150 հազար վարորդ 13.7 մլրդ դրամի տույժ ու տուգանք ունի. ԱԺ-ն քննարկում է համաներման հարցը

ՀՀ կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում առաջարկում է քաղաքացիներին ազատել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կիրառված ու չվճարված տուգանքներից: Խոսքը, մասնավորապես, վարորդների կատարած խախտումներին է վերաբերվում: Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ նախագիծը վերաբերում է 13.7 մլրդ դրամի տուգանքների ու տույժերի եւ տարածվելու է 150 000 մարդու վրա:

«Նրանք, ովքեր մինչեւ 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը չեն կարողացել տուգանքը վճարել, նրանց հաշիվների վրա կալանք է կիրառվել, եւ նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից, մասնավորապես` վարկեր ստանալ եւ այլն: Մենք կարծում ենք, որ այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակը»,- ասաց Զեյնալյանը:

Նախագծով՝ չվճարված տուգանքներից ազատվում են նշված ժամանակահատվածում տուգանված բոլոր անձինք` բացառությամբ այն դեպքերի, եթե Ճանապարհային երթեւեկության տվյալ խախտման փաստով հարուցվել է քրեական վարույթ եւ գործը չի կարճվել անմեղության հիմքով:

Արտակ Զեյնալյանը նշեց այն իրավախախտումները, որոնց վրա չի տարածվի օրենքը։ Թվարկվածների մեջ ներառված չեն առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր ու կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ, հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձին հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու երթեւեկելը:

ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանն էլ հարց բարձրացրեց՝ որքանո՞վ է արդար ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներ ստացած անձանց նկատմամբ համաներում կիրառել, երբ մի շարք այլ մարդիկ վճարել են այդ նույն տուգանքները:

«Կա արդարության մասին պատկերացում: Որքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը տուգանքները վճարել են, օրինապաշտ են եղել, շատ անգամ վճարել են ոչ արդար տուգանքների համար, իսկ այն մասը, որը տուգանքները չի վճարել, հիմա ազատվում է դրանք վճարելուց: Որքանո՞վ է սա արդարացի»,- դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ հարցը հավերժական է: Նա նշեց, որ հարցին պատասխան պետք է տրվեր այն ժամանակ, երբ ընդունվում էր Սահմանադրությունը, որով սահմանվում է համաներման իրավունքը:

«Արդյո՞ք համաներմամբ չի խախտվում նրանց իրավունքը, ովքեր համաներման չեն ենթարկվում: Սա հավերժ հարց է»,- նշեց արդարադատության նախարարը:

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանված անձանց համաներում իրականացնելու հարցը:

Պատգամավորներին հետաքրքիր է՝ արդյո՞ք չէին կարողանալու գանձել այդ տուգանքները, որ համաներում են կիրառում:

«Ո՞ր մասն էր այդ տուգանքների անհուսալի: Մարդիկ կա՞ն, որ չեն աշխատում, գույք չունեն, չեն կարող վճարել: Չե՞ք կարծում, որ այս ամենն առաջացել է՝ հաշվի առնելով միջին աշխատավարձերի մակարդակը: Տուգանքներն աշխատավարձերի համեմատ բարձր են, պետք է արմատապես վերանայել»,- ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը վճռական է՝ լրջագույն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում: «Որոշակի սղագրումներ կան, ուսումնասիրում ենք: Տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ կան. մի տեղ ցածր է, մի տեղ խիստ ու ծանր են: Ճշգրիտ տվյալներ ներկայացնել հնարավոր չէ, ռեգիստր չի վարվել»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ պարզաբանեց՝ մարդիկ չեն կարողանում վճարել, նրանց վարկային պատմությունը փչանում է, կալանք է դրվում հաշիվների վրա, եւ պետությունը չի էլ կարողանալու վերցնել այդ գումարները նրանցից:

Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ այն պահի դրությամբ, երբ որեւէ մեկը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, դրա համար տուգանվել է, որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ապագայում համաներում է լինելու:

«Սա բացառիկ երեւույթ է, օրինաչափություն չէ: Այո, սա ուղղված է վարկային պատմությունները վերականգնելուն»,- ասաց նախարարը:

Տպել
4174 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց