Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Ալիեւը. Սոչիի հանդիպմանն ընդառաջ

Սեպտեմբերի 1-ին Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը: Օրակարգում, ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովի, ներառված են տնտեսական համագործակցության ընդլայնման եւ ղարաբաղյան հակամարտության հարցերը:

Ախունդովի խոսքով՝ երկու նախագահները հետաքրքրված են գործարար շրջանակների համագործակցությամբ: Բացի այդ, ըստ Ախունդովի, Պուտինն ու Ալիեւը բավական հավակնոտ ծրագրեր ունեն՝ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը ներկայիս 3 միլիարդ դոլարից 10 միլիարդի հասցնելու: Անդրադառնալով արցախյան խնդրին՝ Ախունդովը նշել է, որ Ռուսաստանը ամենաշատ հնարավորությունները ունի հակամարտության կարգավորմանը նպաստելու գործում: Նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, սակայն, շատ մակերեսային է ներկայացրել առաջիկա հանդիպման օրակարգը:  

Այն, որ հանդիպումն անցնելու է Սոչիում, ոչ թե Մոսկվայում, պրոտոկոլային առումով նվազեցնում է հանդիպման նշանակությունը: Մյուս կողմից այդ փաստն ընդլայնում է քննարկվելիք հարցերի ոլորտը՝ դուրս գալով զուտ միջպետական հարաբերությունների հարթությունից: Վերջին շրջանում Պուտինի եւ Ալիեւի անձնական մակարդակում բարեկամությունը շատ է շահարկվում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից:

Հանդիպման օրակարգում ամենածավալուն թեման, ամենայն հավանականությամբ, իրոք տնտեսական հարաբերություններն են լինելու: Ռուսական եւ ադրբեջանական տնտեսությունները շատ հատման կետեր ունեն, իսկ դրանցից ամենակարեւորը էներգետիկ ոլորտն է:

Այս ոլորտի կարեւորագույն հարցերից է TANAP գազատարը, որով մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի ռուսական եւ ադրբեջանական գազը մատակարարել Բալկանյան թերակղզի: TANAP-ին միանալու միտվածություն ունի նաեւ Թուրքմենստանը՝ Միջկասպյան գազատարի կառուցման միջոցով, սակայն, դրա համար անհրաժեշտ է մերձկասպյան բոլոր երկրների համաձայնությունը, քանի որ հարցն իր մեջ պարունակում է բնապահպանական մեծ տարր: Թեեւ Ռուսաստանն այժմ ավելի շատ կենտրոնացած է «Հյուսիսային հոսք - 2» գազատարի վրա՝ TANAP-ի հարցը, մեծ հավանականությամբ, եւս քննարկվելու է:

Ռուս-ադրբեջանական համագործակցության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային նախագիծը: Հաշվի առնելով անգամ դրա իրագործման ժամկետները՝ «Հյուսիս-հարավը» հավակնոտ ծրագիր է: Դրանով նախատեսվում է ցամաքային՝ երկաթուղային եւ ավտոմոբիլային որակյալ հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ՝ Ադրբեջանի տարածքով:

Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենալու Մերկելի հետ երկու նախագահների հանդիպումներից հետո: Մերկելի հարավկովկասյան այցի նախօրեին Պուտինի այցը Բեռլին կարելի է բնութագրել որպես որոշակի «ձնհալ» ռուս-գերմանական եւ ռուս-եվրոպական հարաբերություններում: Մերկելի տարածաշրջանային այցը, որն, ըստ էության, տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու միտվածության ազդակ էր, հավասարակշռեց ռուս-եվրոպական հարաբերությունների վերաբերյալ էյֆորիկ տրամադրությունները:

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ լուրերից եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կտրուկ արձագանքից հետո, կարելի է ենթադրել, որ այդ թեման եւս կքննարկվի: Կողմերը, հավանաբար, ընդհանուր հայտարարի կգան ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի շուրջ, ինչը, իրականություն դառնալու պարագայում, որոշակի առումով հաջողություն կլինի Ադրբեջանի համար: Նրանց նպատակն, ի վերջո, Հայաստանի հետ նույն հարթակում ներկա գտնվելն է:

Ինչ վերաբերվում է արցախյան հակամարտությանը, ապա այն անշուշտ քննարկվելու է: Ավելին, երկու կողմերն էլ հանդես կգան խաղաղ լուծմանը նպաստելու պատրաստակամությամբ, իսկ Ռուսաստանը կվերահաստատի իր՝ որպես միջնորդի կարեւոր դերը: Բացի այդ, սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման աշխատանքների ընթացքում հնարավոր է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ, ուստի չարժե որեւէ կերպ փոխել ուժերի դասավորվածությունն այդ հանդիպմանն ընդառաջ:

Դատելով ադրբեջանական մամուլի վերջին շրջանի քարոզչության ուղղությունից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը, ի դեմս Ալիեւի, փորձելու է համոզել Պուտինին, որ վերջինս կորցրել է Հայաստանը որպես դաշնակից եւ առաջարկի սեփական ծառայությունները՝ հիմնվելով Թուրքիայի հետ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների վրա: Այլ հարց է, որ Կրեմլում չեն կիսում Բաքվի կարծիքը «Հայաստանը կորցնելու» մասով:

Այդուհանդերձ չի բացառվում, որ հանդիպումից հետո Կրեմլը փորձի ցույց տալ, որ Հայաստանը միակ եւ վերջին տարբերակը չէ տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու համար: Դա տեղավորվում է հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական շրջանի վերադասավորումների տրամաբանության մեջ. կողմերը փորձում են հարմարվել եւ լավագույնս դիրքավորվել նոր պայմաններում հարաբերությունները շարունակելու համար:

Տպել
5686 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց