Ամենաշատը 73 օրվա ընթացքում Երեւանը նոր քաղաքապետ կունենա

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ դիմել է համաքաղաքացիներին եւ հայտարարել զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու որոշման մասին: Իր այդ քայլը, սակայն նա որեւէ կերպ չի պատճառաբանել:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է: Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»,- նշվում է Տարոն Մարգարյանի ուղերձում: «Այդքանով բավարարվեք: Ուրիշ բան չունեմ ասելու»,- մեր հարցին պատասխանեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, երբ հետաքրքրվեցինք Տարոն Մարգարյանի հրաժարականի դրդապատճառների մասին:

Քաղաքապետի պաշտոնից նրա հեռանալու վերաբերյալ չհաստատված լուրեր էին տարածվում արդեն բավական ժամանակ: Մինչ այդ բողոքի տարբեր ցույցեր էին անցկացվում Մարգարյանի հրաժարականի պահանջով: Կազմակերպվում էին նաեւ ցույցեր՝ ի պաշտպանություն գործող քաղաքապետի: Մայիսի վերջին, երբ Հայաստանում արդեն տեղի էր ունեցել թավշյա հեղափոխությունը, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հանդես էր եկել Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ եթե այդ պահանջը կատարվի, ո՞վ է լինելու իրենց թեկնածուն, ասել էր. «Ես խոստանում եմ ՝ հենց Տարոն Մարգարյանը հրաժարական տա, առաջիկա մեկ ժամվա ընթացքում մենք այդ հարցը կորոշենք»:

Դրանից ավելի քան մեկուկես ամիս անց, սակայն չի բացառվում, որ ԵԼՔ-ը նախընտրելի համարի ավագանու արտահերթ ընտրությունները եւ գործող ավագանու իր անդամներից քաղաքապետի թեկնածու չառաջադրի, որովհետեւ խմբակցության կազմն այս ընթացքում բավական փոփոխություններ է կրել. ավագանու ԵԼՔ խմբակցությունը ներկայացնող անձանց մի մասը նշանակվել են տարբեր պաշտոններում:

«Եթե համադրենք, թե այն պահին ովքեր էին խմբակցության անդամները եւ հիմա, այդ որոշումը, բնականաբար նույնը չի կարող լինել: Դրա համար պետք է քննարկում իրականացնենք եւ հասկանանք՝ առհասարակ առաջադրում լինելո՞ւ է, թե՞ ոչ, եւ եթե լինելու է, ապա՝ ով: Ինչպես ասացի, խմբակցության կազմը գրեթե 30 տոկոսով փոխվել է, եւ այդ հարցին պատասխանելը այս պահին այդքան էլ հեշտ չէ: Գուցե քննարկվի եւ թեկնածու չառաջադրելու քաղաքական նպատակահարմարություն գտնվի: Սա ընդամենը տարբերակներից մեկն է»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հարցին, թե ինչով կարող է քաղաքապետի թեկնածու չառաջադրելը նպատակահարմար լինել, նա պարզաբանեց, որ այն դեպքում, երբ քաղաքապետի թեկնածու չլինի կամ որեւէ թեկնածու չստանա բավարար ձայներ, ապա կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: «Այս պահից հաշված երեք օր անց մենք պետք է ունենանք ավագանու նիստ, որոշենք ընտրության օրը, որը պետք է լինի 2 շաբաթից 30 օրվա ընթացքում: Քաղաքապետի ընտրությունը գործող ավագանու կազմից կարող է լինել 33 օրվա ընթացքում, իսկ ավագանու արտահերթ ընտրությունները՝ ամենաուշը 73 օրվա ընթացքում»,- մանրամասնեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը նույնպես չի շտապում հայտարարել, որ գործող ավագանու պայմաններում կառաջադրի քաղաքապետի իր թեկնածուն: «Տեսնենք, ժամանակը ցույց կտա»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին հնարավոր մասնակցությանը՝ նա նշեց. «Միանշանակ: Իհարկե: Մենք բոլոր ընտրություններին մասնակցելու ենք, մասնակցել ենք՝ անկախ նրանից՝ եղե՞լ են հավասար պայմաններ, թե՞ ոչ, բայց մենք նախընտրում ենք, որպեսզի մեր երկիրը լինի ժողովրդավար, եւ պարբերաբար տեղի ունենան ընտրություններ: Եվ ընտրություններ լինեն ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, այլ ե՛ւ դատական համակարգում՝ դատավորների, ե՛ւ Խորհրդարանի, ե՛ւ նաեւ գործադիր իշխանության ղեկավարի: Ուղղակի ընտրությունները մենք գտնում ենք, որ ժողովրդավարության լավագույն մեթոդը եւ միջոցն են»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանն էլ պատասխանեց, որ դեռեւս չեն քննարկել եւ որոշում չունեն՝ խմբակցությունը կառաջադրի՞, թե՞ չի առաջադրի քաղաքապետի այլ թեկնածու: «Այդ մասին դեռ վաղ է խոսել: Նիստը ցույց կտա»,- արձագանքեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4598 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ