ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի թիվը նվազել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ. Սամվելյան

Սոցցանցերում վերջերս քննարկվում էր, որ այս տարվա վերջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային վթարների թիվը շուրջ 31 տոկոսով աճել է: Որքանո՞վ է այս թիվը համապատասխանում իրականությանը եւ ի՞նչն է դրա պատճառը, ՀԺ-ն զրուցեց ՀՀ ՃՈ ՃՊԾ բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Խաչատուր Սամվելյանի հետ:

- Պարոն Սամվելյան,  այս եռամսյակի եւ այս տարվա այս եռամսյակի դրությամբ եղած ՃՏՊ-ների վիճակագրությունը եւ տարբերությունը որքա՞ն է կազմում: Սոցցանցերում նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներն անցյալ տարվա համեմատությամբ ավելացել են 31 տոկոսով:

- Այդ տեղեկությունը չի համապատասխանում այսօրվա ունեցած տվյալների իրական պատկերին, քանի որ ներկա պահին մենք տեղի ունեցած ՃՏՊ-ների թվում ունենք ոչ թե 31 տոկոս, այլ 14.3 տոկոս աճ, ինչը պայմանավորված է ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների աճի հետ, որը 2018 թվականի ընթացքում կազմել է մոտ 31 հազար:

Բացի այդ, վիրավորների եւ զոհերի թվում նույնպես ունենք մի փոքր տատանում` դեպի բացասականը, որը կապված է հիմնականում ՀՀ-ում ներդրված եւ օր օրի ավելի զարգացող ԱՊՊԱ համակարգի հետ: Մի փոքր մանրամասնեմ. նախկինում, եթե լինում էին պատահարներ, վարորդները կամ ուղեւորները փորձում էին զերծ մնալ ոստիկանության տեսադաշտից: Ներկա դրությամբ համարյա բոլոր տրանսպորտային միջոցները ապահովագրված են եւ նույնիսկ չնչին պատահարի դեպքում, երբ վնասը կազմում է 5 հազար դրամ, վարորդները անպայման դիմում են ե՛ւ ապահովագրական ընկերությանը, ե՛ւ ոստիկանությանը: Այդ իսկ պատճառով, ոստիկանության տվյալներում դա հաշվառվում է որպես ՃՏՊ:

Դրա հետ մեկտեղ ունենք նաեւ վիրավորների հետ կապված խնդիր: Ապահովագրական ընկերությունները հոգում են նաեւ վիրավորների հետ կապված բուժման ծախսերը: ՃՏՊ-ից հետո նույնիսկ մարմնական վնասվածք չունեցող անձը, եթե դիմում է որեւէ բժշկական հաստատություն, հետազոտություն է անցնում, կամ ասենք ճնշում է չափում եւ դուրս է գրվում, նա նույնպես մեր հաշվեկշռում հաշվառվում է որպես վիրավոր:

Այսինքն, մենք ունենք խնդիր՝ վիրավոր, որը իրականում վիրավոր է, այսինքն՝ ՃՏՊ-ից հետո մարմնական վնասվածքներ է ստացել եւ նաեւ ունենք վիրավորների մեջ անձինք, որոնք որեւէ մարմնական վնասվածք չունեն, ընդամենը ստուգվել են հիվանդանոցում:

- Այս տարի` նախորդ տարվա համեմատ, ՃՏՊ-ի հետեւանքով զոհերի քանակը ավելացե՞լ է, թե՞ նվազել:

- Եթե հիմա համեմատենք 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ, այս պահի դրությամբ զոհերի թիվը նվազել է 6-ով: 2017 թվականի օգոստոս ամսին զոհերի թիվը եղել է 23, այս տարվա օգոստոս ամսին կազմում է 17:

- Իսկ ՃՏՊ-ների քանակի ավելացումն արդյո՞ք պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ տուգանքների համաներում եղավ:

- Ե՛ւ ներմուծված տրանսպորտային միջոցների բավականին զգալի քանակն է տրանսպորտային պատահարների աճման պատճառ հանդիսանում, ե՛ւ տարեցտարի ավելանում է ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը, ե՛ւ վերջին տարիներին նկատվում է, որ  զբոսաշրջիկները Հայաստան են այցելում իրենց կողմից վարվող օտարերկրյա հաշվառման տրանսպորտային միջոցներով: Միգուցե զբոսաշրջիկները, որոնք առաջին կամ երկրորդ անգամ են ՀՀ-ում, չեն տիրապետում ՀՀ երթեւեկության մանրամասնություններին, այդ իսկ պատճառով տեղի են ունենում տրանսպորտային պատահարներ:

Ինչ վերաբերվում է համաներմանը, միանշանակ համոզված կարող եմ ասել, որ չէր կարող ազդել դա, բացասական տենդենց առաջացնել վարորդների մոտ: Մեր համոզմամբ՝ այն միայն պետք է դեպի դրականը տանի, վարորդներին ավելի ուղղորդի, որպեսզի զերծ մնան վարչական իրավախախտում թույլ տալուց, ինչի հետեւանքով էլ կնվազեն ՃՏՊ-ները:

- Թվերով կարո՞ղ եք ասել նախորդ տարվա եւ այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ՃՏՊ-ների քանակը:

- 2017 թվականի ամբողջ տարվա ընթացքում եղել է 2086 ՃՏՊ, 2018 թվականի ընթացքում արդեն եղել է 2381: Այսինքն, ՃՏՊ-ների թիվը աճել է 305-ով, սակայն իմ կողմից ներկայացրած փաստարկները ե՛ւ ապահովագրական ընկերությունների, ե՛ւ ներմուծվող տրանսպորտային միջոցների, ե՛ւ հետիոտների հոսքի, ե՛ւ հեծանվորդների թվի ավելանալու հետ կապված՝ իրար գումարած ստացվում է, որ այսօրվա պատկերը բնական պատկեր է, եւ որեւէ արհեստական տեսարան մենք չունենք:

- Իսկ տուգանքների չափերի հետ կապված վերանայում եղա՞վ ՃՈ-ում:

- Իհարկե, այս պահին գործընթացը շարունակվում է, վերջնական որոշումների դեպքում կիրազեկենք ԶԼՄ-ների միջոցով:

Տպել
3038 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց