Երևան
12 °C
Կառավարության աշխատակիցները թերանալու, «կիքսեր» թույլ տալու եւ սայթաքելու իրավունք չունեն, իսկ եթե թերանում են, ապա բանը հասնում է նրան, որ աշխատանքից ազատվում են՝ սեփական դիմումի համաձան: Համենայնդեպս, վերջին իրադարձությունները եւ դրանց հանգուցալուծումները նման եզրահանգում կատարելու առիթներ են տալիս: Մի քանի օր առաջ ականատես եղանք հստակ դեպքերի, երբ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ հայտնվեցին սկանդալի կենտրոնում, իսկ դրանից անմիջապես հետո հայտարարեցին աշխատանքից դուրս գալու մասին: Տպավորություն է, որ սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի կառավրությունում տեղ չունեն:
Մասնավորապես, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ պետք է ապրիլյան պատերազմում զոհված տղաներին հանգիստ թողնել: «Մանկահասակ դեմքով տղան, երեւի այդ պահին չի հասկացել, թե ինչ է անում»,- մասնավորապես, Ռոբերտ Աբաջյանի մասին ասել էր նա:
Փաշոյանի այս խոսքերը դարձան երկրի թիվ մեկ քննարկման թեման: Նրա կարծիքից սրտնեղեցին ապրիլյան պատերազմի մասնակիցները եւ զոհվածների հարազատները, իսկ նախկին իշխանության ներկայացուցիչներն էլ առիթը բաց չթողեցին վարկաբեկել կառավարությանը: Ու թեեւ Փաշոյանի ընկերական աստղաբույլը փորձեց «արդարացնել» եւ սրբագրել նրա խոսքերը, բայց արդյունքում սկանդալն ավարտվեց նրա աշխատանքից ազատվելու դիմում գրելով:
Կարծիքը մեկնաբանեց նաեւ Արցախի բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը: Այս թեմային անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր վերջին ուղիղ եթերի ժամանակ ոչ բաց տեքստով, բայց անդրադարձավ Փաշոյանի խոսքերին: Վարչապետը խոսելով Ռոբերտի կերպարի մասին ասել էր. «Ռոբերտի կերպարը առաջին իսկ օրվանից ինձ հուզել է, նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է»,- նշել էր վարչապետը:
Թեմային, սակայն, չի անդրադառնում Կարպիս Փաշոյանի վերադաս Արարատ Միրզոյանը, որը եւս ֆեյսբուքում գրառումներ կատարելու, աշխատանքից ուշ տուն լուրը հանրությանը հայտնելու մեծ սիրահար է: Նա դեռ չի մակագրել Փաշոյանի դիմումը, փոխվարչապետերի որոշումների բաժնում հրամանը չկա:
Սրանից զատ քննարկումների թիրախում էր հայտնվել նաեւ վարչապետի գործերի արդեն նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը: Աղմուկը նրա շուրջ սկսվեց, երբ հայտնի դաձավ, որ նա «Կյանքի խոսք» հավատքի անդամ է, հետո շարունակվեց «Աշտարակ կաթ» ընկերության նախկին եւ ներկա սեփականատերերի հին տարաձայնություններին միջամտելով: Աճեմյանի շուրջ ծագած սկանդալն ավարտվեց՝ «կառավարությունում թերթ կարդացող-պատմողներ կան» հայտարարությամբ: Այս դեպքերից հետո նա եւս աշխատանքից հեռանալու դիմում գրեց:
«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» եւ թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց եւ այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ եւ իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք»,- մասնավորապես հայտնել էր Գեւորգ Աճեմյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աճեմյանը նշեց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրել է սեփական նախաձեռնությամբ: Նա միաժամանակ չհերքեց, որ վերոնշյալ չորս իրադարձությունները կապ ունեն իր ազատման հետ:
«Հասարակության արձագանքն իմ հավատի, առաջին նախագահի հասցեին ամիսներ առաջ հնչեցրածս արտահայտության, կառավարության թերթեր չվերցնելու եւ Աշտարակ կաթի կողմերի հետ հանդիպման մասով բնականաբար ազդեցություն ունեցել է որոշմանս վրա»,- ասաց նա:
Աճեմյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք աշխատակազմից կամ հենց վարչապետը նրան առաջարկել է դիմում գրել, մասնավորապես, «Աշտարակ կաթ»-ի գործերին միջամտելու համար: Վերջինս նշեց, որ իրեն այդ թեմայի հետ կապված որեւէ զգուշացում չի եղել, բայց նաեւ չբացառեց, որ առաջիկայում կլինի:
«Ինձ ոչ ոք չի պարտադրել դիմում գրել, հետեւաբար եթե Աշտարակ կաթի մասով դիրքորոշում լիներ, կարծում եմ, կհայտնեին ինձ, բայց հնարավոր է՝ հայտնեն էլ, քանի որ ենթադրում եմ՝ մոտ օրերս գուցե հանդիպեմ վարչապետի կամ Էդուարդ Աղաջանյանի հետ։ Բացի այդ, մոտ օրերս վարչապետը հնարավոր է live ունենա կամ ինչ որ հարցազրույց եւ եթե կարիք լինի, կարծում եմ, կանդրադառնա ինձ»:
Հարցին էլ՝ նախապայման եղե՞լ է, որ որեւէ «կիքս» թույլ տալու դեպքում պետք է դիմում գրի եւ հեռանա, նախկին պաշտոնյան ասաց. «Պաշտոնը ստանձնելիս վարչապետի հետ հանդիպում չեմ ունեցել»։
Գեւորգ Աճեմյանը կարծում է, որ իր դիմումը մակագրվել է:
Երեկ «Հայկական ժամանակ»-ին ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից որեւէ պարզաբանում ստանալ գործերի կառավարչի աշխատանքից ազատվելու պատճառների վերաբերյալ: Միաժամանակ նրա հեռախոսազանգին պատասխանած անձը գրանցեց մեր հարցերը՝ ավելի ուշ պատասխաններ տալու համար, բայց այդպես էլ խուսափեցին մեկնաբանել թեման:
ՀԺ-ին հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը թեման մեկնաբանելու մտադրություն չունի: Նա սպասում է Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի ասուլիսին, որտեղ թերեւս այդ թեման եւս կքննարկվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT