Երբ լիցենզիայից դուրս աշակերտներ են ընդունում, ազդում է այդ երեխաների առողջության վրա

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հայտարարությանը՝ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Նա նշեց, որ բոլոր այն դպրոցները, որոնք պարզել են, որ չունեն լիցենզիա, դիմել են լիցենզավորմանը եւ լիցենզավորման համապատասխան մասնագետները հետեւում են այդ պրոցեսին եւ փորձում են գտնել լուծում:

«Գուցե այս տարի մեղմ մոտեցում լինի, որպեսզի դասապրոցեսը չտուժի, բայց հաջորդ տարվանից լուրջ խստացումներ կլինեն՝ ընդհուպ մինչեւ էլեկտրոնային գրանցում, որը թույլ չի տա դպրոցներին այլեւս իրենց ունեցած լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունելու, իսկ այն աշակերտները, որոնք արդեն սովորում են ավելի բարձր դասարաններում, մարման կարգով մենք կնվազեցնենք այդ դպրոցների ընդունելիության հնարավորությունները այնքան մինչեւ որ համապատասխանեն իրենց լիցենզիաները»,- ասաց նա:

Հարցին՝ թե եթե ծնողը որոշել է, որ իր երեխային պետք է տանի Պուշկինի դպրոց, կարող է օգոստոսին գնալ եւ դիմել, Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջին դասարանների դեպքում գուցե՝ ոչ:

«Դա մենք կքննարկենք իրենց հետ, համապատասխան գործընթացների արդյունքում նման որոշումներ կկայացվեն, բայց երկրորդ-երրորդ, չորրորդ դասարանների դեպքում նրանք կշարունակեն»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին խոսքը վերաբերում է չորս դպրոցի մասին, բայց մի քանի տասնյակ դպրոցների դեպքում խնդիր կա: «Հիմա հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ցուցակները ինձ տրամադրել, որտեղ օրինակ՝ ավագ դպրոցը առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է ավելի կրտսեր դասարանի աշակերտների ընդունելիություն եւ դասապրոցես է կազմակերպում: Ես հիմա հանձնարարել եմ, որ այդ ստուգումներն անցկացնեն համապատասխան ինֆորմացիայի հիման վրա եւ կհասկանաք, թե այդ դպրոցների հետ կապված ինչ քայլեր ենք անելու»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ խնդիրն առաջացել է նրանից, որ այդ ավագ դպրոցներում չեն կարողացել համապատասխան բովանդակության արդյունքում լրացուցիչ աշակերտներ ներգրավել, փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունն ապահովել լիցենզիայից դուրս՝ կրթական ծրագիր իրականացնելով:

«Երբ լիենզիայից դուրս աշակերտներ են ընդունում, այսինքն՝ ավելի թվով աշակերտներ են ընդունում դա անմիջական ազդում է այդ երեխաների առողջության վրա, որովհետեւ տարածքի պակաս է՝ այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Բացի այդ, լիցենզիայից ավելի աշակերտներ ընդունող դպրոցներում կրտսեր դասարանի երեխաները օգտվել են ավելի ավագ դասարանի դասարաններից, նրանց նստարաններից, որոնք հարմարացված չեն կրտսեր դասարաններում դասապրոցես իրականացնելուն, այստեղից կարող են լինել շատ ավելի բարդ հաշմանդամություն, ողնաշարի հետ կապված խնդիրներ»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ամենը հնարավոր է եղել թաքցնել հովանավորչության միջոցով:

«Ես ձեզ կարող եմ ասել դեպքեր, երբ Չեխովի դպրոց տնօրենը թույլ չի տվել, որ տեսչական մարմինը մտնի, եւ կամ, երբ տեսչական մարմինը, կամ լիցենզավորման մարմինը փորձել են մտնել դպրոցներ, շատ կարճ ժամանակ հետո զանգեր են եղել, որ այդ օլիգարխ-դպրոցներին չդիպչեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ դպրոցների տնօրեններին պատասխանատվության ենթարկելուն, նա ասաց .«Քանի որ սեպտեմբերի մեկը մոտ է, մենք ավելի միտված ենք դասապրոցեսը կազմակերպելուն, այդ դպրոցները համայնքապատկան են եւ Երեւանի համապատասխան վարչությունը միջոցներ պետք է ձեռնարկի, առայժմ խոսակցությունը դրան չի հասել, բայց դրան էլ հերթը կհասնի»,- ասաց նա:

Տպել
2680 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին