Երևան
12 °C
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը, նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը:
Ողջունելով Ավետիս Կիտանյանին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ուրախ է ընդունել իրեն նոր Հայաստանում և պատրաստակամ է համատեղել ջանքերը՝ զարգացնելու և նոր որակ հաղորդելու զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը:
- Մեր երկրում կատարված փոփոխությունը հույսի փոփոխություն է, և անհրաժեշտ է ամրապնդել այդ հույսը հասարակության մեջ։ Որպես նախարար շատ եմ կարևորում դա և պատրաստ եմ անել առավելագույնը մեր երկրի տնտեսության զարգացումն ապահովելու համար, - ասել է Արծվիկ Մինասյանը:
Ավետիս Կիտանյանը տեղեկացրել է, որ տպավորված է հայաստանյան փոփոխություններով և հավելել, որ հաճելի է կրկին հանդիպել այս նախարարությունում և շարունակել սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել Հայաստանում և Լիբանանում ոլորտի պատասխանատուների հետ մի շարք հանդիպումների ընթացքում:
- Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որը կարող է արագ դառնալ տնտեսական զարգացման հիմնական աղբյուր։ Այս ուղղությամբ փորձենք համատեղ օգտակար աշխատել, - ասել է Ավետիս Կիտանյանը և իր պատրաստակամությունը հայտնել ջանքեր գործադրելու երկու բարեկամ երկրների զբոսաշրջության ոլորտների զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցված արդյունքների վերաբերյալ (ըստ վիճակագրական տվյալների՝ Լիբանանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 3437 մարդ, նախորդ տարվա 2410-ի դիմաց, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 42․6 տոկոս), միևնույն ժամանակ նշելով, որ կա զարգացման մեծ ներուժ և հնարավորություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին առնչվող խնդիրներ, այդ թվում՝ նոր զբոսաշրջային ձևերի զարգացման, զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տուրօպերատորների և լրագրողների խմբերի փոխայցելությունների, հանդիպումների և համագործակցության կազմակերպման հարցեր:
Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը և գործողությունները առավել առարկայական նախապատրաստել և քննարկել Արծվիկ Մինասյանի՝ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվող Լիբանան և Սիրիա այցի ժամանակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT