Թեղուտը կամ կշարունակի շահագործել Վալեքսը, կամ կշահագործի այլ ընկերություն. Ավինյան

Ավելի քան 7 ամիս առաջ գործունեությունը դադարեցրած «Թեղուտ» ընկերության ու նրա՝ գործազուրկ դարձած շուրջ 800 աշխատակիցների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Լոռու մարզ կատարած այցի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ գործարանի ներկայիս խնդրին՝ նշելով, որ ներկայումս ընթանում են բանակցություններ «ՎՏԲ» բանկի գլխամասային կառույցի ու «Վալեքս» ընկերության միջեւ: Ավինյանի խոսքով՝ խնդիրը կապված է տեխնիկական սխալ գնահատականի հետ, որը տրվել է նախկինում. «Այն ընկերության կողմից, որը պետք է պոչամբարի տեխնիկական գնահատում տար, փաստացի կա լուրջ խնդիր, ինչի պատճառով էլ ընկերությունը բավականին ծանր կացության մեջ է այս պահի դրությամբ: Հիմա բանակցություններ են ընթանում «ՎՏԲ»-ի ու «Վալեքսի» միջեւ, մենք տեղեկացված ենք ընթացքից, ամեն կերպ փորձում ենք ընթացքը արագացնել, բայց կարծում եմ՝ դա դեռ որոշակի ժամանակ կքաշի»,-ասաց նա, նշելով, որ կոնկրետ մարդկանց խնդիրներով կառավարությունն այս պահի դրությամբ կոնկրետ լուծում չունի. «Այս բանակցությունների արդյունքում կամ «Վալեքս» ընկերությունը կվերաշահագործի «Թեղուտը», կամ կգա նոր ընկերություն, որը էլի կվերաշահագործի»:

Լրագրողներից մեկի ճշգրտող հարցին, թե ստացվում է՝ ներկայումս շահագործելու դեպքում պոչմաբարի պատվարը չի՞ դիմակայի արտադրական ծավալներին, փոխվարչապետն ասաց. «Ոչ թե այս պահին չի դիմակայի, այլ աշխատանքները շարունակելու պարագայում նման ռիսկ կարող է առաջանալ, հետեւապես, որպեսզի աշխատանքները շարունակվեն, այդ ռիսկը պետք է բացառվի եւ պոչամբարը պետք է ամրացվի, ինչը ենթադրում է նոր ու հավելյալ ներդրումներ, ինչի հետ կապված էլ բանակցություններ են ընթանում»,- ասաց նա, մեկ անգամ եւս կրկնելով, որ հետագա շահագործման հետ կապված կա ռիսկ, որ կարող է առաջացնել վթարային իրավիճակ:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե հնարավոր է «Թեղուտ» ընկերությունը անցնի «ՎՏԲ» բանկին, փոխվարչապետն ասաց, որ սցենարները տարբեր են, իսկ մանրամասների մասին կոնկրետ խոսել փոխվարչապետը չցանկացավ:

Տպել
2426 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը