Վերա Բրեժնեւան կերգի Երեւանի ֆան գոտում. հուլիսի 8-ին լեգենդար ֆուտբոլիստների խաղն է

Երեւանում կբացվի ֆուտբոլասերների ֆան գոտին: Այն Ազատության հրապարակում կգործի հուլիսի 6-8-ը: Այդտեղ կլինեն մեծ էկրաններ, խաղերի դիտում, մրցույթներ, ֆոտո անկյուն, DJ-ների ելույթներ: Կերգի ռուս հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան: Այս մասին հայտնում է «Երեւան» (նախկինում՝ «Փյունիկ») ֆուտբոլային ակումբը:

Ֆան գոտին գործելու է Երեւանում կայանալիք լեգենդար ֆուտբոլիստների խաղին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 8-ի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 20:00-ին: Միմյանց դեմ մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականները:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկով, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Լուիշ Ֆիգուն, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Ռայան Գիգզը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ հավաքականի դարպասապահ, ներկայումս ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Տոմսերը, բացի Gold’s gym մարզասրահներից՝ Կոմիտաս 40/1, Ամիրյան 27/1, Creative PR group ընկերությունից՝ Ավետիսյան 63, «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, tomsarkh.am եւ toms.am կայքերից, կարելի է գնել նաեւ «Դալմա» առեւտրի կետերից եւ հուլիսի 6-ից Ազատության հրապարակում մեկնարկող ֆան-գոտուց: Դրանք արժեն 5-25 հազար դրամ:

Հուլիսի 8-ին «Հանրապետականում» կայանալիք խաղից առաջ ցանկացողներին հնարավորություն կընձեռվի հանդիպելու եւ լուսանկարվելու լեգենդար ֆուտբոլիստների հետ: Կազմակերպիչները թողարկել են սահմանափակ քանակությամբ վկայականներ: Այն ձեռք գնելու պահին, անձը կսստանա իր նախընտրած ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը, որի վրա տվյալ անձի հետ հանդիպման ժամանակ կստորագրի հենց իր նախընտրած լեգենդը, ինչպես կլուսանկարվի նրա հետ:

Վկայականն արժի 100 000 դրամ: 1 վկայականը հնարավորություն է տալիս հանդիպելու ֆուտբոլիստներից մեկի հետ: Վկայական կարելի է ձեռք բերել Կոմիտաս 40/1 հասցեում գտնվող «Գոլդս ջիմ» մարզասրահներում: Այդ կարգով երկրպագուները կկարողանան հանդիպել Պաոլո Մալդինիի, Ռայան Գիգզի, Յուրի Ջորկաեֆի, Լուիշ Ֆիգուի, Ռոբերտո Կարլոսի, Ռիվալդոյի, Բատիստուտայի, Էրնան Կրեսպոյի, Կաֆուի եւ Դիդայի հետ:

Միջոցառման կազմակերպիչը «Երեւան» ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանն է: Առաջին անգամը չէ, որ նա Հայաստանում հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ նման խաղ է կազմակերպում: 2015 թ. հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ «Հանրապետականում» կայացավ լեգենդների հանդիպումը: Աշխարհի հավաքականը մրցեց ԽՍՀՄ հավաքականի դեմ: Մրցավեճն ավարտվեց 3:3 հաշվով:

Տպել
3560 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին