Երևան
12 °C
Յոթ տարի առաջ՝ 2011 թվականին, ՀՀ կառավարությունը (նոյեմբերի 3-ի նիստում) հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն, ըստ էության, ապահովելու էր մայրուղիներից եւ Երեւանից դեպի օդանավակայան իրականացվող ուղեւորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու եւ երկաթգծի կառուցման միջոցով։
Ծրագրով նախատեսվում էր, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տեւելու է երեք տարի, եւ դրա արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո։
Դեպի «Զվարթնոց» նոր ավտոմայրուղու եւ երկաթգծի շինարարությունը նախատեսվում էր իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության միջոցների հաշվին։ Այս ծրագրի իրականացման հիմնական շահառուներն են եղել «Զվարթնոց»-ի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, Լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը եւ այլն։
Ծրագրի շրջանակներում կառուցվելիք նոր երկաթուղին, ըստ տրանսպորտի եւ կապի՝ այն ժամանակվա նախարար Մանուկ Վարդանյանի ներկայացրած մանրամասների, օդանավակայանից տանելու էր «Չարբախ» կայարան՝ ուղեւորափոխադրումների համար եւ մինչեւ «Կարմիր բլուր»՝ բեռնափոխադրումների համար։ Գծի երկարությունը պետք է լիներ մոտավորապես 7.5 կմ։
Վարդանյանի հավաստմամբ՝ նոր մայրուղու եւ երկաթգծի կառուցման արդյունքում պետք է ունենայինք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորահոսքի ապահովում, օդանավակայանի բեռնային համալիրի բեռնահոսքի լիարժեք ապահովում, օդանավակայանի հարակից տարածքում նախատեսվող լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու բնականոն գործունեություն եւ հետագա դինամիկ զարգացման հնարավորություն, դեպի օդանավակայան տանող միակ ավտոմոբիլային ճանապարհի բեռնաթափում, Երեւանի վարկանիշի բարձրացում՝ որպես զբոսաշրջային քաղաք:
Ծրագրին հավանություն տալուց մոտ մեկ տարի անց՝ 2012 թվականի մայիսի 4-ին, տրանսպորտի եւ կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են տրանսպորտի եւ կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը` ի դեմս գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:
Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին եւ պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:
Նույն թվականի դեկտեմբերի 3-ին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպում է ունեցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են «Զվարթնոց»-ից մինչեւ «Չարբախ» երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր:
Բեգլարյանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին առաջարկել է կազմակերպել քննարկումներ, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնել նախարարությանը:
Ինչպես նշված է տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջում՝ երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն: Իսկ օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը եւ Մաստեր պլանը նախապատրաստվել են Եվրամիության ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում:
Սակայն ծրագիրը չի իրականացվել: Եւ չի իրականացվել ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ 2012 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի պատվերով «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ն մշակել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Չարբախ» կայարան ընկած հատվածում երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի փաթեթ: Հետագայում այդ նախագծահաշվարկային փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին առաջարկել է կազմել եւ ներկայացնել երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Սակայն նման փաստաթուղթ դեռեւս չի ներկայացվել:
Սակայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք, այո, պատվիրել են նոր երկաթգծի կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի փաթեթ, սակայն մյուս երկու կողմերը՝ նախարարությունն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նախաձեռնողականություն ցույց չեն տվել, համատեղ քննարկումներ չեն ունեցել, ու ծրագիրը մնացել է թղթի վրա:
Մեր հարցին՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերսկսել ծրագրի իրականացման աշխատանքները, նախարարությունից պատասխանեցին, որ այս պահին օրակարգում այդպիսի հարց չի քննարկվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT