Երևան
12 °C
Սոցիալական ապահովության պետական ծառայություն նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որի անունը կապվում էր հայտնի սեքս-սկանդալի հետ, առաջին անգամ խոսել է:
Երեք տարի առաջ Սահակյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել էր իր առնչությունը սկանդալային սույն պատմությանը՝ նշելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Եթե նախկինում հերքվում էր, ապա հիմա հաստատված փաստ է նրա մասնակցությունն այս գործին՝ նա սույն գործով տուժողի կարգավիճակ ունի: Այդ օրերին մամուլում հրապարակումներ էին եղել, թե Հովհաննես Սահակյանը սկայպով շփվել է 14-ամյա ռուս աղջկա հետ:
Այս սկանդալից երեք տարի է անցել, սակայն ՀՀ ազգային անվտանգությունն այս գործը օրեր առաջ է ուղարկել դատարան: Գործով որպես մեղադրյալ է անցնում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու իր գործընկեր Հայկ Սարգսյանը: Նրանք նախաքննության սկզբում կալանավորվեցին, ապա մեկ տարի անց ազատ արձակվեցին. այժմ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Տիգրան Առաքելյանը Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ: Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել:
Հովհաննես Սահակյանը երեկ համաձայնեց պատասխանել սույն գործի հետ կապված մեր մի քանի հարցերին:
- Պարոն Սահակյան, դուք նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, ըստ ձեզ, ինչո՞ւ այդ պրոցեսը երեք տարի ձգձգվեց, նոր գործն ուղարկվեց դատարան:
- Գործողություններ իրականացրել են, որեւէ արտառոց բան չկա, նորմալ եմ գնահատում:
- Դուք կանչվե՞լ եք հարցաքննության, ձեր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:
- Երեք տարի առաջ, իհարկե, եղել, եղել են երեւի այլ գործողություններ, ես չեմ կարող ասել:
- Քանի որ դուք միշտ հերքել եք ձեր մասնակցությունն այս գործին, խուսափել խոսել այս թեմայով, կասե՞ք իրականում ինչպես է եղել պատմությունը:
- Ոչ թե խուսափում եմ, այլ կարելի է ասել՝ մոռացել էի եւ մոռացել ենք: Որեւէ արտառոց բան չկա, այն ժամանակ ինչ ասել եմ, նույնը ուժի մեջ է մնում: Մամուլի որոշ հրապարակումներ, որոնք այն ժամանակ ֆանտաստիկայի ժանրից էին, իրականության հետ որեւէ կապ չուներ: Հիմա այդ մարդիկ (նկատի ունի Առաքելյանին եւ Սարգսյանին,-հեղ.) որոշել էին որոշակի քայլեր կատարել, որի համար իրենք մեկ տարի 5 ամիս կալանավորված են եղել. 3 տարի անցել է եւ ես մոռացել եմ, չեմ կարեւորում այդքան:
- Ֆանտաստիկայի ժանրից նկատի ունեք այն, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ դուք 14-ամյա ռուս աղջկա հե՞տ եք սկայպով խոսել:
- Այո, իհարկե:
-Այսինքն՝ նման բան տեղի չի՞ ունեցել:
- Իհարկե, չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ:
- Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կարո՞ղ եք ասել:
- Իհարկե, չեմ կարող ասել:
- Դուք տեղյա՞կ եք, թե այդ տեսագրությունները կամ այլ ապացույցներ ի՞նչ միջոցներով են հայտնվել իրենց ձեռքում:
- Սահմանափակվենք հա, ես ասացի այն, ինչ կար: Հիմա դատարանում է գործը, դատարանը կորոշի հետագա ընթացքը: Երեք տարի առաջ է եղել եւ իմ անցյալում է ու հիշողությունների մեջ, չէի էլ հիշում եւ չեմ էլ հիշում: Նույնիսկ իրենց հետ կապված էլ ինձ համար անցած է, մեկ տարին բավարար է, որպեսզի հետագայում նման որեւէ արարք չկատարեն, ինձ համար դա բավարար է:
-Այսինքն՝ չեք պահանջելու որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվե՞ն
- Իհարկե, որովհետեւ նոր իրողություն է, թող իրենք էլ իրենց կյանքը ճիշտ կազմակերպեն եւ հետագայում նման որեւէ բան չանեն:
- Դուք մասնակցելո՞ւ եք դատական նիստերին:
- Դեռ ոչ:
Սույն գործով մեղադրյալ, ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որը ի սկզբանե չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, երեկ մեր զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքը շատ նորմալ է գնահատում. «Քրեական գործ է եղել, ինչ-որ ձեւ պետք է հանգուցալուծվեր, մարդիկ ուղարկել են դատարան: Ես կարող եմ ասել, որ ես որեւէ մեկին երբեք չեմ շորթել ու «ՀԺ»-ին տված նախորդ իմ հարցազրույցը ուժի մեջ է, որեւէ այլ բան չի փոխվել այս ընթացքում: Դատարանի դահլիճում կլինի որեւէ բան, որը մեկնաբանման կարիք կունենա, կմեկնաբանեմ...Այս դեպքով կասկածների հիման վրա է ինչ-որ բան արվել, բայց ես ասում եմ, որ որեւէ բան, որեւէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ ես որեւէ մեկի հանդեպ շորթում եմ կատարել, որովհետեւ այդպիսի բան չի եղել երբեք, նման ապացույց գոյություն չունի»,- մեր զրույցում եզրափակեց ակտիվիստը:
Նշենք, որ սույն գործը կքննվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ. նստավայրն ու նիստի օրը դեռ հայտնի չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT