Պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջին շրջանում իր ունեցվածքը գրանցում է տղայի անունով

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո որոշել է իր անունով գրանցված ունեցվածքը փոխել որդու` Պարույր Հակոբյանի անունով: «Հայկական Ժամանակ»-ը ուսումնասիրեց Հակոբ Հակոբյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը, ինչպես նաեւ զրուցեց Հակոբ Հակոբյանի որդու` Պարույր Հակոբյանի հետ:

Նախ, պաշտոնը ստանձնելուց հետո 2017 թվականի հունիսի 30-ին Հակոբ Հակոբյանը ներկայացրել է իր առկա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Հակոբյանը հայտարարագրել է 9 հողամաս, 3 առանձնատուն եւ հողին ամրակայված 3 շինություն: Հակոբյանը շարժական գույք չի հայտարարագրել:

Ըստ հայտարարագրի՝ Հակոբյանը ունի 4 տարբեր բաժնետոմսեր` 28 մլն 215 հազար դրամի չափով, 34 հազար դրամի չափով, 1 մլն 419 հազար դրամի չափով եւ 1500 ռուբլու չափով:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հակոբյանը ունեցել է 120 մլն դրամի փոխառություն: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 15 մլն 760 հազար դրամ, 11 հազար 250 դոլար եւ 25 հազար եվրո:

2017 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը Հակոբյանն ունեցել է 17 մլն 879 հազար 950 դրամի եկամուտ, որից 2 մլն 766 հազար 950 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 15 մլն 113 հազար դրամը շահաբաժին է:

2018 թվականի մարտի 19-ին Հակոբյանը ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Ըստ սույն հայտարարագրի՝ Հակոբյանն այդ ընթացքում նոր շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել: Հարկային տարվա սկզբում փոխառության է հանձնել 170 հազար 70 դոլար եւ 120 մլն դրամ, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:

Հակոբյանի դրամական միջոցները տարեսկզբում կազմել են 15 հազար 150 դոլար, 57 մլն 920 հազար դրամ եւ 20 հազար եվրո: Տարեվերջում Հակոբյանի դրամական միջոցները ունեցել են այսպիսի տեսք` 22 հազար դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ:

Հարկային տարում Հակոբ Հակոբյանն ունեցել է 228 մլն 206 հազար 650 դրամի եկամուտ, որից 84 մլն 645 հազար դրամը գոյացել է շահաբաժնից, 136 մլն 17 հազար դրամը գոյացել է մեկ այլ շահաբաժնից, իսկ 7 մլն 544 հազար 650 դրամը գոյացել է աշխատավարձից:

Հակոբ Հակոբյանի ընտանիքի անդամները Հակոբյանի պաշտոնը ստանձնելու ժամանակ հայտարարագիր չեն ներկայացրել, փոխարենը ներկայացրել են Հակոբյանի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու օրը:

Հակոբյանի կինը` Անահիտ Ղազարյանը, 2018 թվականի մարտի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Ղազարյանը չունի անշարժ եւ շարժական գույք, հարկային տարվա սկզբում հանձնել է 2271 դոլարի չափով փոխառություն, որը տարվա վերջում նույնչափ էլ մնացել է:

Ղազարյանի դրամական միջոցները տարեսկզբում կազմել են 727 հազար 200 դրամ, իսկ տարեվերջում դարձել 1 մլն 90 հազար 800 դրամ:

Անահիտ Ղազարյանի տարեկան եկամուտը կազմել է 363 հազար 600 դրամ, ինչն էլ գոյացել է կենսաթոշակից:

Հակոբ Հակոբյանի որդին` Պարույր Հակոբյանը, 2018 թվականի մարտի 19-ին նույնպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Ըստ Պարույր Հակոբյանի հայտարարագրի՝ նա տարեսկզբում ձեռք է բերել 44 մլն 159 հազար դրամի արժեթղթեր: Հայտարարագրից պարզ է դառնում, որ նշված արժեթղթերի գինը տարեվերջում անփոփոխ է մնացել:

Հարկային տարվա սկզբում Պարույր Հակոբյանը ունեցել է 306 հազար 835 դոլարի փոխառություն, այդ ընթացքում նա փոխառության է հանձնել եւս 59 հազար 165 դոլարի փոխառություն: Տարեվերջում Հակոբյանի փոխառության գումարը դարձել է 365 հազար դոլար:

Պարույր Հակոբյանը տարեսկզբում ունեցել է նաեւ մեկ այլ փոխառություն 300 հազար դոլարի չափով, այդ ընթացքում վերադարձվել է 150 հազար դոլար եւ արդյունքում Հակոբյանի փոխառության գումարը տարեվերջում կազմել է 150 հազար դոլար:

Պարույր Հակոբյանի տարեկան եկամուտները կազմել են 29 մլն 71 հազար 892 դրամ, որից 13 մլն 41 հազար 892 դրամը գոյացել է մի աշխատավարձից, 6 մլն դրամը գոյացել է մեկ այլ աշխատավարձից, 930 հազար դրամը գոյացել է շահաբաժնից, 9 մլն 100 հազար դրամը գոյացել է գույքի օտարումից: Պարույր Հակոբյանը ունեցել է նաեւ եկամուտ 15 եւ 23 հազար դոլարի չափով, որը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից:

Հակոբ Հակոբյանի հետ համատեղ բնակվող Լիլիթ Եղոյանը 2018 թվականի մարտի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Ըստ Եղոյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա չունի անշարժ եւ շարժական գույք, հարկային տարում ունեցել է միայն 7800 դոլարի չափով եկամուտ, ինչը ստացել է նվիրատվության կարգով:

Մեզ հաջողվեց կապ հաստատել Հակոբ Հակոբյանի որդու` Պարույր Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, ճի՞շտ է, որ ձեր հայրը ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո իր ունեցվածքը գրանցում է ձեր անունով:

- Ոչ, ես արդեն 10 տարի է՝ իմ բիզնեսով եմ զբաղվում, հորս կողմից որոշակի նվիրատվություններ եղել են:

- Վերջին ամիսներին եղե՞լ են նվիրատվություններ:

- Այո, բայց դրանք գումարի տեսքով չեն եղել, այլ ինչ-որ բաժնետոմսերի:

Տպել
11051 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ