Երևան
12 °C
Սեպուհի նեղլիկ փողոցի սկզբնամասում վեր է խոյանում Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի շքեղ առանձնատունը: 

Միքայել Հարությունյանը երկրում չէ, եւ ինչպես մեր զրույցում փոխանցեց վերջինիս կինը՝ Սվետլանա Հարությունյանը, նախկին նախարարը Ռուսաստանի Դաշնությունում է, Մոսկվայում՝ բուժում ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ Միքայել Հարությունյանը Մոսկվա է մեկնել դեռեւս վերջին իրադարձություններից առաջ՝ մարտի 29-ին:
Սվետլանա Հարությունյանը մեզ հետ զրուցեց դռան հետեւից՝ անվտանգության համակարգի բարձրախոսի միջոցով՝ հարցերին պատասխանելով հայերենախառը ռուսերենով: Նրա խոսելու ինտոնացիայից զգացվում էր, որ շատ հուզված ու լարված է:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող ներկայանալուց հետո մինչեւ մեր հարցերը կտայինք, Սվետլանա Հարությունյանը շտապեց ասել, որ ինքը խոսելու որեւէ բան չունի.
«Ես ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի ասելու բան չունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ այն, ինչ կատարվել է, չպիտի լիներ, ըստ էության, նկատի ունենալով Մարտիմեկյան իրադարձությունները:
«Նա զինվորական է, նա կատարել է իր պարտականությունները»,- դեռ մեր հարցը չլսած հայտարարեց Միքայել Հարությունյանի կինը, ապա հավելեց. «Այնտեղ չի եղել կրակելու տեսագրություն… Ով դա արել է, նա պետք է…»,- այս բառից Սվետլանա Հարությունյանի խոսքը մի պահ ընդհատվեց՝ խոսափողի անջատվելու պատճառով: Սվետլանա Հարությունյանի՝ կրակոցների մասին արված արտահայտությունը, հավանաբար վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե ցուցարարները դուրս էին գալիս ավտոբուսների հետեւից, կրակում են իրավապահների վրա եւ նորից անցնում ավտոբուսների հետեւը:
Քոչարյանը նաեւ նշել էր, որ կան իր ասածներն ապացուցող տեսանյութեր: «Դուք հասկանու՞մ եք, որ ես դա չեմ կարող անել, եւ ոչ մի իրավունք չունեմ: Այս ամենն անսպասելի եղավ: Դուք հասկանո՞ւմ եք, ես տարիքով մարդ եմ, ես կյանք եմ անցել, ես 49 տարի ապրում եմ այս մարդու հետ: Եւ այսօր…92 թվականին այդ մարդը եկել է՝ թողնելով գենշտաբի ակադեմիան (նկատի ունի Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան,-հեղ.), թեկնածուականը: Ամենադժվար պահին եկել է ու ստեղծել բանակ: Դուք կարող եք ենթադրություններ անել, բայց ես շատ ցավում եմ նրա համար: Ոչ ոք չի կարող հասկանալ, դա շատ բարդ է»,- շարունակեց Հարությունյանի կինը:


Վերջինս նշեց, որ ամուսինը երկիրը չի լքել այն ժամանակ, երբ հետախուզում է հայտարարված եղել, այլ դրանից ամիսներ առաջ՝ մարտին.
«Նա վատ էր զգում, առողջությունը լավ չէր: Այդ վիճակում պաշտոնաթող եղավ: Առողջական խնդիրներ ունի, ճնշումն էր բարձրացել: Հրաժարականի դիմում գրեց եւ մեկնեց: Գնաց հիվանդանոց: Նա պառկած էր Վիշնեւսկու անվան հոսպիտալում, որտեղ իրեն վիրահատեցին: Իսկ այսօ՞ր: Նա հո չի՞ փախել: Եւ երեկ ԱԱԾ պետը պատասխանեց այդ հարցին՝ մարդը մեկնել է մինչեւ այս: Ես չեմ ուզում լրագրողների հետ խոսել: Դուք բոլորդ լավն եք, բայց ես ձեզ չեմ հավատում, դուք ճիշտ չեք անում: Ես չեմ կարող, չեմ պատասխանի: Դուք պատկերացնում ե՞ք, ինձ անընդհատ հարցեր են տալիս: Նա չկա, էստեղ չի: Դուք հասկանո՞ւմ եք, ես նրա հետ ամուսնացած եմ: Ես հասկանում եմ, դա ձեր աշխատանքն է, իսկ սա իմ աշխատանքն է՝ տիկնոջ»,- ասաց նա՝ շարունակ հայտարարելով, որ չի ցանկանում հարցազրույց տալ:
Մեր հարցին՝ Միքայել Հարությունյանը պատրաստվու՞մ է վերադառնալ Հայաստան եւ բացատրություն տալ, Սվետլանա Հարությունյանը պատասխանեց, որ ամուսնու գալու հետ կապված հարցին ինքը չի կարող պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել միայն Միքայել Հարությունյանը.
«Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են: Ես այդպես եմ կարծում: Նա պատասխան կտա իր փոխարեն»,- վերջին րոպեին մեր խնդրանքով դուռը բաց արեց Սվետլանա Հարությունյանը, եւ խնդրեց այլեւս հարցեր չտալ:

Միքայել Հարությունյանի վարորդը, որը ներկայացավ Աշոտ անունով, եւս հաստատեց, որ Հարությունյանը Մոսկվայում է: Հիմա վարորդը սպասարկում է ընտանիքի մյուս անդամներին:

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT