Երևան
12 °C
«Հայկական ժամանակի» լուսանկարների հսկայական արխիվում գտանք այս լուսանկարը, որը արվել է 2002 թվականին (կասկածողներին հրավիրում ենք խմբագրություն լուսանկարի properties-ները նայելու): 16 տարի առաջ ձմերուկի «սեզոնին» ձմերուկն արժեր 150 դրամ: Այսինքն մոտավորապես այնքան, որքան հիմա է: Բայց...: 2002 թվականին միջին անվանական աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում էր 25 հազար 500 դրամ: Հիմա, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, միջին անվանական աշխատավարձը մոտ 172 հազար դրամ է: Այսինքն, հիմա անվանական աշխատավարձը մոտ հինգ անգամ ավելի բարձր է, քան 2002 թվականին, իսկ ձմերուկը գրեթե նույն գինն է ունեցել այն ժամանակ եւ հիմա: Իհարկե, կան վիճակագրական ցուցանիշների նկատմամբ անվստահություն, բայց ակնհայտ է, որ 2002 թվականին կենսամակարդակը եւ գնողունակությունը շատ ավելի ցածր էր, քան հիմա, եւ հետեւաբար, հարաբերական առումով 16 տարի առաջ ձմերուկը մի քանի անգամ թանկ էր, քան հիմա:
Վերջին օրերին գյուղմթերքների գների թեման դարձել է սոցցանցերի հիթը, եւ ձմերուկի գինը դրա խորհրդանիշն է: Ըստ սոցցանցերում շրջանառվող «լուրերի» եւ մի քանի կայքերի, Հայաստանում մի աննախադեպ, խայտառակ գնաճ է: Օրինակ, վարունգը, այդ լուրերի համաձայն 800 դրամ է, լոլիկը՝ 600 դրամ...: Ու դա որոշ, կամ ավելի ճիշտ՝ խիստ որոշակի «ԶԼՄ»-ներ ու ֆեյսբուքյան օգտատերեր կապում են հեղափոխության հետ: Բնականաբար: Իբր տեսա՞ք ինչ եղավ, հեղափոխություն արեցին, ու ձմերուկը «աննախադեպ թանկացավ»:
Աղմուկն այնքան մեծ էր, որ նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չդիմացավ այդ թանկացումների մասին անձամբ պատկերացում կազմելու գայթակղությանը: Նա երեկ անսպասելի այցեր կատարեց «Գումի» եւ «Երրորդ մասի» շուկաներ: Պտտվեց շուկաներում, գյուղմթերք վաճառող կրպակներում, խոսեց առեւտրականների հետ...: Վարչապետը անձամբ պարզեց, որ օրինակ «Գումի» շուկայում գյուղմթերքները էականորեն ավելի թանկ արժեն, քան «Երրորդ մասում»: Եվ սա, ըստ վարչապետի, վերլուծելու կարիք ունի:
Մի խոսքով, վարչապետի ուղիղ եթերից պարզվեց, որ կա գյուղմթերքի լայն ընտրություն թե գնային, եւ թե որակական առումով: Մի շուկայում նույն որակի մթերքը ավելի թանկ է, քան մյուսում, ընդհանուր առմամբ որոշ մթերքներ թանկացել են եւ այլն, եւ այսպես շարունակ: Այսինքն, սովորական իրավիճակ է, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, գներն էլ որոշում է շուկան, եւ հեղափոխության «մատը խառը չէ»: Իսկ այն աժիոտաժը, որ բարձրացել է սոցցանցերում «աննախադեպ թանկացումների» մասին, ընդամենը քարոզչական, կամ ավելի ճիշտ՝ հակաքարոզչական նպատակներ է հետապնդում:
Ըստ պաշտոնական վիճակագրության, հուլիսին Հայաստանում արձանագրվել է 2.3 տոկոս գնաճ անցած տարվա նույն ամսվա համեմատ (12-ամսյա գնաճ): Ընդ որում, սննդամթերքը թանկացել է միայն 0.9 տոկոսով: Ինչ ցուցանիշներ են արձանագրվելու օգոստոսին՝ կհրապարակվի շուտով: Իհարկե, այս դեպքում նույնպես կարելի է կասկածի տակ դնել պաշտոնական վիճակագրությունը, բայց ակնհայտ է, որ եթե նույնիսկ որոշակի թանկացումներ կան, ապա դրանք հաստատ աննախադեպ չեն: Եվ ընդհանրապես, գնաճին չի կարելի միանշանակ վերաբերվել: Օրինակ, ժամանակակից տնտեսությունները ձգտում են որոշակի, վերահսկվող գնաճի: Զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը պետք է ցածր լինի, զարգացող տնտեսություններում՝ մի փոքր բարձր: Մասնավորապես, Հայաստանում գնաճի նախընտրելի ցուցանիշը 2.5 տոկոսից մինչեւ 5.5 տոկոսն է: Այդ միջակայքից բարձր լավ չէ, դրանից ցածր՝ նույնպես: Տնտեսության «առողջության» համար որոշակի գնաճ պետք է լինի: Բայց պայմանով, որ գների փոփոխությունը չպետք է լինի արհեստական գործոնների ազդեցության տակ: Օրինակ, որեւէ մթերքի շուկայում լինի մոնոպոլիա, որը հնարավորություն կտա գին սահմանել մոնոպոլիստի քմահաճույքով: Այսօր մանավանդ գյուղմթերքի շուկաներում նման բան դժվար թե լինի, եթե չասենք՝ բացառված է:
Իսկ գների փոփոխությունը այդ շուկայում որեւէ կերպ կապված չէ կառավարության գործունեության հետ: Այս պահին կարելի է որոշ գյուղմթերքների թանկացման հնարավոր մի քանի պատճառներ մատնանշել:
Ընդհանրապես գինը որոշվում է առաջարկ-պահանջարկի արդյունքում: Եթե տվյալ տարում բնակլիմայական պայմանները լավն են եղել, եւ բերքը շատ է եղել, ապա գինը կարող է շատ ցածր լինել: Բայց նույնիսկ դա էժանացման երաշխիք չէ, քանի որ կարող է տվյալ մթերքը մեծ ծավալներով արտահանվել, եւ դա մեծ պահանջարկ ստեղծի եւ բարձրացնի գինը: Կարող է տվյալ տարում, ասենք, մասնավոր տրանսֆերտների ծավալը մեծանալ, դա բերի մարդկանց գնողունակության աճին եւ ստեղծի հավելյալ գնողունակ պահանջարկ, եւ դրա արդյունքում այս կամ այն մթերքը թանկանա: Կարող է արտահանման շուկայում տեղի ունենալ փոխարժեքի կտրուկ տատանում եւ արտահանման ենթակա ապրանքը չարտահանվի, այդ դեպքում կտրուկ կեժանանա: Կամ հակառակը, կարող է արտահանման ծավալը կտրուկ աճել, եւ դրա արդյունքում ապրանքը կտրուկ կթանկանա...: Կարող է մի շուկայում կամ մի սուպերմարկետում տվյալ ապրանքի գինը երկու անգամ թանկ լինել, ինչը պայմանավորված է տվյալ շուկայի կամ սուպերմարկետի ունեցած աշխարհագրական կամ «իմիջային» դիրքով, կամ մարկետինգային նրբություններով եւ այլն, եւ այսպես շարունակ:
Բայց այնպես չէ, որ կառավարությունը անելիքներ չունի նույնիսկ գյուղմթերքների գների ձեւավորման առումով: Մասնավորապես, կառավարությունը պետք է նպաստի գյուղմթերք արտադրողների հնարավորությունների ընդլայնմանը: Նպաստի նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ապահովի որոշակի խթանիչ միջոցառումներ մթերքի իրացման շղթաները կարգավորելու գործում...: Բայց սա խոսակցության այլ թեմա է:
Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ «աննախադեպ գնաճի» մասին աղմուկը ակնհայտ կեղծ է եւ ունի խիստ ընդգծված «քաղաքական» ենթատեքստ: Գործող կառավարությունը նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չի կարող արհեստականորեն էժանացնել կամ թանկացնել գյուղմթերքների գները, նույնիսկ՝ հեղափոխություն անելու պարագայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT