Երևան
12 °C
«Վերադարձ 30 տարի անց. նորոգում ենք Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը» նախաձեռնության շրջանակում իրականացվելիք դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ից: 1 ամիս շարունաիկ այն կիրականացվի եւ հավաքված գումարը կծախսվի թանգարանի շենքի վերանորոգան աշխատանքների վրա: Դրամահավաքի առաջին ներդրողները կլինեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները: Բոլորն առանց բացառություների իրենց մեկ միջոցառման հասույթն ամբողջությամբ տրամադրելու են Շիրակի երկրագիտական թանգարանին:
88 տարի առաջ հիմնադրված այս թանգարանն իր սեփական տանիքն ունեցավ ընդամենը 1 ամիս առաջ, երբ կառավարության որոշմամբ Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն անհատույց տնօրինման իրավունքով հատկացվեց թանգարանին: Այս շենքը դատարկ էր 2012 թվականից, այսինքն այն պահից, երբ Գյումրու 3 բուժհաստատություններն, այդ թվում եւ վիրաբուժականը տեղափոխվեցին «Գյումրի» բժշկական կենտրոնի շենք:
Շիրակի երկրագիտական թանգարանը հարուստ ժառանգություն ունի՝ մոտ 25.000 ցուցանմուշ, որոնց հիմնական մասը տարիներ շարունակ ոչ թե ցուցադրվում, այլ արկղերի մեջ պահպանվում են Գյումրու սեփական սեկտորի մի կիսախոնավ բնակարանում:
Կառավարության կողմից վիրաբուժական հիվանդանոցի շենքի տրամադրումը Շիրակի երկրագիտական թանգարանին վերջ դրեց տարաբնույթ խոսակցություններին: Այս կառույցը 5 տարի շարունակ հայտնվում էր տարբեր գործարարների եւ պաշտոնյաների ուշադրության կենտրոնում: Այն թանգարանին տրամադրելու մտքից հեռու էր նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ նրա, այդ կառույցը թանգարանի համար մեծ է եւ անհարմար, եւ լավ կլիներ այդտեղ որեւէ նախարարություն տեղակայվեր: Իսկ այդ թանգարանն, ըստ քաղաքապետի, նպատակահարմար է, ո գործի քաղաքաի ծայրամասային հատվածում, որ զբոսաշրջիկները բացի Գյումրու կենտրոնից այլ թաղամասեր էլ հասնեն:
Այսօր արդեն այդ կարծիքներն ու ցանկություններն անցյալում են, կառավարությունը շենքը տրամադրել է թանգարանին, մնում է վերանորոգման աշխատանքները սկսվեն եւ ավարտվեն: Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ի դրամահավաքով, հաջորդ քայլերը հետագան ցույց կտա:
Հիվանդանոցի շենքը որպես թանգարան ծառայեցնելու համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու: Սկզբնական աշխատանքների համար պահանջվող գումարի չափը 50 մլն դրամ է: Դրամահավաքին այս պահին Գյումրին կմիանա, թե՝ ոչ, հայտնի չէ: Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ քննարկում եւ առաջարկ չի եղել:
Փոխարենը քննարկումներ կան Շիրակի մարզպետարանից դուրս: ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն այսօր դրամահավաքին ընդառաջ հանդիպում անցակացրեց Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: ՀԺ-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն սեպտեմբերի 25-ին թատրոնում կազմակերպել Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և Գյումրու սիմֆոնիկ պետական նվագախմբի համատեղ համերգը, հասույթն էլ փոխանցել Շիրակի երկրագիտական թանգարանին: Իսկ սեպտեմբերի 30-ին Գյումրիի բոլոր թանգարաններն իրենց մեկօրյա հասույթը կտրամադրեն երկրագիտականին: 


Փոխնախարար Տիգրան Գալստյանը նաեւ տեղեկացրեց, որ Երևանում կանցկացվի մամլո ասուլիս՝ նվիրված դրամահավաքին, ինչպես նաև կվերահաստատվի հեռուստամարաթոն անցկացնելու կարևորությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT