Խոսնակը սահմանափակ է ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ. Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մակագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Միրզոյանը:

«Բարեկամներ, օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Հասկանալիորեն որեւէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիեւ ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։

Միեւնույն ժամանակ, սակայն համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որեւէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը եւ, ինչո՞ւ ոչ, հանդես գա իբրեւ ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»,- մասնավորապես, գրել է նա։

Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է հուլիսի 17-ին, իսկ դիմում գրելու մասին տեղեկացրել էր դեռ հուլիսի 16-ի երեկոյան:

Փաշոյանի աշխատանքից ազատվելու պատճառն այն է, որ նա հայտնվել էր ֆեյսբուքահայության սուր քննադատությունների կենտրոնում: «Սիվլենթ»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշ շինությունների պատերին ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանն Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին ասել էր. «Փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: 18 տարեկան տղա է, չարժե նրա անունն այդքան շահարկել»:

Նրա այս կարծիքից նեղսրտել էին Ապրիլյան պատերազմի մասնակիցները եւ զոհերի ընտանիքի անդամները, ինչն էլ պատճառ դարձավ, որ փոխվարչապետի խոսնակը ազատման դիմում գրի:

Տպել
3295 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց