Նա ավելի պրոֆեսիոնալ դիվանագետ է. Մամեդյարովն ու Չավուշօղլուն՝ Մնացականյանի մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի, առավել պրոֆեսիոնալ դիվանագետ է: Այս մասին իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Մամեդյարովը նաեւ հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին հանդիպման ժամանակ փորձել են լավ ճանաչել միմյանց: Իսկ ինչ վերաբերում է Մնացականյանի եւ Նալբանդյանի տարբերությանը, Մամեդյարովն իր նոր գործընկերոջն առավել պրոֆեսիոնալ է անվանել:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: 

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես ծանոթ եմ նրա հետ այն ժամանակից, երբ նա Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան էր: Շնորհավորեցի նրան ու Հայաստանի վարչապետ Փաշինյանին։

Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը: Հայտնի է մեր դիրքորոշումը նաեւ Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն:

Տպել
8782 դիտում

Գեղարքունիքի մարզի «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով

Երևանի Ազատության պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ես չեմ պատրաստվում ԼՂՀ բանակցություններում կիրառել ՀՀ ոչ մի նախորդ նախագահի բանաձեւ. վարչապետը՝ Արցախի հարցի մասին

Արդարադատության նախարարությունը կատարելագործում է հայտարարագրման ինստիտուտը

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի տեսակ կապ այժմ չկա. վարչապետ

Տարօրինակ կլիներ այս թեմայով Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծել. վարչապետը՝ Նժդեհի մասին հարցին ի պատասխան

«Մերսեդեսը» փախցրած ու վթարի ենթարկված տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14.5 հա տարածք

Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև 2020 թվականի գարուն. Փաշինյան

Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը