Ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ՝ ՀՀ-ի գործերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար

04/07/2018 schedule18:51

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:

Համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որը կհրապարակվի Հրապարակային ծանուցումների, Արդարադատության նախարարության, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքերում:

Մրցույթին մասնակցելու համար կկարողանան դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները:

Մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներից լավագույն երեքը կներկայացվեն Եվրոպայի խորհուրդ՝ ընտրություն կատարելու համար»,-գրել է նախարարը:

Տպել
933 դիտում

Փարիզում ոստիկանները արգելափակել են ցուցարարների ճանապարհը դեպի խորհրդարան

Աբովյան քաղաքը շուտով կունենա «loft» ոճի հանրային գրադարան

Ինքնասպանություններ-սպանություններ բանակում, կռիվներ դպրոցում. կրթությունը չի կարողանում չեզոքացնել քրեական բարքերը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ

Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է (լուսանկարներ, տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

Մեծամորի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Մեդալս Կարեն Գիլոյանին եմ տվել, խոստացել էի. Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

Առաջ շունչներս պահած սպասում էինք՝ Սերժ Սարգսյանը վտանգավոր մի բան չասի, Փաշինյանի դեպքում ախորժակը մեծացել է. քաղաքագետ

Արդեն շուրջ 10 օր է՝ 160 բեռնատարներ Լարսի անցակետում խցանման մեջ կանգնած են. նրանց խոսքով՝ խնդիրը վրացական կողմում է

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 10-16-ը ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 102 վարորդ (տեսանյութ)

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է. Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Քաղաքացին բնակարան գնելու համար List.am-ով գործակալություն է գտել, վճարել 10 միլիոն դրամ, ապա հետքը կորցրել

Արմեն Սարգսյանը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ

Օլիմպիադայից հետո երկուսին էլ ամուսնացնել. Սամվել Բալասանյանն ընդունել է Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին

Ամեն ինչ էլ հնարավոր է. Վահրամ Դումանյանը չհերքեց, որ կարող է առաջադրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Այնպես չէ, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է՝ ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը․ Ալեն Սիմոնյան