Երևան
12 °C
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հրապարակեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատավճիռը:
Գործով ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանը, Ծըգլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը եւ Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը դատապարտվեցին 18 տարի ժամկետով ազատազրկման: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր ճանաչվեցին խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
Ապօրինի զենք պահելու համար դատապարտվեցին 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական տարի ազատազրկման: Նման պատժաչափը անակնկալ էր ամբաստանյալների համար: Նշենք, որ դեպքի վայրում 3 հատ Կալաշնիկովի ավտոմատ ու մոտ 82 փամփուշտ էր հայտնաբերվել:
Քրեական աշխարհի հայտնի դեմքերից Երրորդմասցի Լյովիկը եւ այլ հեղինակություններ Բարաքցի Մոսո մականունով հայտնի Մեսրոպ Նազարյանցը, եւ Դրո մականունով հայտնի Դրաստամատ Թադեւոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մուտքից 15 մետր հեռավորության վրա: Այդ օրը քրեական հեղինակությունները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պետք է տեսակցեին կալանավոր Դավիթ Իսպիրյանին:
Դատավճռի հրապարակմանն այսօր ներկա էին նաեւ Լյովիկի մայրն ու զոքանչը. ներկա չէին միայն մեղադրող դատախազները: Հրապարակումից հետո ամբաստանյալների հարազատներից մեկը սկսեց բարկացած հարվածել նստարաններին եւ հայհոյանքներ հնչեցնել դատարանի հասցեին, իսկ Երրորդմասցի Լյովիկի մայրն ու զոքանչն էլ իրենց հերթին դժգոհեցին պատժաչափից: Արդյունքում հայհոյախառն վիճաբանությունը վերածվեց քաշքշուկի: Դատական կարգադրիչները ամբաստանյալների հարազատներին ստիպված եղան ուժով հեռացնել դահլիճից: Տուժողը կողմը, ինչպես նաեւ մեղադրող դատախազը պահանջում էին ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման: Մեր զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշեց, որ տուժողի իրավահաջորդն ու հարազատները դժգոհ են պատժաչափից:
«Նրանց համոզմամբ` խիստ անարդար դատական ակտ է, նրանց կարծիքով` դատավորը որոշակի կաշկանդվածությունների արդյունքում է նման դատավճիռ կայացրել: Տուժող կողմի կարծիքով՝ ակնհայտ մեղմ է պատիժը»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ կաշկանդվածության մասին է խոսքը, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ դա հետագայում եթե կարիք լինի, տուժող կողմը կբացահայտի:
Սարգսյանը նշեց, որ դատավճիռը ստանալուց հետո այն անպայման բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Դատավճիռը պատրաստվում է բողոքարկել նաեւ պաշտպանական կողմը:
Մասնավորապես, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել: «Նման գործերով նման դատական ակտի առկայության պայմաններում ակնհայտ է մի բան, որ մենք իրականում այդպես էլ չկարողացանք ունենալ դատարան եւ որ դատավորները այդպես էլ չկարողացան հասկանալ, որ իրենք արդարադատություն իրականացնող են եւ իրենք իրականում մեղադրական եզրակացություն դակողներ չեն, Արտուշ Գաբրիելյանն ապացուցեց, որ ինքն ընդամենը մեղադրական եզրակացություն դակող է եւ այն դատավարությունը, որ ընթացել էր այս տարիների ընթացքում, մանրամասնորեն ներկայացվել էին այդ ապացույցները ոչինչ չփոխեցին իր համար, այսինքն՝ դատավարությունը զուտ ձեւական բնույթ էր կրում եւ ամենեւին կարեւոր չէր՝ ապացույց կլիներ, թե չէր լինի: Ի սկզբանե պարզ էր, որ ինքը մեղադրական դատական ակտի է գնում: Պատահական չի, որ միջնորդությունները, որ ներկայացվել էին անթույլատրելի ճանաչելու, բոլորը նա հետաձգում էր, իրականում օրենքի ուժով նա պետք է այդ ապացույցներն անթույլատրելի ճանաչեր դեռեւս դատաքննության ընթացքում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ արդյոք երեք սպանության մեղադրանքը հիմնավորված համարելու պարագայում 18 տարվա ազատազրկումը մեղմ պատժաչափ չէ՞, Սահակյանը պատասխանեց.
«Ինձ համար կարեւոր չէ, թե քանի տարվա ազատազրկում կսահմաներ դատավորը, պատժաչափը կլիներ 18 տարի, թե` ցմահ: Կարծում եմ՝ դատավորն այդուհանդերձ հասկացավ, որ չի կարող այն աստիճան ապօրինության դիմել, որ նրանց ցմահ ազատազրկման դատապարտի: Սա նշանակում է, որ դատարանը այդուհանդերձ հասկանում էր, որ ապացույցներ չկային»,- նշեց նա: Մեր հարցին ի պատասխան Սահակյանն ասաց, որ դատավճիռը միանշանակ բողոքարկելու են Վերաքննիչ դատարան թեեւ այդ ատյանից եւս ակնկալիքներ չունեն:
Նշենք, որ հարձակման հիմնական թիրախ Երրորդմասցի Լյովիկի անունը վերջին տարիներին բավական հաճախ էր շոշափվել ինտերնետային կայքերի լրահոսում: Նրա անունը կապվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա որդու, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, ԱԺ նախկին պատգամավոր այժմ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ եւ այլն, եւ այսպես շարունակ: Դատելով նիստերից մեկի ժամանակ հրապարակված հակահետախուզության վարչության պետի գրությունն՝ ուղղված ԱԱԾ քննչական վարչության պետին, կարելի է կարծել, որ իրավապահները լիարժեքորեն տիրապետել էին քրեական այս ռազբորկայի ընթացքին, մանրամասներին, սակայն այն կանխելու ուղղությամբ, ըստ էության, որեւէ քայլեր չէին ձեռնարկել:
Ըստ այդ գրության՝ 2014 թվականի ապրիլ-մայիսին Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսայի` Արման Մադաթյանի եւ սպանված Երրորդմասցի Լյովիկի միջեւ, որին մասնակցել են նաեւ Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ), Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր): Այս վիճաբանության մասին Արման Մադաթյանը տեղյակ է պահել իր աներոջը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին (մականունը՝ Թոխմախի Մհեր) եւ նրա որդուն՝ Դավիթին: Վերջինիս հանձնարարությամբ Գաստիկը (ամբաստանյալ Վահան Հակոբյանը) սրճարանում ներկա գտնված Լեւոն Ղազարյանի երկու ընկերներին առեւանգել եւ ծեծել է՝ նրանց պահելով շների համար նախատեսված վանդակում: Այս դեպքից հետո Լեւոն Ղազարյանը իր հանցավոր կապերով Երեւանի Ավետիսյան փողոցից առեւանգել է Գաստիկին եւ նույն կերպ դաժան ծեծի է ենթարկել նրան, հասցրել դանակի բազմաթիվ հարվածներ: Երկու կողմն էլ բուժվել են տան պայմաններում եւ չեն դիմել հիվանդանոց: Այս միջադեպից հետո երկու կողմերի միջեւ թշնամական, լարված հարաբերություններ են սկսվել եւ մինչեւ սպանությունը եղել են բազմաթիվ բախումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT