Երևան
15 °C
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը բաց նամակով դիմել է հիմնադրամի նվիրատուներին՝ նշելով, որ հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում կան խոցելիության ճեղքեր:
Նամակում, ներկայացնելով իր այցը Երեւան, որտեղ հուլիսի 15 եւ 16-ին հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաեւ հիմնադրամի Երեւանի գրասենյակի անձնակազմի հետ, Թերզյանը նշել է, որ առաջին քայլը եղել է հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը ստուգելը:
«Քննարկումների արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են հիմնադրամի հաշվին՝ այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից:
Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երեւան են եկել խոցելիության ճեղքեր:Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության եւ ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի /ժյուրիի/ կողմից սեպտեմբերի 10-ին՝ իմ նախագահության ներքո»,-ասվում է նամակում :
Նամակում ասվում է նաեւ, որ անցած 26 տարիների ընթացքում, «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ եւ հաշվետու, ըստ միջազգային նորմերի, իրականացրել է հսկայածավալ ծրագրեր: Նշվում է նաեւ, որ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ շուրջ 60 ծրագիր ընթացքի մեջ է:
«Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ եւ կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարեւոր ծրագրեր հօգուտ Հայաստանի եւ Արցախի բնակչության», ասվում է հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի բաց նամակում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով ՀՀ նախագահ, հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրանքին, Պետրոս Թերզյանին հանձնվեց հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը նա պաշտոնապես ստանձնել է 2018-ի հուլիսի 19-ին:
Ավելի վաղ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն էր ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Միեւնույն ժամանակ Արավ Վարդանյանն իր ուղերձում գրել է, որ Խորը ցավ է ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը, եւ ներողություն է խնդրել բոլորից:
Հուլիսի 2-ին հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախսում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Դեռևս ապրիլին հայտնել ենք ռուսական կողմին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին
Հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Պուտինը հեռագիր է հղել Էրդողանին
«Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ». Գուրգեն Նրսիսյանը տեսանյութ է հրապարակել
Ալիևը զանգահարել է Էդրողանին, շնորհավորել նրան և հայտնել Թուրքիա մեկնելու պատրաստակամության մասին
23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն
Որ նահանգներում է հետընթաց գրանցել Քըլըչդարօղլուն, որը էական նշանակություն է ունեցել արդյունների վրա
Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ
Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է
Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը կրճատվում է
Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է
Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում
Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան
Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել (տեսանյութ)
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը. Ալիև
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան
Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)
«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն
Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի հատել են 3 հսկայական բարդի. օրինազանցները բերման են ենթարկվել
Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ, եղել բժշկական կենտրոնում
Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է
Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, մեր հայրենիքը մեր պետությունն է. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Երևանում՝ ավտովթարի վայրում, Ոստիկանության զորքերի ծառայողը փորձել է պարեկներին մոլորեցնել, որ խմած վարորդին փոխեն
Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ
Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են
Թուրքիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար. Արցախի նախագահ
© 2023 Հայկական ժամանակ