Խաչատուրովը նաեւ 2 միլիոն է պահանջում. 2 տարի անց նա որոշել է պաշտպանել ԶՈՒ պատիվը

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քառօրյա պատերազմից երկու տարի անց միայն որոշել է անդրադառնալ իր հասցեին հնչած լրջագույն մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո էլ բանակի ղեկավարության, այդ թվում նաեւ Յուրի Խաչատուրովի (ապրիլյան պատերազմի օրերին Խաչատուրովը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր,-հեղ.) հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչել սկսած տարածքների հանձնումից՝ վերջացրած նրանով, որ զինվորները պատերազմի ժամանակ պաշտպանվելու փամփուշտ չեն ունեցել ու ստիպված անցել էին բահերի ու քարերի:

Բայց միայն Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելուց հետո է Խաչատուրովը որոշել է անդրադառնալ այդ մեղադրանքներին. նա դատի է տվել հայտնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Ընդ որում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ոչ միայն հերքում է պահանջում, այլ նաեւ՝ ոչ նյութական վնասի հատուցում՝ 2 միլիոն ՀՀ դրամ:

Ստեփան Գրիգորյանը ներկայացված հայցի մասին, ըստ էության, լրատվամիջոցներից է տեղեկացել: Մեր զրույցում քաղաքագետը միայն ասաց, որ ինքն այս պահին ոչինչ չի կարող մեկնաբանել, որովհետեւ ոչինչ չի ստացել:

Խաչատուրովը զրպարտություն է համարել «հողեր ծախելու» եւ «ապրիլյան պատերազմի ժամանակ տեղում չլինելու» իրեն ուղղված մեղադրանքները: Այդ հայտարարությունները Ստեփան Գրիգորյանն արել էր հուլիսի 30-ի իր ասուլիսում:

Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին.

- Պարոն Բեքմեզյան, կհստակեցնե՞ք հայցադիմումով, մասնավորապես, ինչ եք պահանջում:

- Պահանջել ենք հերքում եւ պահանջել ենք 2 միլիոն դրամ ոչ նյութական վնասի հատուցում: Հստակեցնեմ ինչու հերքում եւ ոչ նյութական վնասի հատուցում, որովհետեւ մեր խնդիրն առաջին հերթին նման զրպարտիչ արտահայտությունների կանխումն է, օրենքը նախատեսում է երկու տարբերակ՝ հերքում եւ ոչ նյութական վնասի հատուցում: Քանի որ հերքում միայն մեր կարծիքով բավարար չէ որպես պատասխանատվություն հետագայում նման դեպքերը կանխելու համար, խնդրել ենք նաեւ դատարանից ոչ նյութական վնասի հատուցման հարցը քննարկել 2 միլիոն դրամի չափով, իհարկե, դա դատարանի որոշելու խնդիրն է՝ ինչ գումար կբավարարի: Նաեւ շեշտեմ, որ 2 միլիոն դրամը չի օգտագործվելու Խաչատուրովի անձնական կարիքների համար, այլ՝ ուղղվելու է զինվորների համար ստեղծված հիմնադրամներից որեւէ մեկին:

- Դատալեքսից տեղեկացանք, որ ձեր կողմից ներկայացված հայցադիմումը հետ էր վերադարձվել, կրկին ներկայացրե՞լ եք:

- Կից փաստաթղթերի հետ կապված խնդիր կար, բայց շտկվել նորից մուտք է արվել դատարան, կրկին մակագրվել է նույն դատավորին՝ Տաթեւիկ Ստեփանյանին:

- Կմանրամասնե՞ք, թե, մասնավորապես, որ հայտարարություններն է հայցվոր Յուրի Խաչատուրովը համարել զրպարտություն:

- Բառացիորեն հիմա չեմ ասի, բայց ասվածի իմաստը եւ փաստացի տվյալներ հարցազրույցի ժամանակ ասվել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Խաչատուրովի եւ մի շարք այլ գեներալների կողմից տարածքներ են վաճառվել, այդ տարածքների վաճառքի դիմաց իրենք իրենց հարազատների անունով ստացել են գումարներ, ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք չեն գտնվել իրենց աշխատանքի վայրում, այսինքն՝ ըստ էության չեն իրականցրել զինված ուժերի ղեկավարումը այնպես, ինչպես պետք է անեին օրենքով նախատեսված կարգով, եւ մյուս զրպարտիչ արտահայտությունը կայանում է նրանով, որ երբ որ մեր զինված ուժերը փորձել են գրաված տարածքները հետ վերադարձնել նրանց արգելել են դա անել: Այսինքն՝ այդ բոլոր արտահայտությունները, որոնք մեր կարծիքով ծանր հանցագործության մեջ են մեղադրում ե՛ւ Խաչատուրովին ե՛ւ բանակի բարձրագույն հրամանատարական կազմի գեներալներին, զրպարտիչ են, սուտ եւ չեն համապատասխանում իրականությանը, ուստի ենթակա են հերքման:

- Մինչ դատական հայց ներկայացնելը փորձե՞լ եք կապ հաստատել Ստեփան Գրիգորյանի հետ եւ նրանից հերքում պահանջել:

- Իմ կողմից նման փորձ չի եղել, կարծում եմ՝ պարոն Խաչատուրովի կողմից եւս նման փորձ չի եղել:

Ինչո՞ւ:

- Գտել ենք ոչ նպատակահարմար, նաեւ ինչ-որ տեղ՝ անիմաստ, ես անձամբ այդպես եմ կարծել, որովհետեւ հարցազրույցը երբ նայել եմ, հասկացել եմ, որ իրականում նման կերպ հարցազրույց տալու դեպքում մարդը հակված չի լինի հետագայում հերքում տալու, կամ իր ասածներից որեւէ կերպ հրաժարվելու, ինձ մոտ նման տպավորություն է ստեղծվել:

- Ըստ ձեզ՝ զրպարտություն համարվող հայտարարությունները քառօրյա պատերազմից հետո բազմիցս են նշվել, ինչո՞ւ հենց հիմա Խաչատուրովը որոշեց դատի տալ քաղաքագետին:

- Նախկին արտահայտությունները, որ եղել են, եղել են, կարծում եմ, շուտ: Ես, ճիշտն ասած, չեմ հետեւել, թե ինչպես են դրանք արտահայտվել, ինձ հիմա են դիմել կոնկրետ այս արտահայտությունների հետ կապված եւ կոնկրետ այս արտահայտությունների հետ կապված եւ այս արտահայտությունների արդյունքում ենք գտել, որ այստեղ կա դատարան դիմելու հիմք: Նախորդ արտահայտությունների ժամանակ ինձ չեն դիմել: Այս դեպքում ոչ միայն ինքն է ասոցացվում, այլ նաեւ բանակը. դրա համար հենց զինված ուժերի պատիվը պաշտպանելու համար է ավելի շատ դատարան հայց ներկայացվել: Գիտե՞ք ինչ, շատ ծանր մեղադրանքներ են եւ դա այդպես թողել, այս պահին գտնում ենք ոչ նպատակահարմար:

Հերքումը ի՞նչ միջոցով պետք է արվի:

- Հերքումը պետք է նույն լրատվամիջոցով, որով կատարվել են արտահայտությունները, օրենքnվ է այդպես ասում, եթե արտահայտությունը արվել է լրատվական գործունեություն իրականացնողի միջոցով, ապա նույնով պետք է կատարվի հերքումը:

- Խոսքը Ա1+ի մասին է:

- Այո, բայց իրականում ես երեկ տարբեր աղբյուրներից, այդ թվում նաեւ Ա1+-ից տեղեկացա, որ իրականում դա եղել է մամուլի ասուլիս, բայց մեզ արտահայտությունները հասել են Ա1+ի յութուբյան կայքի միջոցով, դրա համար ընթացքում կարող են որոշ բաներ փոխվել, դրա համար հիմա ոչինչ չեմ կարող ասել, դատական գործընթացում ավելի հստակ այդ հարցի պատասխանը կորոշվի:

- Հայցադիմումը պատասխանող կողմին ներկայացրե՞լ եք:

- Հայցադիմումը ուղարկվում է, եթե հայցի ապահովման միջնորդություն չկա, եթե կա հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, ապա հայցադիմումը չի ուղարկվում պատասխանող կողմին:

- Այսինքն՝ կա՞ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:

- Թույլ տվեք ձեր հարցին չպատասխանեմ, որովհետեւ դա արդեն դատավարական գաղտնիք է, նրբություն է, որը ես չեմ կարող հիմա ասել:

Խաչատուրովի փաստաբանի հարցմանն ի պատասխան՝ խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Գրավոր պատասխանում, մասնավորապես, ներկայացված է հետեւյալը. «2016 թ. ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է գտնվել Յուրի Խաչատուրովը, ով ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10-03:15 սահմաններում ներկայացել է ծառայության վայր եւ զինված ուժերի կառավարումը իրականացրել անմիջապես իր կառավարման կետից:

Հայտնում եմ, որ նշված պատասխանի հիմնավորող փաստաթղթերի պատճեները չենք կարող տրամադրել, քանի որ պարունակում են գաղտնի տեղեկատվություններ»:

Հավելենք, որ Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետի դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5255 դիտում

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը