Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Միջոցառման ընթացքում եռալեզու ներկայացվեց հայկական գարեջրագործության շուրջ երեքհազարամյա պատմությունն ու ավանդույթները:
Երեւանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, անդրադառնալով փառատոնի արդյունքներին, ընդգծել է, որ «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կյանքի կոչվող նախագիծը, վիճակագրության համաձայն, Երեւան այցելողների, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչների ամենասպասված փառատոնն է, որն այս տարի գրանցեց ավելի քան 10 000 այցելու, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարիա Բարաղամյանի ուղեկցությամբ փառատոնի ընթացքին ծանոթացել եւ տաղավարներով շրջել են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալները:

Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն՝ «Երեւանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցել է «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց եւ «Երեւան» արտադրատեսակներով, «Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» եւ «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայացել է «Կլասիկ», «Բաց ցորեն» եւ «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» եւ «Դիլիջան 1» արտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցել է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բաց դասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն էլ իր հերթին փառատոնի այցելուներին առաջարկել է Ալավերդու չանի գարեջուրը։
Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցել են նաեւ գարեջրատները՝ գարեջրի եւ խորտիկների իրենց լայն տեսականիներով: Այս տարի «Վայլդ Վեսթ» փաբը ներկայացրել է գարեջրի իր համանուն արտադրանքը, «Կարլոֆֆ» ռեստորանը՝ տեղական արտադրության չեխական «Կարլոֆֆ» գարեջուրը։ «Բիերմանիա» գարեջրատուն-սրճարանն էլ ներկայացել է կրկին հայկական արտադրության՝ Սեւանի գարեջրի գործարանի «Կելլեր» գարեջրով։ Ընկերությունների պատասխանատուներն ուրախությամբ նշել են, որ այս տարի փառատոնն աչքի է ընկել այցելուների իր աննախադեպ քանակով՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ներկայացնելու իրենց արտադրանքը հանրության լայն շրջանակին եւ, մասնավորապես, մեծաթիվ զբոսաշրջիկների, որոնք էլ բարձր են գնահատել հայկական գարեջրի համը:
Այցելուների համար փառատոնի 5 ժամանոց ծրագրի ընթացքում կազմակերպվել են 50-ից ավելի մրցույթներ, որոնց մասնակցում էին ինչպես համաքաղաքացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները («Գարեջրային արագություն», «Որքան կարող ես», «Գարեջրային նրբություն», «Հաղթահարիր 30 վայրկյանում», «Արագ եւ քիչ», «Գարեջրային զույգ», «Համադրիր ճիշտ», «Գուշակիր գարեջրի համը», «Գարեջրային փրփուրներ», «Խմիր գարեջուրը գդալով», «Չխոռտակես բաժակդ», «Գարեջրային պինգ-պոնգ», «Դիպուկ գարեջրասերը», «1 լիտր գարեջուր», «Լցրու բաժակդ», «Խմիր ու կեր պանրիկը», «Ասա հակառակը», «4 ձողի ուժը», «Գարեջրի ուժը», «Գարեջրի ծով», «Թիմային գարեջուր» եւ «Գարեջուր առանց ձեռքերի»): Հաղթողներն արժանացել են Երեւանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնի մրցույթի մասնակցության հավաստագրերի եւ մասնակից ընկերությունների կողմից խորհրդանշական նվերների:
Հինգժամյա ծրագրով փառատոնի ընթացքն ուղեկցվել է հայկական էստրադայի սիրված երգիչներ Աննա Խաչատրյանի, Անահիտ Շահբազյանի, Նարե Գրիգորյանի, Ռիփիի ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաեւ «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ին, ում ռիթմիկ կատարումները փառատոնի հարթակը վերածեցին պարահրապարակի։ Երեկոն ամփոփվեց Վրաստանից ժամանած մեր հայրենակից Դի-Ջեյ Սոկոյի ուրախ ռիթմերով:
Գարեջրային տոնի անմիջական մասնակից դարձած համաքաղաքացիներն ու զբոսաշրջիկները հիացմունքով նշել են, որ կայացած եւ փառատոների շարքում իր ուրույն տեղը զբաղեցրած այս նախագիծը դեռեւս մեծ ասելիք ունի: Այցելուներից ոմանք էլ խոստովանել են, որ այս օրերին Երեւանում են հենց փառատոնին ներկա գտնվելու համար:
Միջոցառման ավարտին Երեւանի գարեջրի 5-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանի կողմից: Մինչ ուշ երեկո շարունակված փառատոնի փակումն ազդարարվել է խորհրդանշական հետ հաշվարկով եւ հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT