Փլատակների տակ մնացած Կարապետյանը ԱՆ փորձաքննությունների բաժնի պետ էր, երկու դուստր ունի

Արշակունյաց պողոտայի փլուզված թիվ 23 շենքը արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնինն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրուցում ասաց արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով՝ փլուզվել է ՊՈԱԿ-ի շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ):

Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ փլուզման հետևանքով մահացածը արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական եւ էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ 50-ամյա Արայիկ Կարապետյան է: Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ արդարադատության նախարարության աշխատակազմը սգում է գործընկերոջ վաղաժամ մահը եւ ասաց, որ մահացող Արայիկ Կարապետյանը երկու դուստր ունի:

Արայիկ Կարապետյանը եւ մյուս երկու տուժածները՝ 28-ամյա Մուշեղ Հարությունյանը եւ 53-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը, շենքի տակով անցնելիս են եղել, երբ տեղի է ունեցել պատահարը: Մեր հարցին՝ փլուզման հետևանքները պարզվե՞լ են արդեն, գուցե շենքը վթարային է, Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ մանրամասներ ասել դեռ չի կարող, դեպքի առթիվ քննություն է գնում, քննությամբ կպարզվի պատճառը եւ ավելի ուշ կհրապարակվի:

Արշակունյաց պողոտայի արտակարգ պատահարին է անդրադարձել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որն ավելի վաղ գնացել էր դեպքի վայր: Քիչ առաջ Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Խորապես սգում եմ նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին եւ հարազատներին:
Նախարարի գրառումից տեղեկանում ենք, որ արտակարգ պատահարի հետևանքով երկու վիրավորներից՝ 28-ամյա Մուշեղ Հարությունյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը՝ 53-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:

«Դեպքի վայրում լինելուց հետո այցելեցի նաև «Էրեբունի» ԲԿ, զրուցեցի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հետ: Տեղեկացա, որ Գրիգորի գիտակցությունը տեղն է, բժիշկների հսկողության տակ, այս պահի դրությամբ կոնսերվատիվ բուժում է իրականացվում եւ վիրահատության կարիք չկա:  Ապավինում եմ բժիշկների գիտելիքներին եւ շուտափույթ ապաքինում եմ ցանկանում նրան»,- գրել է Արտակ Զեյնալյանը: 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ։

Դեպքի առթիվ 16.07.2018 թվականին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ դատատեխնիկական, դատաշինարարական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:        

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5854 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել