Ուռուցքով հիվանդին հերթագրում են, մինչեւ խնդիրը խորանա կամ չեն էլ հերթագրում

Սերգե Գրիգորյանը 62 տարեկան է: Միայնակ: Ապրում է Երեւանի N1 տուն-ինտերնատում: Տարածքային պոլիկլինիկայում վերջերս նրան հետազոտելուց հետո, հայտնաբերված մի շարք հիվանդություններից բացի, կասկածել են, որ միզապարկում գոյացություն ունի:  

Բայց արդեն տեւական ժամանակ է՝ քաղաքացին, պոլիկլինիկայում տրամադրված պետպատվերով բուժօգնության ուղեգիրը ձեռքին, ստացիոնար մի բուժհաստատությունից մյուսն է գնում: Այդ ընթացքում որեւէ մեկը չի հաստատել կամ հերքել ուռուցքի առկայությունը, նրան չի հոսպիտալացրել, չի վիրահատել: Սերգե Գրիգորյանն ասում է՝ եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, «Արմենիա» հանրապետական կենտրոնում, Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում եւ ամեն տեղ, ըստ նրա, այդ ուղեգիրը ոչինչ չի նշանակել, հայտարարել են, որ անվճար վիրահատության հնարավորություն չկա եւ դա կարող է արվել միայն վճարովի հիմունքներով: Պնդեց, որ անվճար բուժօգնություն ստանալու համար հերթագրվելու մասին խոսք չի եղել, այլ միայն վճարովի տարբերակն է առաջարկվել: «Ասի՝ եթե փող ունենայի, էլ ինչու էի ծերանոցում ապրում կամ գնում ուղեգիր վերցնում: Իմ փողով իմ վիրահատությունը կանեի»,- արձանագրեց տուն-ինտերնատի բնակիչը: Նաեւ տարակուսեց՝ եթե այդ ուղեգիրն անվճար բուժծառայություն ստանալու երաշխիք չէ, ուրեմն ինչու են այն իրեն տրամադրել: «Էնքան էլ կոպիտ են պատասխանում ամեն տեղ»,- առողջապահության նախարարությունում ու բուժհիմնարկներում ստացած անբարյացակամ վերաբերմունքից վիրավորվել է քաղաքացին:

Սերգե Գրիգորյանին 29 հազար 600 դրամ կենսաթոշակ է նշանակված: Ամսական 16 հազար դրամը պահվում է՝ պետության կողմից նրա խնամքը կազմակերպելու համար, եւ միայն մնացած մասը կարող է ազատորեն տնօրինել: Նա նաեւ հաշմանդամություն ունի. ձախ ձեռքը դաստակի հատվածից անդամահատվել է դեռ ութ տարեկան հասակում:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով Սերգե Գրիգորյանի խնդրին, պատասխանեցին, որ բուժհաստատություններում նրան չեն մերժել, բացատրել են, որ պետք է հերթագրվել:

Բայց եթե նույնիսկ այդպես է, հավանական է գործ ունենք քաղցկեղի հետ: Իսկ բժիշկ-մասնագետներից, առողջապահության ոլորտի պատասխանատուներից հաճախ ենք հորդորներ լսում, որ հարկավոր է պարբերաբար անցնել անհրաժեշտ հետազոտությունները՝ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար, որպեսզի մեծ լինի նաեւ բուժման հավանականությունը: Ու հիմա ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունն ինքն է հերթագրում քաղցկեղով հիվանդ մարդկանց՝ այդ սպասման ամիսները նրանց համար մեծ հավանականությամբ դարձնելով ճակատագրական: Առողջապահության նախարարությունից այս առնչությամբ միայն հույս են հայտնում, որ մի օր պետության ֆինանսական հնարավորությունները կմեծանան եւ խնդիրը կլուծվի:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից, անդրադառնալով Սերգե Գրիգորյանին անվճար բուժօգնություն չտրամադրելու ու նաեւ չհերթագրելու խնդրին, պատասխանեցին, որ պետպատվերով ուռուցքաբանական վիրահատություններ այս բուժհաստատությունում չեն իրականացվում եւ դա հնարավոր է միայն վճարովի տարբերակով: «Արմենիա» բժշկական կենտրոնից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով տեղակալ, օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Վարուժան Շահսուվարյանն անհավանական համարեց, որ այստեղ քաղաքացուն չեն հերթագրել: «Ներկա պահին հերթագրում է իրականացվում: Այն մարդիկ, որոնք սոցիալական խմբերի մեջ են մտնում եւ ենթակա են պետպատվերով սպասարկման, ոչ հրատապ՝ պլանային դեպքերը հերթագրվում են: Առողջապահության նախարարի N308 հրամանից ելնելով, հիվանդը կարող է հրաժարվել լրիվ պետպատվերի իրավունքից, որը հերթագրում է նախատեսում եւ ցանկություն հայտնել օգտվել համավճարով սպասարկումից, որը էլի պետպատվերի մի տարբերակ է, երբ գումարի մի մասը վճարում է հիվանդը, մյուս մասը՝ պետությունը՝ առողջապահության նախարարությունը: Նման պարագայում, եթե հիվանդը հրաժարվում է լրիվ պետպատվերի իրավունքից, հենց այս վայրկյանին կարող ենք իրեն ձեւակերպել եւ հետազոտություններն ու վիրահատությունը կատարել համավճարի սկզբունքով»,- կարգը ներկայացրեց կենտրոնի փոխտնօրենը:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ վճարելու հնարավորություն չունեցող Սերգե Գրիգորյանը փաստորեն, հերթագրված չէ, նա պատասխանեց, որ ինչքանով ինքն է տեղյակ՝ քաղաքացին չի ներկայացրել սոնոգրաֆիայի պատասխանը, որ պետք է բերեր պոլիկլինիկայից:

Ինչ վերաբերում է քաղցկեղով հիվանդին հերթագրելով նրա առողջական խնդիրները էլ ավելի խորացնելուն եւ բուժման հավանականությունը փոքրացնելուն, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը չհերքեց, որ հերթագրման պարագայում ժամանակը ի վնաս հիվանդի է աշխատում: Բայց եւ նշեց, որ ամբողջ աշխարհում է գործում հերթագրման սկզբունքը: «Եթե նախարարության կողմից մեզ տրվող ֆինանսները բավարարեին, հերթագրում չլիներ, իհարկե դա կլիներ լավագույն տարբերակը: Բայց ամբողջ աշխարհում նույն իրավիճակն է: Ես հիմա երիկամի ուռուցքով հիվանդ ունեմ, որը գնաց ԱՄՆ, հերթագրեցին դեկտեմբերին, հետ եկավ այստեղ, վիրահատվեց: Մեր հայ քաղաքացիներից է, որը ԱՄՆ-ում ունի ապահովագրություն: Անգամ քիմիաթերապիայի համար են արտերկրում հերթագրում, ինչը այստեղ չկա»,- ասաց Վարուժան Շահսուվարյանը:

Հ.Գ. Ավելի ուշ տեղեկացանք, որ տուն-ինտերնատի բնակիչ Սերգե Գրիգորյանին ուռուցքաբանության կենտրոնում հերթագրել են: «Եկել է, հերթագրել ենք, որեւիցե հրատապ իրավիճակ չկա: Իրեն բացատրել ենք, որ եթե ունենա արյունահոսություն, բարձր ջերմություն, ցավեր, որը շտապ պահանջելու է հիվանդանոցային պայմաններ, այդ ժամանակ ինքը կներկայանա արդեն հերթից դուրս: Հեռախոսահամարն էլ մեզ մոտ է, եթե տեղ ազատվի կամ լրացուցիչ ֆինանսավորում լինի, որ հերթը վերանա, միանգամից նույն օրը կզանգենք, կհրավիրենք»,- փոխանցեց բուժկենտրոնի փոխտնօրենը: Սերգե Գրիգորյանի վիրահատության հերթը հասնելու է նոյեմբերի վերջին: Իսկ արդյո՞ք նրա հիվանդությունն այդ ամիսների ընթացքում չի դառնա անբուժելի: «Հավանականությունը շատ բարձր չէ, որ կարող է դառնալ անբուժելի, որովհետեւ միզապարկի նորագոյացությունը այն նորագոյացություններից է, որոնք շատ տորպիդ ընթացք ունեն՝ դանդաղ են զարգանում»,- պատասխանեց բժիշկը:

Տպել
3347 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով