Եղվարդում բողոքի ցույց էր ընդդեմ «Արմօյլ»-ի կողմից նավթավերամշակման գործարանի կառուցման

Այսօր Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում բողոքի ակցիա էր իրականացվել ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի կառուցման: Բնակիչները փակել էին Եղվարդ-Երեւան մայրուղին։ Նրանք պահանջում էին, որպեսզի կասեցվի գործարանի կառուցումը, քանի որ այն կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին, մասնավորապես` հարակից բնակելի տներում ապրող քաղաքացիներին։

Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասնում էր մոտ 200-ի: Գործարան էր ժամանել նաեւ Արմօյլ ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին, ով վստահեցրել է բնակիչներին, որ կառուցվելիք գործարանը վնաս չի հասցնելու շրջակա միջավայրին եւ Նատի թաղամասի բնակիչներին, սակայն բնակիչները դարձյալ պահանջել են կասեցնել գործարանի կառուցումը` մինչեւ անվտանգության վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքների առկայությունը:

Խնդրի վերաբերյալ զրուցել ենք Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մուրադխանյանի հետ:

- Պարոն Մուրադխանյան, ինչո՞ւ են Եղվարդի բնակիչներն այսօր բողոքի ցույց կազմակերպել, գործարանի կառուցումն իսկապե՞ս վտանգավոր է:

- Այսօր նշանակվել էր հանրային լսում, դրա մասին մենք շատ լայն իրազեկում ենք իրականացրել հատկապես այն թաղամասում, որտեղ բնակիչները բողոքում են: Այսինքն, իրենք բոլորը գիտեին, որ այսօր ժամը 12-ին տեղի էր ունենալու հանրային լսում, վայրն էլ գիտեին, որտեղ կարող էին եւ իրենց բոլոր հուզող հարցերը ուղղել կոմպետենտ մարդկանց եւ ստանալ այդ հարցերի պատասխանները:

Մեզ համար մի քիչ անհասկանալի է, որ այսօր փոխանակ գալու այն հարթակը, որ իրենց համար ստեղծված էր, իրենց հուզող հարցերի պատասխանները գտնելու համար, իրենք ճանապարհ փակեցին: Ես կարծում եմ՝ դա այդքան էլ ինքնաբուխ բնակիչների արած քայլը չէր: Իմ անձնական կարծիքով՝ դա ինչ-որ ձեւով ինչ-որ մեկի կողմից ուղղորդված շարժում էր: Ու, կարծես թե, այդ տարածքի բնակիչներից էլ այդքան շատ ներկա չէին:

- Իսկ բողոքը նո՞ր է առաջացել, ի՞նչն է բնակիչներին մտահոգվելու առիթ տվել:

- Ես այսօր ներկա եմ եղել այդ հանրային լսմանը եւ մանրամասնորեն, հանգամանալից բացատրություն եմ լսել  կառուցապատողից, մասնագետներից, ովքեր ներկայացրել են, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Իրենք ասեցին, որ դա կանաչ ծրագիր է կոչվում իր դասակարգումով, այսինքն՝ ինքը չի ենթադրում որեւէ թափոնի կամ որեւէ արտանետման հավանականություն կամ հնարավորություն: Այստեղ նավթամշակման գործարան կամ նմանատիպ արտադրություն չի լինելու:

Սա նավթի վերամշակման հետ որեւէ առնչություն չունի, ընդամենը բերվում են մի քանի տեսակի յուղեր, դրանք խառնվում են իրար, ստացվում է մի այլ տեսակ ու դա շշալցվում է եւ դրվում է վաճառքի: Ենթադրենք՝ բերում են 100 տոննա հումք, տալիս են 100 տոննա արտադրանք, այստեղ ոչ մի գրամ թափոն կամ արտանետում չկա: Սա ոչ քիմիական պրոցես է, ոչ թափոն ենթադրող, ես սա ձեզ ասում եմ, որպես մասնակից:

Բնակիչները մտավախություն ունեին, որ դա վառոդ է, շրջակայքի վրա հնարավոր ազդեցություն կարող է ունենալ, այսօր փարատեցին իրենց վախերը, կասկածները եւ իրենց փաստարկները բերեց ծրագիրն իրականացնող կողմը, հորդորեցին սպասել կոմպետենտ պետական կառույցների գնահատականին, այսինքն՝ բնապահպանության նախարարության կողմից անցկացվող փորձաքննության պատասխանին:

- Հանրային լսումները քաղաքացիների բողոքին վերջ դրեցի՞ն:

- Այն մարդը, ով եկել էր առողջ պատասխան գտնելու իր առողջ հարցին, ես կարծում եմ, լիովին բավարարվեց այսօր այնտեղ հնչած պատասխաններով, իսկ այն մարդը, ով որ չէր ուզում որեւէ բան լսել, ինչպես եկավ, այդպես էլ գնաց: Այսինքն, ով սեւեռուն գաղափարով եկել էր, որ դա իրեն վնաս է ու աշխարհում ոչ մի ուժ իրեն չէր կարող հակառակը համոզել, նա այդպես էլ հետ գնաց: Իմ անձնական կարծիքով՝ ինչ-որ մի ուժ իրենց հրահրում է: Այսօր ինչ-որ մեկը հնչեցրեց, թե մեր տները առեք շուկայական գներով: Չգիտեմ միգուցե ինչ-որ մեկը իրենց տրամադրել է, որ եկեք այսպիսի ցույցեր արեք, գին թելադրեք, ձեր բնակարանը շուկայականից մի քանի անգամ ավել գնով իրենք կգնեն, սա որպես վարկած եմ, իհարկե ասում:

- Բնապահպանության նախարարությունը արդեն փորձաքննություն անցկացրե՞լ է:

- Իհարկե, այսօրվա հանրային լսումը այդ փորձաքննության համար դիմելու ճանապարհի առաջին քայլն էր: Այսօր նախնական հայտի քննարկումը եղավ, որը ներկայացվում է, որպեսզի այդ ընթացակարգը մեկնարկի:

- Ընկերությունը մինչ այդ որեւէ վտանգ ներկայացրե՞լ է իրենից:

- Բացարձակ, այդտեղ ընդամենը շենքեր են կառուցվել, անգամ իրենց տեխնիկական սարքավորումները դեռ չեն բերել: Իհարկե, դա դեռեւս չի ընթանում եւ չի ընթանա մինչեւ փորձաքննությունը չավարտվի: Այնտեղ ընդամենը շինարարություն է գնում, քարը քարի վրա են դնում:

Տպել
3649 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից