Ինչպե՞ս մեկ օրում մաքրել ՀՀ-ն աղբից եւ սկսել ապրել մաքուր երկրում․ կանցկացվի մաքրության օր

26/07/2018 schedule11:24

Հայաստանը միանում է համաշխարհային շարժմանը․ առաջին անգամ սեպտեմբերի 15-ին Հայաստանում կանցկացվի Համաշխարհային մաքրության օրը։ Նախատեսվում է, որ շարժմանը կմասնակցի մինչեւ 100 հազար մարդ՝ սկիզբ դնելով նոր սովորույթի։ 

Ինչպես հայտնում են IDeA հիմնադրամից, 2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան եւ այլն։ Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաեւ Հայաստանը։

Բազմաթիվ հայերի խիզախության եւ հետեւողականության շնորհիվ այսօր երկրում ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը եւ ապրելու մեզ համար ցանկալի պայմաններում։ Նոր Հայաստանում աղբն անհանդուրժելի է։

Ինչպե՞ս մաքրել երկիրն աղբից մեկ օրում

10 տարի առաջ՝ 2008 թվականին էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրեց իր չորս ընկերներին եւ առաջարկեց նրանց փորձել երկիրը մաքրել աղբից։ Գաղափարը խենթ էր թվում, սակայն 2008 թ.-ի մայիսի 3-ին երկրի փողոցներ դուրս եկավ 50 հազար մարդ։ Ակցիան վերածվեց մեծ կամավորական շարժման, որը սկզբում գործում էր միայն Էստոնիայում, իսկ այս տարի նպատակ է դրել աղբից ազատել ամբողջ Երկիր մոլորակը։

World Cleanup Day Հայաստանը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կամավորների մի խումբ։ Մեկ ամսվա ընթացքում նախաձեռնությանը միացավ մի քանի կարեւոր գործընկեր. Armenia Tree Project-ը, WWF Հայաստանը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը։

Ամեն օր նորանոր գործընկերներ հայտարարում են նախագծին մասնակցության մասին։ Նախատեսվում է, որ փողոցներն ու շրջակա միջավայրն աղբից ազատելու նպատակով Հայաստանում իրենց ուժերը կմիավորեն մինչեւ 100 հազար հոգի։ Նախաձեռնությանն արդեն միացել են Դիլիջանի Համայնքային կենտրոնը, Re-Apaga նախաձեռնությունը, UWC Դիլիջանի դպրոցը, Proper Company-ն, Ամերիաբանկը, TriClub-ը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Aurora Baréalisse Marketing & Branding agency-ն, Սանիթեք Հայաստանը, ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը, ԱՄՆ խաղաղության կորպուս, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ դեսպանության Երեւանյան կանաչ թիմը։

World Cleanup Day-ը Հայաստանում տարբերվում է միջազգային շարժումից նրանով, որ չի լինելու մեկ օրվա ակցիա, այլ դառնալու է սկզբնակետ՝ որից հետո կփոխվի բնակչության վերաբերմունքը աղբի հանդեպ եւ կձեւավորվի նոր սովորույթ՝ ապրել մաքուր երկրում։ 

Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 15-ին եւ ինչպե՞ս կարելի է մասնակցել

Կազմակերպիչները կպատրաստեն եւ նախագծի պաշտոնական էջին կհրապարակեն 11 քարտեզ՝ ըստ Հայաստանի մարզերի։ Յուրաքանչյուր քարտեզ բաժանված է լինելու գոտիների, որոնք համակարգվելու են տեղի առաջնորդների կողմից։

Ցանկացած մասնակից կարող է մաքրել իր բակը, ինչպես նաեւ բացել իր մարզի քարտեզը, ընտրել առավել հարմար գոտին եւ գնալ այնտեղ։ Ակցիան մեկնարկում է շաբաթ օրը ժամը 10-ին եւ տեւելու է երեք ժամ։ Առաջնորդը կպատմի մասնակիցներին աղբի տեսակների եւ Հայաստանում դրանց տեսակավորման ձեւերի մասին, ցույց կտա տեղանքը եւ կօգնի աշխատանքի ընթացքում։ Տարածքում իրականացվելու է տեսա եւ լուսանկարահանում, նախատեսված է նաեւ հայտնի մարդկանց մասնակցություն։ Տեղի առաջնորդը կհետեւի, որպեսզի հավաքված թափոնը բարեհաջող դուրս տարվի։

World Cleanup Day լայնածավալ գովազդային արշավը Հայաստանում կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Ամփոփիչ տեսահոլովակը նախագծի մասին կտարածվի միջազգային ԶԼՄ-ներով՝ Հայաստանում ակցիայի արդյունքներն աշխարհին ցույց տալու համար։

Ի՞նչ է նախատեսված աղբի հավաքագրումից բացի

Նախաձեռնության կրթական ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ բոլոր դպրոցներում կանցկացվեն դասախոսություններ՝ շրջակա միջավայրի պաշտպանության ձեւերի, ինչպես նաեւ ամենօրյա սովորությունների մասին, որոնք մեղմացնում են էկոլոգիական հետքը։

Այսօրվա դրությամբ երկրում առկա թափոնների մասին լիարժեք տեղեկատվություն չկա, այդ իսկ պատճառով հետազոտություններ են անցկացվելու՝ շրջակա միջավայրի ներկա վիճակը գնահատելու եւ երկարատեւ նախագծի համար հիմք ստեղծելու համար։

Հայաստանի քաղաքներում կանցկացվեն առցանց եւ օֆլայն ակցիաներ, որոնց նպատակը կլինի հանրության ուշադրությունը հրավիրել թափոնների խնդրի վրա եւ ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։

Կինոթատրոններում թրեյլերներ են ցուցադրվելու՝ առողջ էկոլոգիական սովորությունների մասին։

Նախաձեռնության կազմակերպիչները նախատեսում են աշխատել տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի մեկ տարի անց մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր շուրջը նայել եւ ասել․ «Ի՞նչ է, մեզ մոտ միշտ չէ՞ որ այսպես մաքուր է եղել»։

«Սկսել երկուշաբթի օրվանից» երբեք չի ստացվում, դրա համար էլ մենք Հայաստանում մաքուր ապրելու սովորությունը ձեռք կբերենք շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, Մաքրության միջազգային օրը։

Ինչպե՞ս դառնալ մասնակից

World Cleanup Day-ը միջազգային կամավորական շարժում է եւ դրան կարող է միանալ յուրաքանչյուր ոք։ Առաջիկա ամսվա ընթացքում կարելի է դառնալ նախաձեռնության առանցքային գործընկերներից մեկը։ Միացե՛ք, եթե ցանկանում եք ապրել մաքուր, գեղեցիկ Հայաստանում։

 Տվյալ պահին անհրաժեշտ են․

  • Տեղի առաջնորդներ
  • Հետաքրքրված մարդկանց խմբեր, որոնց միջոցով կարելի է տարածել տեղեկատվությունը
  • Լուսանկարիչներ եւ օպերատորներ
  • Ռեստորանների եւ սրճարանների սեփականատերեր եւ մենեջերներ
  • Մեդիա գործընկերներ
  • Ֆինանսական նվիրատուներ

Ի երախտագիտություն գործընկերների՝ նրանց ներդրման համար, կազմակերպիչները ստեղծելու են մեծ ժամանակավոր գեղարվեստական վահանակ, որի վրա լինելու են բոլոր նրանց անունները, ովքեր մասնակցել են նախագծին եւ որը տեղադրվելու է Երեւանի կենտրոնում։ Այդ ամենը զուգորդվելու է վառ արշավով լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։

Ռեստորանները, որոնք միացել են ակցիային, կառաջարկեն տեղի առաջնորդներին անվճար ընթրիք երկու հոգու համար՝ ի նշան երախտագիտության նրանց մասնակցության համար։ Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են The Club-ը, InVino-ն, Tapastan-ը եւ մյուսները։

Կազմակերպիչների հետ կարելի է կապվել գրելով ակցիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/wcdarmenia, կամ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], http://cleanuparmenia.org/։

Տպել
4396 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ