Իսրայելում մտադիր են պատժել Ադրբեջանին հարվածային ԱԹՍ վաճառած ընկերությանը

Լուսանկարում՝ «Aeronautics Defense Systems» ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը

Օգոստոսի 29-ին Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է մեղադրանք առաջադրել «Aeronautics Defense Systems» (ADS)  ընկերության աշխատակիցներին՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողության մասին օրենքը շրջանցելու եւ կոռուպցիայի համար: Այդ գործի շրջանակներում ADS ընկերության տասը աշխատակիցներ մինչդատական լսումներին ներկայանալու ծանուցում են ստացել: Իսրայելական մամուլում տարածված լուրերի համաձայն՝ ծանուցում ստացած անձինք նախկինում հարցաքննվել են այս գործի շրջանակներում:

Ուշագրավ է, որ չնայած գործի մանրամասների հանրայնացման դատական արգելքին՝ իսրայելական մամուլում որոշակի մանրամասներ, այդուհանդերձ, հայտնվել են: Այդպես, ըստ իսրայելական մամուլի՝ գործը կապված է 2017 թ. հուլիսին արցախյան դիրքերի ուղղությամբ՝ «Aeronautics Defense Systems» ընկերության արտադրած Orbiter 1K «կամիկաձե» ԱԹՍ-ների կատարած հարվածի հետ: The Times of Israel լրատվական կայքը դեռեւս 2017 թ. գրել էր, որ նույն ամռանը, երբ ADS-ի պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, ադրբեջանական կողմը զինվորականներին խնդրել է ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայկական դիրքերի վրա: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր եւ պահանջել նույնը ԱԹՍ-ների օպերատորներից: Վերջիններս, սակայն, հրաժարվել էին կատարել պահանջը: Այդ ժամանակ ընկերության ղեկավարությունն էր լիցքավորել ԱԹՍ-ները եւ հարվածել առաջարկված դիրքերի ուղղությամբ: Դիրքերը խոցել նրանց չի հաջողվել, սակայն անօդաչուներից մեկի պայթյունից թեթեւ վնասվածքներ էին ստացել երկու հայ զինծառայող:

ADS-ի փաստաբաններ Նաթի Սիմխոնին եւ Ասաֆ Կլյայնը վստահ են, որ մինչդատական լսումներից հետո, երբ «ընկերության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փաստարկները՝ դատախազությունը կուսումնասիրի դրանք եւ չի փոխանցի գործը դատարան»:

Գործի քննությունն ընթանում է շուրջ մեկ տարի: Այն իրականացնում են Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների բաժինը, ՊՆ քննչական բաժինը եւ Գլխավոր դատախազությունը համատեղ: Մինչդատական լսումներին ներկայանալու ծանուցում ստացած աշխատակիցների թվում են ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, ինչպես նաեւ այլ առանցքային պաշտոններ զբաղեցրած եւ զբաղեցնող անձինք: Նրանք կասկածվում են «ծանրացուցիչ հանգամանքներում խարդախ գործարք կնքելու եւ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողության մասին օրենքը խախտելու» համար:

Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողության մասին օրենքն ընդունվել է 2007 թ. դեկտեմբերին: Դրա նպատակն է կանխել իսրայելական զենքի եւ ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերումը անցանկալի պետությունների կողմից: Օրենքի պատշաճ կատարմանը հետեւում է Իսրայելի պաշտպանության նախարարությանը կից ստեղծված՝ սպառազինությունների արտահանման վերահսկողության գործակալությունը:

«Aeronautics Defense Systems»-ը մեկ անգամ արդեն առնչվել է այդ գործակալության հետ: 2017 թ. օգոստոսին՝ վերոնշյալ միջադեպից հետո, Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել էր ADS-ին 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել «իր գնորդներից մեկին»: Թեեւ Իսրայելի ՊՆ հաղորդագրության մեջ կոնկրետ չէր ասվում, թե ով է գնորդը, սակայն նշված էր, որ այդ երկիրը Moody`s վարկային ռեյտինգային գործակալության ցուցակում ունի «Ba» վարկանիշը եւ նրա տարածքում գտնվում է ADS-ի՝ պահեստամասեր արտադրող գործարան: ADS-ի հաճախորդներից «Ba» վարկանիշ այդ պահին ունեին Սերբիան եւ Ադրբեջանը, իսկ պահեստամասեր արտադրող գործարան կար միայն Ադրբեջանում:

Հատկանշական է, որ այն ժամանակ Aeronautics-ը եւս վստահ էր, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում: 2017 թ. սեպտեմբերին ADS-ի ներկայացուցիչներից մեկը Լեհաստանի Կելցե քաղաքում MSPO 2017 ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսի ընթացքում հայտարարել էր, որ «արտահանման ժամանակավոր կասեցումը բացառապես տեխնիկական հարց է»:

Սակայն, չնայած ADS-ի ներկայացուցիչների վստահությանը, իրավիճակը հուշում է, որ ընկերության ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, կանչվելու են պատասխանատվության: Բանն այն է, որ Իսրայելը շատ զգայուն է օտար հակամարտություններին չմիջամտելու սկզբունքի նկատմամբ: Այստեղ, թերեւս, հարկ է նշել, որ հարեւան երկրների հակամարտությունները Իսրայելը չի համարում օտար:

Արտահանման վերահսկողության մասին օրենքը շրջանցելու մեխանիզմները հասկանալու, իսկ խախտողներին պատժելու խնդիրը Իսրայել պետության համար կենսական նշանակություն ունի: Այս անգամ, իհարկե, օրենքի խախտումից տուժել են հայերը, որոնք ուղղակի կապ չունեն Իսրայելի անվտանգության հետ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ անգամ իսրայելական զենքը եւ տեխնոլոգիաները միջնորդավորված կհայտնվեն, օրինակ, «Հեզբոլլահի» ձեռքում:

Բացի այդ, առկա է Իսրայելի հասարակության եւ երկրի հայ համայնքի բացասական վերաբերմունքը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը: Ընդ որում, եթե հայ համայնքի դրդապատճառներն ուղղակիորեն կապված են արցախյան հակամարտության հետ, ապա իսրայելցիները դժգոհում են գերակշռող մահմեդական բնակչությամբ, ռազմականացված բռնապետության հետ համագործակցության դեմ: Իսրայել պետության պատմությունը ստիպում է բնազդաբար զգուշանալ նման երկրներից:

Տպել
3083 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից