Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ պաշտոնապես նախագահի թեկնածուների անուններ չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին մամուլի քարտուղարությունից: ՀՖՖ իրավաբանական անձանց միության անդամները դեռ չեն ներկայացրել իրենց թեկնածուներին, իսկ առաջադրման վերջնաժամկետը լրանում է 6 օրից: Նրանք դա կարող են անել մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ:

Ըստ կանոնադրության՝ ընտրական ժողովի գումարման օրը որոշելուց հետո ՀՖՖ-ն 1 ամիս առաջ պարտավոր է ծանուցել իր բոլոր անդամներին, որոնք էլ ծանուցումը ստանալուց հետո իրավունք ունեն ներկայացնելու իրենց պատվիրակներին, ինչպես նաեւ ժողովի անցկացման օրվանից առնվազն 20 օր առաջ իրավունք ունեն ներկայացնելու նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների թեկնածուներին, նրանց կենսագրությունը ու ծրագրերը:

ՀՖՖ-ի՝ այս պահին գործող կանոնադրության համաձայն՝ նախագահ կամ գործադիր կոմիտեի անդամ կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող, Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի:

Թեեւ պաշտոնապես դեռ թեկնածուներ չկան, սակայն ֆուտբոլային աշխարհում վստահություն կա, որ կառույցի նոր նախագահը դառնալու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Ֆուտբոլային շրջանակներում այս առիթով ոգեւորություն կան: Մասնավորապես՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 ակումբները՝ «Փյունիկը», «Արարատ Արմենիան», «Լոռին», «Ալաշկերտը», «Արարատը», «Շիրակը», «Արցախը», «Բանանցը», «Գանձասար-Կապանը», ողջունել են նրա տարբերակը ու իրենց աջակցությունը հայտնել:

Ֆեդերացիան 2002 թվականից գլխավորող Ռուբեն Հայրապետյանը, որը նախկինում բազմիցս նշել է, որ միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում, նույնպես կողմ է Վանեցյանին: Նա հայտարարել է, որ, եթե Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի:

Վանեցյանը վերջին շրջանում հանդիպումներ է ունենում ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների հետ: Հաճախ ներկա է լինում խաղերին:

Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին: Այդ օրը թեկնածուները ներկայացնելու են ծրագրերը: Ժողովի ընթացքում նաեւ փոխվելու է ՀՖՖ կանոնադրությունը, այն համապատասխանեցվելու է հասարակական կազմակերպությունների մասին օրենքին, այսինքն՝ ՀՖՖ-ն իրավաբանական անձանց միությունից վերակազմավորվելու է ՀԿ-ի:

Ինչպես ՀՖՖ-ից հայտնեցին, ընտրական ժողովը լրատվամիջոցների համար լինելու է բաց: Նախապես լինելու է հավատարմագրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3435 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ