Անձերով չի պայմանավորված․ դատազախազությունը պատասխանել է Սամվել Ֆարմանյանին

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

«ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն Ազգային Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝ հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որը, իբր, առնչվում է իրեն՝ որպես պատգամավորի:

Օգոստոսի 16-ին, գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաև Անահիտ Ֆարմանյանը, իսկ նրա պաշտպաններն իրենց տարաբնույթ հայտարարություններով փորձել են պատրանք ստեղծել, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումները անհիմն են, իսկ Ա. Ֆարմանյանը երբեք չի հրաժարվել համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Այս առթիվ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տվյալ քրեական գործով Ա. Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոսի 31-ից մինչև 2017թ. մայիսի 5-ը աշխատելով Գյումու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ում նախ որպես գիտության և արտաքին կապերի, այնուհետև որպես ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր՝ շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու աշխատանքները կատարելու պատրվակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից յուրաքանչյուրից, ֆակուլտետների դեկանատների գործավարների միջոցով, ստացել է 5500 ՀՀ դրամ գումար, որը նշված տարիների համար ընդհանուր կազմել է 19.409.500 ՀՀ դրամ, և հափշտակել այն:

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ապացույցների բավարար համակցությամբ՝ վկաների ցուցմունքներով, համապատասխան փաստաթղթերի զննությամբ և այլն: Մասնավորապես, նշված դրվագով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև համալսարանի դեկանատների գործավարներ, այլ աշխատակիցներ, ինչպես նաև նշված տարիներին բուհն ավարտած և վերջինիս հետ ներկայումս որևէ առնչություն չունեցող բազում ուսանողներ, որոնք իրենց ցուցմունքներով հաստատել են յուրաքանչյուր ուսումնական տարում Ա. Ֆարմանյանի ցուցումներով գումար հավաքագրելու և նրան հատկացնելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ա. Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է քրեադատավարական ընթացակարգերի խախտումներով, կամ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, հետախուզում հայտարարելու որոշումները հիմնավոր չեն, ապա ստիպված ենք պարոն Ֆարմանյանին հիշեցնել, իսկ հանրությանը՝ հետևություններ կատարելու համար տեղեկացնել, որ Ա. Ֆարմանյանին որպես կասկածյալ հարցաքննության հրավիրելու մասին հուլիսի 30-ին պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր: Այդ պարտականությունը կատարած ոստիկանները, սակայն, արձանագրել են, որ դուռը փակ է, իսկ հարևանը հայտնել է, որ տեղյակ չէ նրա գտնվելու վայրի մասին:

Նույն օրը ոստիկանության աշխատակցի կողմից Ա. Ֆարմանյանի հեռախոսին զանգ է կատարվել, որը, սակայն, ոչ աշխատակցի  մեղքով, ընդհատվել է, ինչից հետո այլևս հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել: Փոխարենը նույն օրը վարույթն իրականացնող քննիչի և Ա. Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում վերջինիս հայտնվել է, որ հուլիսի 31-ին, ժամը 16–ին նրա պաշտպանյալի մասնակցությամբ՝  կասկածյալի դատավարական կարգավիճակով, Ախուրյանի քննչական բաժնում պլանավորվել են քննչական գործողություններ, և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Սակայն հուլիսի 31-ին քննիչին է զանգահարել պաշտպանը և հայտնել, որ քննչական բաժին ներկայանալու ծանուցում ստանալուց հետո փորձել է կապ հաստատել Ա. Ֆարմանյանի հետ, բայց չի կարողացել: Իսկ երբ հաջողվել է, Ա. Ֆարմանյանը հայտնել է, որ գտնվում է Վրաստանում և կվերադառնա 2-3  շաբաթ անց:

Անհրաժեշտ է արձանագրել, որ ավելի ուշ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն՝ Ա. ֆարմանյանը Բավրա մաքսակետով ՀՀ սահմանը հատել է հուլիսի 30-ին, ժամը 21.56-ին, ինչը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ գործողություններն իրականացնելու ողջ ընթացքում նա գտնվել է ՀՀ տարածքում:

Օգոստոսի 2-ին կայացվել է Ա. Ֆարմանյանին ձերբակալելու որոշում, որը, սակայն, ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցների կողմից ի կատար ածել չի հաջողվել՝ Ա. Ֆարմանյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Այսուհանդերձ, ոստիկանության աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս ազգականների հետ և, նշելով, որ նրա կողմից կամավոր ներկայանալը էական նշանակություն կունենա նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում, հորդորել ներկայանալ, ինչը, սակայն, անտեսվել է: Արդեն օգոստոսի 7-ին, ապացույցների բավարար համակցությամբ, կայացվել է Ա. Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, օրենքով սահմանված հիմքերի առկայությամբ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում, որից հետո՝ օգոստոսի 8-ին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ բացարձակապես մտացածին և անհիմն են ինչպես Ա. Ֆարմանյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցության պատրաստակամության, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ մեկի, այդ թվում նաև Սամվել Ֆարմանյանի անձով, հասարակական ու պաշտոնեական կարգավիճակով պայմանավորելու բոլոր ձգտումները: Վերջինս կարելի է գնահատել որպես բացառապես քրեաիրավական տիրույթում գտնվող գործընթացը քաղաքականացնելու, այդ կերպ վարույթն իրականացնող մարմնի վրա անթույլատրելիորեն ճնշում գործադրելու և հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր:

Ավելորդ է նշել, որ հասարակական, քաղաքական, պետական կամ ցանկացած այլ կարգավիճակով գործունեություն ծավալող անձի հետ որևէ բնույթի, այդ թվում նաև ազգակցական հարաբերությունների մեջ գտնվելը չի կարող և չպետք է դիտվի կամ ընկալվի որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու «ինդուլգենցիա»: Մինչդեռ ցավալի է, երբ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու և այդ շրջանակներում Անահիտ Ֆարմանյանի կողմից քննությանն իրական, այլ ոչ թե մտացածին օժանդակություն ցուցաբերելու դիրքերից հանդես գալու փոխարեն նման մոտեցում դրսևորելու փաստացի անուղղակի ակնարկներ են հնչում ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից:

Հետևաբար հույս ենք հայտնում, որ գոնե հետայսու գործի ելքով ակնհայտ շահագրգիռ անձինք ձեռնպահ կմնան իրենց պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով ընթացող նախաքննությունն անհիմն կերպով քաղաքականացնելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու փորձերից»,- ասված է պարզաբանման մեջ:

Տպել
2645 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց