Չինական դպրոցով հետաքրքրվածները շատ են եւ ընդունելության կարգը դժգոհություն է առաջացրել

Սեպտեմբերից Երեւանում իր դռները կբացի «Հայ-չինական բարեկամության դպրոցը», որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Այդտեղ սովորելու ցանկություն հայտնածների քանակը շատ ավելի մեծ է, քան դպրոցի հնարավորություններն են:

Հայ-չինական դպրոց ընդունվելու համար ստացվել է 710 դիմում: Հաստատությանը հատկացված տեղերը 405-410-ն են: Հաշվի առնելով, որ այստեղ են վերադառնալու նաեւ N103 դպրոցի սաները, ստացվում է, որ նոր ընդունվող աշակերտների թիվը կարող է լինել ավելի փոքր: Հիշեցնենք, որ չինական դպրոցը կառուցվել է տարիներ առաջ ապամոնտաժված N103 դպրոցի տեղում: Քանդված ուսումնական հաստատության սովորողների դասապրոցեսը կազմակերպվում էր N85 դպրոցում, մինչեւ նոր շենքի կառուցումը: Այժմ շուրջ 100 բարձրադասարանցիներ պետք է տեղափոխվեն չինական դպրոց:

Հաշվի առնելով հայ-չինական դպրոցով հետաքրքրվածների մեծ թիվը, որոշում է կայացվել ապագա աշակերտներին ընտրել վիճակահանության սկզբունքով: Ծնողների շրջանում դա դժգոհությունների տեղիք է տվել: Կրթության եւ գիտության նախարարությունում համարում են, որ վիճակահանությունն ընտրության ամենաարդար տարբերակն է: Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից տեղեկացանք, որ դա վերջնական որոշում է, եւ այդ թեմայով քննարկումներ այլեւս չկան:  

«Ծնողների հետ հանդիպում կազմակերպեցինք՝ քննարկելու բոլոր տարբերակները, բայց միեւնույն է, որ տարբերակն էլ ընտրվեր, լինելու էր մի խումբ, որը բողոքելու էր: Ծնողների հիմնական մասը նախընտրում էր միջինացված գնահատականներով ընդունելությունը, բայց քանի որ նախարարը հայտարարել է, որ էլիտար դպրոցներ, որպես այդպիսին, չպետք է լինեն Հայաստանում, մենք չէինք կարող գնալ նման մի փորձի, եւ այլ դպրոցներից սերուցքը հավաքվեր, կենտրոնացվեր այստեղ: Այդ պատճառով որոշվեց գնալ ամենադեմոկրատական քայլին՝ բոլորին դնել հավասարության սանդղակի մեջ եւ բոլորին բերել մեկ դաշտ: Հնարավոր է երեխան ունենա բարձր գնահատականներ, բայց լեզվի իմացության հարցում չկարողանա դրսեւորել իր իմացությունը: Հետո հոգեբանական խնդիր առաջ քաշվեց, որ երեխաները կունենան: Բայց միեւնույն է, անկախ ելքից, չընդունվողների դեպքում այդ խնդիրները կարող էին ի հայտ գալ՝ հաշվի առնելով տեղերի սակավաթվությունը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Հայ-չինական բարեկամության դպրոցում» ընդունելության մեկնարկի մասին հայտարարության մեջ նշվում էր, որ տեղերը սահմանափակ են: Արդյոք ամենաճիշտ տարերակը չէ՞ր լինի այն, որ դիմումների ընդունումը դադարեցվեր՝ շեմը հատելուն պես եւ մերժվեին հետագա բոլոր դիմումները: «Այդ տարբերակը նույնպես քննարկվել է մեզ մոտ, սակայն բազմաթիվ ծնողներ դիմեցին այսպիսի մի հարցադրմամբ. օրինակ բերեմ. եղել է զինծառայողի ընտանիք, որը գտնվել է սահմանում եւ այդ օրերին պարզապես ի վիճակի չի եղել գործերը բերել եւ հանձնել: Հիմա մենք հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողի երեխային պետք է զրկե՞նք նման հնարավորությունից, ինչ է՝ այդ օրերին ծառայության բերումով չի գտնվել քաղաքում: Վիճակահանությունը միակ տարբերակն էր, որը պարզապես բոլորին դնում էր մեկ հավասար դաշտի մեջ եւ չէր բաժանում գերազանցիկների, առաջին կամ վերջին դիմողների, այլ բոլորն ունենում են մեկնարկային հավասար հնարավորություն»,- պատասխանեց Կրթության եւ գիտության նախարարի տեղակալը:   

Հայ-չինական դպրոցում սովորելու համար ընդունելությունը եղել է 5-9-րդ դասարանցիների համար: Ապամոնտաժված N103 դպրոցի երեխաները, որոնք նոր ուսումնական տարում վերադառնալու են, 10-12-րդ դասարանցիներ են: Նրանք, փաստորեն, ընդունվել են սովորական հանրակրթական հաստատություն, բայց ուսումը շարունակելու են չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում: Այս խմբի ծնողների շրջանում նույնպես որոշակի դժգոհություններ են առաջացել: «Վերադարձողները, փաստորեն, հայտնվում են նոր պայմանների մեջ: Եվ հիմա մտածում ենք, որ միգուցե իրենց համար ավելի թեթեւացված կուրս լինի, որովհետեւ իրենք այդ պայմանով չէին ընդունվել դպրոց»,- չբացառեց փոխնախարար Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դպրոցը գործելու է հանրակրթական դպրոցների ծրագրով: Միակ տարբերությունը լինելու է չինարենի խորացված ուսուցումը՝ ռուսերենի եւ անգլերենի դասաժամերի կրճատման հաշվին:

Հայ-չինական դպրոցում դասարանների առավելագույն խտությունը կլինի 15 երեխա: Չինարեն կդասավանդեն Չինաստանից հրավիրված ուսուցիչները, իսկ ուսումնական այդ հաստատությունը կղեկավարի դրա տեղում նախկինում գործած N103 դպրոցի տնօրեն Արտակ Վարդանյանը:

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ դպրոցը կյանքի կոչելու նպատակով Չինաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի արդեն նախկին կառավարությանն անհատույց տրամադրել 27 միլիոն դոլար: Կրթության եւ գիտության նախարարի գործող տեղակալին այդ մասին ոչինչ հայտնի չէր: «Ինձ ավելի փոքր թիվ է հայտնի, որ ծախսվել է դպրոցի շինարարության վրա. մոտ 10 միլիոն դոլար, որը չինական կողմը տրամադրել է դպրոցի կառուցման համար»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նկատենք, որ դպրոցի տարածքը 8 հազար քմ է: Մասնագիտական հաշվումներում՝ շինարարության համար կարող էր պահանջվել առավելագույնը 3 միլիոն 200 հազար դոլար:

Տպել
6570 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»