Ս. Սարգսյանը ցանկացել է՝ պետությունը «Վահագնի»-ում տուն գնի, պարսպապատի. թաղամասից դեմ են

Սերժ Սարգսյանը շարունակում է «անօթեւանի» կարգավիճակում մնալ եւ աջ ու ձախ ընկած իրեն հարմար առանձնատուն է փնտրում: Սերժ Սարգսյանի ընտրած տունը պետությունն անհատույց պետք է տրամադրի նրան կամ գնի, եթե այն պետության հաշվեկշռում չի գտնվում: 

Սերժ Սարգսյանը պետության հաշվեկշռում առկա առանձնատները ուսումնասիրելուց հետո այժմ էլ մասնավոր սեկտորում է սկսել տուն փնտրել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակիցներն օրերս նրա համար առանձնատուն են փնտրել «Վահագնի» թաղամասում: Սակայն Սարգսյանը մեկ նախապայմանով է ցանկություն հայտնել այնտեղ տեղափոխվել եւ բնակության հաստատել: Բանն այն է, որ նա ուզում է այն առանձնատունը, որը կգնի իր համար պետությունը, նաեւ պարսպապատվի եւ առանձնացվի թաղամասում առկա մյուս առանձնատներից: Նրա գրասենյակի աշխատակիցները «Վահագնի» թաղամասը տակն ու վրա անելուց հետո գտել են այնպիսի մի առանձնատուն, որը գտնվում է թաղամասի անկյունային հատվածներից մեկում: Ցանկության դեպքում այն կարելի է ցանկապատել, սակայն «Վահագնի» թաղամասի ադմինիստրացիան մերժել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ներկայացուցիչների նման պահանջը՝ նշելով, որ դա թաղամասում սահմանված կարգի կոպիտ խախտում է:

«Հայկական ժամանակ»-ին «Վահագնի» թաղամասի վաճառքի բաժնից փոխանցեցին, որ հնարավոր չէ թաղամասի որեւէ հատվածում առանձնատունը պարսպապատել:

«Պարսպապատելը լրիվ արգելված է: Տունն ում համար ուզում է լինի՝ մեզ մոտ պարիսպ կառուցելը լրիվ արգելված է»,- ասաց վաճառքի բաժնի Արշալույս անունով աշխատակիցը:

Նա նշեց, որ մի քանի առանձնատներ կան, որոնք գտնվում են թաղամասի անկյունային հատվածներում: Մեզ առաջարկեցին հստակ նշել, թե որ տան մասին է խոսքը, որպեսզի կարողանան հիմնավոր ներկայացնել, թե ինչու չի կարելի այն պարսպապատել: Միաժամանակ վաճառքի բաժնից փոխանցեցին, որ վերջին շրջանում, մասնավորապես, մեկ շաբաթվա ընթացքում եղել է առաջարկ առանձնատունը գնելու եւ այն պարսպապատելու հետ կապված: «Վահագնի» թաղամասից չմանրամասնեցին, թե ովքեր են նման առաջարկությամբ հանդես եկել, քանի որ, ըստ նրանց, դա համարվում է գնորդի անձնական տվյալների հանրայնացում է:

Սերժ Սարգսյանի գրասենյակից այս տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել, քանի որ գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի գրասենյակից «Վահագնի»-ի թաղամասում առանձնատուն գնելու շուրջ քննարկումներ չեն եղել: Սերժ Սարգսյանի գրասենյակից այս տարբերակի շուրջ կառավարությանը որեւէ բան չեն առաջարկել հավանաբար այն պատճառով, որ «Վահագնի» թաղամասից մերժել են պարիսպ կառուցելու նրանց ցանկությունը:

Մեր հարցին, թե որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել պետական բյուջեից Սերժ Սարգսյանի բնակարանի համար, ՀՀ կառավարությունից պատասխանեցին, որ հարցը քննարկումների փուլում է:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը, որպես պաշտոնաթող ՀՀ 3-րդ նախագահ, ցանկանում էր, որ իրեն տրամադրվի Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ էր եղել նրա այս ցանկությանը, քանի որ կառույցը նախ օգտագործվում է պետության կարիքների համար եւ հետո այն իր չափերով ավելի մեծ, թանկարժեք է, քան նախորդ երկու պաշտոնաթող նախագահներին տրված առանձնատները:

«Հայկական ժամանակ»-ն ԱԱԾ-ից փոխանցված գրավոր պատասխանի հիման վրա արդեն տեղեկացրել է, որ ԱԱԾ-ի ընդունելությունների տունն իր հարակից յոթ շինություններով ու հողամասով արժի մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար: Ի դեպ, կառավարությունը ԱԱԾ ընդունելությունների տան մոտակայքում գտնվող մեկ այլ առանձնատուն է առաջարկել Սերժ Սարգսյանին, բայց վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ ապահովել իր անվտանգությունը:

Տպել
18132 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց