանն ուղղված ծախսերի  չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ է եղել: Քանի որ կառավարչական ծախսերի չափը չի գրվել այս հաշվետվության մեջ, ապա ինքներս կհաշվենք: 2017թ.-ին օգտագործված ֆինանսի չափը 45.759.332 ՀՀ դրամ, կանոնադրական նպատակների  իրականացմանն ուղղված ծախսերի  չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ, օգտագործված գումարի տարբերությունը կազմում է 12.416.857ՀՀ դրամ, որը գնացել է վարչակառավարչական ծախսերի վրա եւ կազմում է օգտագործված ֆինանսների  27%-ը: Ինչո՞ւ եք խախտել կանոնադրությունը:

Վերջապես հարց վեցերորդ: Ես հաստատ 8200 հոգու մեջ չեմ, որովհետեւ Դուք ասել եք, թե մինչեւ 2005 թվականն եք ունեցել 8200 մասնակից,  ուրեմն իմ եւ ինձանից հետո 6 հոգու ներդրած 100$-ը այն մայր գումարի տոկոսների մեջ էլ չեն, որ 100 դոլար դառնար ու ավելանար մայր գումարին, ուրեմն ո՞րտեղ է: Ընդ որում  այդ ցանկում ես 12404-րդն եմ, ինձնից  հետո ավելացել են եւս 6 հոգի, որը երեւում է 2017թ. հաշվետվությունից: Ո՞ր մասում են այդ 6 հոգու ներդրումները: Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ պետք է քննչականը տա:

Դուք Ձեր ֆբ-յան էջի գրառման մեջ նշել եք, որ թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական եւ թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եք անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եք պատվախնդրությամբ եւ գտնում եք, որ գործել եք բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի եւ կանոնադրության շրջանակներում։

Երանի՜ այդպես լիներ ու Դուք բաց ճակատով այսօր մեղադրանքը չընդունող  գրառման փոխարեն խոսեիք Հիմնադրամի ամենակարեւոր կանոնադրական նպատակին հասնելու մասին, որը հնչեցրել եք  2002-ի հոկտեմբերի 28-ին «Երկիր» թերթին տված Ձեր  հարցազրույցի մեջ . «5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու», այնինչ  Հիմնադրամի բոլոր հաշվետվություններում, որոնք իմ ձեռքի տակ են, չեմ հանդիպել ոչ մի նման ծրագիր, որով ՀՀ զինված ուժերի  որեւէ սպա Մարտիկի միջոցներով գործուղվեր վերապատրաստվելու, իսկ Հիմնադրամի կանոնադրության մեջ գրված է.

«Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործել միայն իր կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար»:

Անահիտ Բախշյանը հետգրությամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյան, խնդրում եմ սույն հոդվածում բարձրացված հարցերը հնարավորինս պարզաբանել սույն գործի նախաքննության ընթացքում»:

Այս հրապարակումից հետո Արթուր Աղաբեկյանն իր էջում գրառում է արել այն մասին, որ ինքը մեղադրանքը չի ընդունում ու մասնավորապես, ասում է.

«Ի գիտություն բոլոր անհանգստացնողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձեւավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին),  եւ 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին եւ համալրվել է անձեռնմխելի գումարը»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն բացահայտել է «Մարտիկ» հիմնադրամից շուրջ 54 մլն դրամի հափշտակման դեպք վատնման միջոցով։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Այս հայտարարությունից հետո Արթուր Աղաբեկյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Տպել
2365 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը