Երևան
12 °C
Լուսանկարում՝ Royalsys Engineering ltd. ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը եւ «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրենը՝ Անդրեյ Բարիշնիկովը ստորագրում են պայմանագիրը:
Օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering ltd. ընկերության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի միջեւ ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր՝ АК-12 եւ АК-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին։ Հայկական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում ռուսական զենք արտադրելու հեռանկարն ինքնին դրական երեւույթ է, մանավանդ հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության փոփոխման փուլում: Այդուհանդերձ, այն նաեւ մտավախություն է առաջացնում, որ Հայաստանը եւս կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների թիրախում, քանի որ «Կալաշնիկով» կոնցեռնը արդեն իսկ «սեւ ցուցակում» է:
Միացյալ Նահանգների կողմից տարբեր իրադարձությունների պատճառով սահմանված պատժամիջոցները մի շարք երկրների նկատմամբ բավական բարդ եւ խճճված համակարգ են ներկայացնում: Պատժամիջոցները սահմանում է ԱՄՆ գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (Office of Foreign Assets Control - OFAC)՝ Կոնգրեսի եւ նախագահի հավանությամբ: Պատժամիջոցներ կարող են սահմանվել, ըստ էության, ցանկացած պատճառով, իսկ դրանց տակ հայտնված ցուցակներում ներառվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված ինքնաթիռներ եւ նավեր: Պատժամիջոց ասվածը ենթադրում է, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն ցանկացած տեսակի գործարքների մեջ մտնել «սեւ ցուցակում» հայտնված անձանց հետ:
Հայաստանում գործող կազմակերպություններից մի քանիսը եւս գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ: Դեռեւս 2014 թ. մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված համար 13661 եւ 13662 հանձնարարականները, որոնցով «սեւ ցուցակում» հայտնվեցին ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ալյումինի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» միացյալ ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկան:
Որպես հետեւանք ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվեցին նաեւ ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղը, Առէքսիմբանկը, որը Գազպրոմբանկ խմբի մաս է հանդիսանում եւ «Ռուսալ» միացյալ ընկերության մաս կազմող «Արմենալը», որի արտադրանքի զգալի մասը արտահանվում էր ԱՄՆ եւ ԵՄ: Հայաստանի վրա անդրադարձել են նաեւ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ իրանական Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի միջոցով:
Սակայն Royalsys Engineering ltd. ընկերության գործունեության վրա կարող է տարածվել մեկ այլ, համեմատաբար նոր՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը: CAATSA-ի 231-րդ մասը ենթադրում է, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել ՌԴ հետախուզության կամ պաշտպանական ոլորտի հետ համագործակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: Միեւնույն ժամանակ OFAC-ի կայքում հարցուպատասխանի ձեւաչափով որոշակի հստակեցումներ են արված, թե որ դեպքերում կարող են պատժամիջոցներ կիրառվել: Այդպես, օրինակ, պատժամիջոցներ կարող են կիրառվել ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ «նշանակալի գործարքների» մեջ մտած ընկերությունների նկատմամբ: Իսկ թե ինչ է նշանակում «նշանակալի գործարք» օրենքում նշված չէ: Պարզաբանման համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը գործարքի յուրաքանչյուր դեպքը դիտարկելու է առանձին՝ ելնելով ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներից եւ արտաքին քաղաքականության շահերից, ինչպես նաեւ նրանից, թե որքանով է կոնկրետ դեպքը կարեւոր Ռուսաստանի հետախուզության եւ պաշտպանական ոլորտի համար:
Բացի դրանից, դաշնակից եւ գործընկեր երկրների դեպքում պատժամիջոցները լինելու են որպես ծայրահեղ միջոց, այսինքն՝ դրանց նախորդելու են կոնսուլտացիոն եւ այլ բնույթի գործողություններ՝ կանխելու դաշնակիցների եւ գործընկերների համագործակցությունը ՌԴ պաշտպանական համակարգի հետ: Եթե, այդուհանդերձ, «նշանակալի գործարքը» տեղի ունենա, ապա այն կատարած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կարգելվի ԱՄՆ-ում անշարժ գույքի առքն ու վաճառքը, կարգելափակվեն նրա՝ ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի վարկերն ու երաշխիքային պարտավորությունները, ինչպես նաեւ ժամանակավորապես կսահմանափակվեն ամերիկյան բանկերից եւ ֆինանսական ընկերություններից վարկեր ստանալու նրա հնարավորությունները:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունն այս գործարքի հետեւանքով չի կարող հայտնվել պատժամիջոցների տակ, քանի որ գործարքը կատարել է մասնավոր ընկերություն: Royalsys Engineering ltd. ընկերության համար եւս, հավանաբար, նման վտանգ չկա: Բարդ է պատկերացնել, որ Հայաստանում Կալաշնիկովի ինքնաձիգերի արտադրութունը հասնի այն ծավալին, որ սպառնա ԱՄՆ ազգային անվտանգությանը: Այդուհանդերձ, եթե ինչ-ինչ պատճառներով հայկական ընկերությունը հայտնվի ամերիկյան պատժամիջոցների թիրախում, ապա շատ բան չի կորցնում. քիչ հավանական է, որ Royalsys Engineering-ը պատրաստվում էր ռուսական ինքնաձիգերը արտահանել ԱՄՆ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT