Երթեւեկության կանոնները խախտած 150 հազար վարորդի տույժ-տուգանք Ազգային ժողովը համաներեց

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1 եւ 2-ը՝ ձեռնպահ: Օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, որն ավելի վաղ իր ելույթում նշեց, որ բարեխիղճ վարորդների համար ոչ ճիշտ մոտեցում է:
Նշենք, որ նախագծով մինչեւ 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կկիրառվի:

Ընդունված օրենքը վերաբերում է 13.7 մլրդ դրամի տուգանքներին ու տույժերին եւ տարածվելու է 150 000 մարդու վրա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկը, որ եթե ներվում են մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ տուգանքները, ապա պետք է վերադարձվեն այն վարորդների գումարները, որոնք բարեխիղճ վճարել են տուգանքները, չի ընդունվել:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ 2012-2017 թվականների ընթացքում ընդհանուր գումարը կազմել է 59,3 մլրդ դրամ, որից միայն 13,7 մլրդ դրամն է, որը որպես ապառք ներառված է համաներման շրջանակներում, ստացվում է, որ 40 մլրդ դրամ պետությունը պետք է վերադարձնի քաղաքացիներին, ինչը կառավարության տեսանկյունից համարվել է ոչ նպատակահարմար:

Կառավարության համար անընդունելի է եղել նաեւ Ծառուկյան խմբակցության առաջարկը՝ համաներումը տարածել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածի վրա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարկին, որով նախատեսվում է, որ վաուչերներ բաժանվի բարեխիղճ վճարումներ կատարած վարորդներին, որ հետագայում խախտում անելու պարագայում, իրենք չվճարեն, կառավարությունը դա եւս անընդունելի է համարել՝ հիմնավորելով, որ դա կարծես տուգանքի կանխավճար է:

Արփինե Հովհաննիսյանն իր կողմից նշեց. «Ինչ ենք անում մենք, որ խրախուսենք իրավահպատակ վարքագիծը: Ինչ ենք անում, որ այն քաղաքացիները, որոնք բարեխղճորեն եւ ժամանակին վճարում են տուգանքները, ունենան որոշակի շահագրգռվածություն, հետագայում եւս շարունակեն վճարել դրանք: Ոչ թե հակառակ վարքագիծ ենք դաստիարակում՝ այդ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, որոշակի ժամանակահատված սպասել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները»:

Նա նկատեց, որ բովանդակային առումով իրենք չգիտենք, թե ովքեր են, որ վճարումներ չկատարելու հետ կապված սոցիալական խնդիր ունեն, եւ ովքեր են նրանք, որոնք վճարելու կարողություն ունենալով, անում են ամեն ինչ, ձեւավորում են մեխանիզմներ, որ չվճարեն այդ տուգանքները: «Օրինակ, վճարողը գույք չունի, բայց իր անունով գրանցված են մի քանի մեքենաներ: Այստեղ հավասարության վերաբերյալ մտահոգությունները ողջամիտ են»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ:

ԱԺ-ն 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաեւ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց միաձայն՝ 78 կողմով:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 1 դեմ:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 79 կողմ ձայներով:

Տպել
5322 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց