Երևան
12 °C
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի եւ նրա անվտանգության ծառայության պետի կողմից Սլավիկ Հարությունովին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվության չի տիրապետում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գիտի այնքան, որքան մամուլում լուրեր է կարդում:
«Իսկ մամուլին Սլավիկ Հարությունովն ասել է, որ ծեծկռտուք չի եղել, եւ որ ինքը սայթաքել ընկել է ու ստացել է այդ վնասվածքները: Ես այս պահին այդ տեղեկատվությանն եմ տիրապետում, իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որեւէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա եւ շարունակեց.
«Նրա հարցազրույցները հիմք ընդունելով, ստացվում է, որ Հարությունովն ասել է՝ եղել է դեղերի ազդեցության տակ: Նա ասել է, որ պատերազմի մասնակից է, կանտուզիա է ունեցել, դրանով է պայմանավորված եղել իր նախնական ասածը, նաեւ որոշակի նեղվածություն է եղել: Նա ասաց, որ բազմաթիվ անգամ փորձել է կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, անընդհատ չի ստացվել, դրանից էլ լարվածություն է առաջացել իր մոտ: Այդ օրն էլ ժողովի ժամանակ բավականին խոսակցություն եղավ եւ կարողացավ դիմել պարոն Ծառուկյանին: Պարոն Ծառուկյանը սպորտի նախարարին ասաց, որ ուսումնասիրեն փաստաթղթերը, եթե հնարավորություն կա՝ իր տղայի հետ կապված հարցին ընթացք տան: Դրանից հետո առանձնազրույցի համար էր դիմել, իսկ այդ զրույցը հետաձգվել էր: Ես նրա հարցազրույցից առաջնորդվելով եմ ասում այս ամենը: Ես որպես հիմք ունեմ այդ հայտարարությունը»,- բացատրեց նա:
Հարցին` հնարավո՞ր է կաշառել կամ ճնշել են, որ հետ կանգնի իր նախնական խոսքից, Տոնոյանն ասաց. «Ես ձեզ խնդրում եմ, դուք բազմաթիվ հնարավորություններ կունենաք խոսելու ե՛ւ Հարությունովի, ե՛ւ իր տիկնոջ հետ: Կարծում եմ` այս հարցն իրականության հետ առնչություն չունի: Հարցի քննության օրը նա եկել էր, որ ցուցմունք տար, սակայն միջնորդությունը չընդունվեց եւ իրեն չկանչեցին ցուցմունք տալու»:
Դիտարկմանն էլ` ոստիկանապետը հայտարարել է, որ ընկնելու հետեւանքով նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, նա ասաց, որ ծանոթ է ոստիկանության պետի հայտարարությանը:
«Թե ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն արել հենց այն օրը, երբ դատարանում քննվում էր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ հարցը, դա թողնում եմ հանրության դատին, գնահատականին: Ինչ վերաբերում է Բաբայանին կալանավորելու որոշմանը, այժմ հարցը գտնվում է վերաքննիչ դատարանում եւ այս հարցը դեռեւս վիճարկման փուլում է: Այնպես չէ, որ համաձայն ենք այս դիրքորոշման հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սլավիկ Հարությունովը հայտարարել էր, որ իրեն ծեծել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա անվտանգության ծառայության պետը, այնուհետեւ հետ էր կանգնել խոսքից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT