Երևան
12 °C
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով: ՀԺ-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը խնդրի համար:
- Պարոն Փամբուխչյան, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, որպեսզի չտուժենք այս որոշումից:
- Վրաստանի կառավարության որոշում է եւ վերաբերվում է բոլորին, ոչ միայն հայերին, այլ նաեւ վրացական, ռուսական բոլոր հացահատիկային բեռներին եւ ալյուրին: Իրենք չեն թողնելու նույնիսկ իրենց բեռները ներկրվեն այդ ճանապարհով:
- Ո՞րն է նման որոշման պատճառը:
- Իրենք ասում են, որ շատ մեծ քանակի են լինում այդ բեռները եւ դրա համար իրենք նախընտրում են ծովային ճանապարհը: Հիմա մենք առայժմ Վրաստանում մեր դեսպանի միջոցով բանակցում ենք, որ գոնե նախնական մեր համար ծովային փոխադրման ժամանակ գները չավելանան, մինչեւ կհասկանանք: Մենք էլ մեր ծովային ճանապարհն ենք ուզում ստեղծել, նման ծրագիր կա, մինչեւ որ արդեն լինի մեր փոխադրողը, գները, ամենայն հավանականությամբ, կպահպանենք, բայց սա դեռ հստակ չէ, որովհետեւ այդտեղ լուրջ ռիսկեր կան, մեկ պարկի մեջ մինչեւ 4 դոլար թանկացման ռիսկեր կան:
- Իսկ Վրաստանից Հայաստան մե՞ծ ծավալի ցորեն է ներկրվում:
- Քանակ չեմ կարող ասել, ծավալը մեծ է:
- Հայաստան ցորենը հիմնականում մեկ-երկու կազմակերպություն էր ներկրում, հնարավո՞ր է արդեն այլ կազմակերպություններ էլ միանան ներկրման պայքարին եւ հնարավոր լինի ցորենի գինը գոնե այդ միջոցով կայուն պահել:
- Հենց սկզբից մեզ այդ խնդրի մասին ահազանգել են միջին, նույնիսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ: Մենք փորձել ենք հասկանալ, թե ո՞ւմ հետ է կապված խնդիրը՝ փոքր բիզնեսի՞, թե՞ բոլորի, եւ հասկացանք, որ Վրաստանի կառավարության որոշումն է, որը բոլորին է վերաբերվում: Այստեղ խտրականության հարց չկար, սա նաեւ Լարսի բեռնաթափման նպատակով է արվել:
- Հնարավո՞ր է այս որոշումը ժամանակի ընթացքում ավելի ընդարձակվի, այսինքն՝ ցորենից բացի այլ ապրանքներ նույնպես չկարողանանք ներկրել Վրաստանից` Հայաստան:
- Չեմ կարող դա ասել, բայց եթե տրամաբանությամբ նայում ենք՝ հնարավոր է, բայց դա Վրաստանի կառավարության որոշելիքն է, առայժմ մեզ նման բան չեն ասել:
Հ.Գ. Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հետեւյալ հաղորդագրությունը տարածվեց.
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետեւ երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։
Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան եւ Վրացական երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT